Հայ ենք մենք. ցեղասպանության մեխանիկա

16/03/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 16-ի համարում

Նախօրեին Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի կենտրոն Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպիչները մի տեսակ խառնվել են իրենց ցանկությունների մեջ: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, տեղի ունեցած հանրահավաքում հնչել է երկու պահանջ. ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ բողոքել են ռուսական զորքերը Ջավախքից եւ ընդհանրապես Վրաստանից դուրս բերելու հեռանկարի դեմ: Այս պատմությունը, ըստ էության, շատ է հիշեցնում ցեղասպանության մասին հայտնի անեկդոտը, երբ մեկը Երեւանի Բժշկական համալսարանի մոտ տաքսի է նստում եւ հատու հրահանգում. «Քշի՛ Թուրքիա»: Տաքսու վարորդը փորձում է հասկանալ, թե ինչու է նման հրատապ անհրաժեշտություն առաջացել: Կլիենտը բացատրում է, որ Թուրքերը մեկուկես միլիոն հայ են կոտորել: «Բայց դա 1915 թվականին է եղել»,- ասում է տաքսու վարորդը:

«Ես նոր եմ իմացել»,-միանգամայն վստահ պատասխանում է կլիենտը: Եւ այս իմաստով շատ հետաքրքիր է, որ Ջավախքը Վրաստանի իշխանությունների առաջ Ցեղասպանության հարց է բարձրացնում հենց այն ժամանակ, երբ այդ երկրի խորհրդարանը ռուսական զորքերը իր տարածքից ընդհանրապես եւ Ջավախքից` մասնավորապես, դուրս բերելու որոշում է կայացրել, այսինքն՝ կոնկրետ քայլեր է ձեռնարկում իր ինքնիշխանությունը վերականգնելու համար: Բայց Ցեղասպանության ճանաչման եւ ռուսական ռազմաբազաների ներկայության հարցերի համադրումը մեր քաղաքական գիտակցության ծագումնաբանությունը հասկանալու իմաստով շատ օգտակար է: Դա պատկերավոր ցույց է տալիս, թե ինչքանով են միմյանց հետ կապված այսպես կոչված «պահանջատիրությունը» եւ ռուսական գործոնը:

Բայց այս անգամ էլ ցեղասպանության եւ տարածաշրջանում ռուսական ազդեցության կապվածությունը ցույց տանք Վրաստանի օրինակով: Մի պահ պատկերացնենք, որ Վրաստանի իշխանությունը ընդառաջ է գնում ջավախքցի ցուցարարների պահանջին եւ պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի ցեղասպանությունը: Իրադարձությունների զարգացման այս տարբերակում կտրուկ կվատանան այդ երկրի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Բանը կհասնի, թերեւս, նաեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների խզմանը:

Եւ ահա, ի՞նչ պետք է անի այս պարագայում Վրաստանը, որը զրկված կլինի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային ճանապարհներից (առանց այն էլ Վրաստանը Հայաստանի պատճառով հիմա էլ որոշակի պրոբլեմներ ունի Ադրբեջանի հետ), այլեւ կարող է զրկվել նաեւ բաց ծով դուրս գալու հնարավորությունից, քանի որ Բոսֆորի նեղուցը նույնպես գտնվում է Թուրքիայի հսկողության տակ: Բնականաբար, նման վիճակում հայտնված Վրաստանը այլ բան չի կարող անել, քան ծնկաչոք գնալ իր հյուսիսային հարեւան Ռուսաստանի եւ նրա ֆորպոստ Հայաստանի դուռը: Սա, ըստ էության, այն մեխանիզմն է, որով Ռուսաստանը Հայաստանին իր դուռն է տարել: Ասել է թե, եթե մի պահ փորձենք կտրվել մեզնից ու կողքից նայել այն պահանջներին, որ Վրաստանի իշխանություններին փորձում են առաջադրել շուրջ 10 հազար հայ ցուցարարները, հասկանալի կդառնա, որ այդ պահանջները ուղղակիորեն ուղղված են ընդդեմ Վրաստանի ազգային անվտանգության:

 

Այդպես եղել է

Սարսափելին, իհարկե, այն չէ, որ շուրջ տասը հազար ջավախահայերի գործողությունները հարվածում են Վրաստանի ազգային շահերին, չնայած, լավ կլիներ, որ որեւէ երկրի քաղաքացի հանդիսացած հայերը, անկախ իրենց բնիկ կամ եկվոր լինելու հանգամանքից, որոշակիորեն հաշվի նստեին այն երկրի շահերի հետ, որոնց քաղաքացին են իրենք: Տվյալ դեպքում առավել բացասական է այն, որ ցուցարարները առաջնորդվում են երրորդ երկրի շահերով` տվյալ դեպքում Ռուսաստանի: Իհարկե, հայկական գործոնի նման պահվածքի նպատակահարմարությունը գուցե քննարկման առարկա լիներ, եթե այն մի քանի անգամ մեզ հասցրած չլիներ կրախի: Հենց նույնկերպ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի որոշակի խմբեր, չգիտես ինչու, ամեն անգամ ռուս-թուրքական պատերազմի շրջանում որոշում էին կռվել ռուսների կողմից: Թե ինչի՞ հանգեցրեց դա, բոլորս գիտենք՝ կորսված հայրենիք, որ այսօր գոյություն ունի միայն մեր երազանքներում ու գիտակցության մեջ:

Հայրենիք, որ ի դեպ, Թուրքերին վաճառվեց ի վերջո հենց ռուսների ձեռքով: Դեռ լավ է, որ ջավախյան իրադարձությունները տեղի են ունենում 21-րդ դարում, եւ Վրաստանն այնքան ուժեղ չէ, ինչքան դարասկզբի Թուրքիան, եւ վրացիք այնքան վայրենի չեն, ինչքան թուրքերը: Բայց վատ է, որ աշխարհում ամեն ինչ փոխվում է, փոխվում են անգամ թուրքերն ու վրացիները, իսկ մենք` հայերս, զարմանալիորեն նույնն ենք մնում` աշխարհքաղաքական իմաստով՝ դեստրուկտիվ, կողմնորոշման իմաստով՝ կույր ռուսամետ, պետական իմաստով` սեփական շահին անհաղորդ: Դեռ լավ է, որ Ջավախքում, ի վերջո, գտնվել են կազմակերպություններ, որոնք հրաժարվել են մասնակցել Ախալքալաքում մեկնարկած բողոքի գործողություններին: Դրանք այն կազմակերպություններն են, որ ներգրավված են Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդում: Պրոռուսական հանրահավաքը բոյկոտել է նաեւ «Ջավախք» ժողովրդական շարժումը, եւ այս կազմակերպությունների գոյությունը դեռ հույս է ներշնչում, որ մենք դեռ ի վիճակի ենք փոխվել:

Հ. Գ. Հետաքրքիրն այն է, որ Ջավախքում ցույց անողները արդեն իսկ հրաժարվել են սոցիալական պահանջներից: Նման պահանջների առաջադրումը նրանց հնարավորություն էր տալիս գոնե սեփական շահի սպասարկման իմիտացիա ստեղծել: Բայց Վրաստանի իշխանությունը այս խնդիրներով զբաղվելու պատրաստակամություն է ցուցաբերում՝ ջավախահայության պրոռուսական մասին զրկելով այդ փաստարկից: Ի դեպ, Հայաստանը մեծապես կարող է օգնել Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացմանը. եթե մենք համաձայնենք Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցմանը կամ ամեն ինչ անենք այդ գազամուղիշինարարության համար, այն պետք է անցնի Ջավախքով: Հայաստանը կարող է պայման դնել, որ գազամուղի` Ջավախքով անցնող հատվածի տրանզիտային վճարը կամ նրա մի մասը մնա տեղում: Նման պայմանավորվածությունը Ջավախքին կարող է այնքան եկամուտներ բերել, որոնց մասին Վրաստանի հայկական այս տարածաշրջանը չի էլ երազում:

Արման Կարապետյան

Տպել
1463 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում