Դուք ունեք շատ մեծ լիազորություններ. Ս. Սարգսյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդին

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է խորհրդի անդամներին և նախագահին ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր եռանդը, փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ պետական այս կարևոր կառույցի կայացման և արդյունավետ գործունեության:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև իր մոտեցումներն ու ակնկալիքներն է ներկայացրել Սահմանադրության փոփոխության արդյունքում ձևավորված նոր պետական մարմնից՝ Բարձրագույն դատական խորհրդից:
«Հարգելի՛ գործընկերներ,

Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել այն օրվան, երբ դուք արդեն պաշտոնապես ստանձնելու եք սահմանադրական այս մարմինը ներկայացնելու բարձր պատիվը: Կարծում եմ, որ խորհրդի առաջին կազմում ընտրվելը կրկնակի է բարձրացնում պատասխանատվությունը, քանի որ դուք եք կայացնելու այդ մարմինը, իսկ այդ անկախ մարմնի կայացումից շատ բան է կախված մեր երկրում: Ցանկանում եմ անհատապես շնորհավորել Ձեզ, պարո՛ն Հարությունյան:Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ տեսանելի ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը կուրվագծի իր կայացման ճանապարհը և իր արժանի տեղը կունենա մեր պետական մարմինների համակարգում և ոչ միայն: Ես վստահ եմ, որ անցնելու է որոշ ժամանակ և արդեն միջազգային ասպարեզում, մասնագիտական հարթակներում ճանաչելու են Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը: 

Գաղտնիք չէ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ի սկզբանե նախատեսված է եղել բարձրացնել Արդարադատության խորհրդի դերակատարությունը: Սակայն, հաշվի առնելով դատական իշխանության անկախության հանգամանքը, մասնագիտական խորհուրդն առաջարկեց ի վերջո ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի դատարանների և դատավորների անկախության բարձրացման հարցում:

Սա չի նշանակում, որ մենք անտեսում կամ անտեսել ենք Արդարադատության խորհրդի դերակատարությունը մեր դատական համակարգի կայացման գործում, ավելին՝ պետք է ասեմ, որ Արդարադատության խորհուրդն այս քսան տարիների ընթացքում իր ներդրումն ունեցել է: Որքան էլ մեր հանրությունը, անձամբ ես որոշակի խնդիրներ տեսնենք, կամ կարծիք ունենանք դատական համակարգի անկախության և արդար դատավճիռների կայացման հարցում, այնուհանդերձ, մեր դատական համակարգն այսօր չի կարելի համեմատել ոչ տասը, ոչ տասնհինգ տարի առաջվա եղածի հետ: 

Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արդարացնի ոչ միայն այն մարդկանց ակնկալիքները, ովքեր նախագծել են այս խորհուրդը, այլ, իհարկե, նաև մեր հանրության ակնկալիքները:

Իմ խորին համոզմամբ՝ այն մարմինները, որոնք օժտված են Սահմանադրությամբ նախատեսված մեծ լիազորություններով, պետք է կրեն նաև մեծ պատասխանատվություն: Այստեղ այլ ճանապարհ չկա: Եվ այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ հենց նույն Սահմանադրությամբ նախատեսված բոլոր պետական մարմիններին: Կիսանախագահական համակարգը որոշակի խնդիրներ լուծել է մեր երկրի զարգացման գործում, բայց հավատացեք՝ զարգացման համար այն լավագույնը չէ: Իհարկե, մենք մշտապես ասել ենք, այժմ էլ ասում ենք և ասելու ենք նաև հետագայում, որ երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձևի պարագայում: Սա ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաև այն, որ տասնամյակների փորձություն անցած մեխանիզմները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ զարգացմանը: 

Դուք ունեք շատ մեծ լիազորություններ: Դուք եք լինելու այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, դուք եք լինելու նաև այն միակ մարմինը, որ կասեցնելու կամ պատասխանատվության է կանչելու դատավորներին: Ցանկանում եմ, մաղթել ձեզ վճռականություն և հույս եմ հայտնում, որ ձեզնից որևէ մեկը չի փորձելու բարեսիրտ լինել, այն իմաստով, որ բարեսիրտ լինել՝ չի նշանակում սխալները ներել, բարի ու բարեսիրտ լինել՝ երբեք չի նշանակում չտեսնել այն հիմնախնդիրը, որ դառնում է համակարգային, որ վնաս է հասցնում պետությանը: Կարծում եմ՝ ձեզնից որևէ մեկը չի կասկածում, որ պետության զարգացման համար արդարադատությունը ուղղակի առաջնային է՝ լինի տնտեսություն, քաղաքականություն, թե այլ ոլորտ:

Խորհուրդը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա: Վստահ եմ, որ ամբողջովին գիտակցում եք, որ դուք երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ չեք, և հատկապես հանրության համար դուք պետք է ներկայանաք որպես միասնական մարմին: Մնացած բոլոր պարագաներում խաթարվելու են Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքները և միայն վնաս են հասցնելու: Որքան ցանկանում եք վիճեք, բանավիճեք ձեր խորհրդի նիստերի ժամանակ, ձեր առանձնասենյակներում, բայց պաշտպանելով մեր իրավապահ համակարգի ամենակարևոր օղակի՝ դատարանի շահը: Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը: 

Հասկանալի է, որ սրանք ցուցումներ չեն, այլ իմ մոտեցումները, մի մարդու մոտեցումներ, ով մանրամասն, մշտապես մասնագիտական խորհրդի հետ մասնակցել է քննարկումներին և ունեցել է մեծ ցանկություն ստեղծելու մի մարմին, որ կարող է էական դերակատարություն ունենալ մեր դատարանների անկախության կայացման մեծ գործում. անկախության, բայց ոչ ամեն ինչից, այլ միշտ օրենքի առջև հաշվետու լինելով: Առաջին հերթին դատավորը պետք է օրենքի առջև հաշվետու լինի: Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել և մաղթել հաջողություններ: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում խորհուրդը կայանալու է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը իր և խորհրդի անդամների անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովելու նրա սահմանադրական գործառույթի շրջանակներում խորհրդի հետ հանդիպման և շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Գագիկ Հարությունյանը վստահեցրել է, որ խորհրդի բոլոր անդամներն անմնացորդ աշխատանքով և պարտքի ու պատասխանատվության զգացումով պատրաստ են ստանձնելու իրենց վերապահված պարտականությունները և արդարացնելու այն ակնկալիքները, որ կան նորաստեղծ սահմանադրական այս մարմնից:

«Մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք, և Դուք էլ շեշտեցիք, մեծարգո՛ Նախագահ, այն կարևոր հանգամանքը, որ այստեղ արդեն չկա այն տարբերակումը, թե խորհրդի անդամները դատարանից են, համալսարանից, գիտությունից՝ այստեղ կա միասնական պատասխանատվություն ժողովրդի առջև: Այսինքն՝ միասնական պարտքի զգացում՝ վստահություն ձեռք բերելու և որքան հնարավոր է շուտ արձանագրելու դրական արդյունքներ: Սպասվում է իսկապես լուրջ, ծանրաբեռնված աշխատանք»,-ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և տեղեկացրել է, որ չնայած մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդի լիազորությունների ստանձնմանը, սակայն գործնականում խորհուրդն արդեն լծվել է նախապատրաստական աշխատանքի, առանց որի, ըստ նրա, դժվար կլինի ժամանակին իրականացնել սպասվող ծավալուն աշխատանքը և շտապ լուծումներ տալ առանցքային խնդիրներին:

Տպել
2320 դիտում

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան․ ինչով են զբաղված Հայաստանում ԵՄ դիտորդները ըստ Զախարովայի

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը