Համանախագահները ստեղծագործ գաղափարներ են առաջարկել, ինտենսիվ բանակցություններ են սպասվում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ համոզվածություն է հայտնել, որ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցությունները ամբողջ թափով կվերականգնվեն: Ըստ ադրբեջանական մամուլում հայտնված լուրերի, Բաքվի VI գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ Էլմար Մամեդյարովը հայտարարել է.

«Համանախագահների՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ մենք համաձայնության եկանք, որ ընտրություններից հետո ինտենսիվ ձեւաչափով կշարունակենք բանակցությունները»:

Նա նաեւ նշել է, որ նախագահների եւ նախարարների մակարդակով վերջին հանդիպումների ընթացքում համանախագահները «ստեղծագործ գաղափարներ են առաջարկել՝ խնդիրը առաջ տանելու համար»: Խոսքը անցյալ տարվա հոկտեմբերին Ժնեւում կայացած հանդիպման մասին է:

Մամեդյարովը հավատում է, որ արտգործնախարարների հանդիպում լինելու է, սակայն մինչ այդ երկու երկրում էլ պետք է կառավարություն ձեւավորվի:

Տպել
3930 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար