Մանկավարժների 90%-ը չի ուզում մասնակցել քարոզչությանը, ազա՛տ թողեք նրանց

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Առաջարկվող փոփոխություններն առնչվում են նաեւ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, որոնց համար նախատեսվում են որոշակի սահմանափակումներ նախընտրական քարոզչության շրջանում:

Հայտնի է, որ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, ուսուցիչները ակտիվ մասնակցություն են ունենում ընտրական գործընթացներում, այս կամ այն կերպ ներգրավվում են իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավում, ձայներ հավաքագրելու եւ ընտրությունների անցկացման գործում նրանց մատուցում մեծ ծառայություններ եւ այլն ու այդպիսով, ի դեպ, ծանր հարված հասցնում իրենց հեղինակությանը:  

Օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել, մասնավորապես, հետեւյալը.

«1. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները (...) օգտագործելը`

  • հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ  ի պաշտոնե հանդես գալիս»:

Այսինքն՝ վերը նշվածից ստացվում է, որ ուսումնական հաստատությունների աշխատակիցներն աշխատանքային ժամից հետո կարող են քարոզչություն իրականացնել: Մեջբերված դրույթից նաեւ դուրս է գալիս, որ այն ժամանակ, երբ նշված անձինք այլեւս իրականացնելիս չեն լինի իրենց լիազորությունները եւ հանդես չեն գա ի պաշտոնե, իրավունք կունենան քարոզչական նպատակներով օգտագործել վարչական ռեսուրսները՝ ֆինանսական, տեղեկատվական, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները:

ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից, անդրադառնալով մեր այս դիտարկմանը, փոխանցեցին նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի պատասխանը. «Պետական միջոցները ոչ մի պարագայում չեն կարող օգտագործվել քարոզչության նպատակով»: Իսկ հնարավո՞ր է օրենքի նախագծում համապատասխան հատվածը խմբագրվի եւ ձեւակերպումները դարձվեն ավելի հստակ, որպեսզի տարընթերցումներ չլինեն ու խնդիրը չտեղափոխվի անհատական մեկնաբանությունների եւ ընկալումների դաշտ: Մեր լրացուցիչ այս հարցի վերաբերյալ նախարարությունից պատասխան չստացանք: Ինչ վերաբերում է աշխատանքային ժամից հետո քարոզչությանը մասնակցելու հնարավորությանը, Արդարադատության փոխնախարարն արձանագրել է, որ դա մարդու՝ Սահմանադրությամբ նախատեսված հիմնարար իրավունքներից է:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, կարծիք հայտնեց, որ փաթեթավորումը գեղեցկացնելուց իրականությունը չի փոխվելու: Ընտրարշավներում մանկավարժների ներգրավվածությունը, ցուցակներ կազմելը եւ այլն, ըստ նրա, կշարունակվի անգամ այն դեպքում, եթե մի օր օրենք ընդունվի, որ ուսումնական հաստատությունների աշխատակիցները չպետք է լինեն կուսակցական, որովհետեւ խնդրի լուծումը, Սերոբ Խաչատրյանի համոզմամբ, այլ տեղ է:

«Իմ կարծիքով, եթե նույնիսկ ամրագրվի, որ դպրոցների տնօրենները եւ ուսուցիչներն իրավունք չունեն լինել կուսակցության անդամ, միեւնույն է, խնդիրը չի լուծվի, եւ անկուսակցական լինելով էլ քողարկված ձեւով այդ մարդկանց կօգտագործեն քաղաքական պրոցեսների մեջ: Այսինքն՝ լուծումն ուրիշ տեղ է: Երկրի քաղաքական համակարգը, երկրի ղեկավարությունը պետք է ազատ թողնեն դպրոցներին, եւ ասեն՝ ինքնուրույն որոշեք՝ ուզո՞ւմ եք կուսակցական լինել, թե չեք ուզում: Ես վստահ եմ, որ այդ դեպքում մարդկանց 90 տոկոսը ոչ էլ նման ցանկություն կունենա, որովհետեւ կրթության ոլորտի մարդկանց ո՛չ քաղաքականությունը, ո՛չ ընտրությունները չեն հետաքրքրում: Համենայնդեպս, 90 տոկոսի պարագայում այդպես է: Այսօր կրթական համակարգը մի տեսակ պատանդի կարգավիճակում է»,- արձանագրեց Սերոբ Խաչատրյանը:  

Նա նաեւ նկատեց, որ «աշխատանքային ժամեր» հասկացությունը նույնպես մեր օրերում լղոզվել է եւ հնարավոր չէ վերահսկել՝ մարդը երբ է անձնական ու կուսակցական եւ երբ աշխատանքային գործերով զբաղվում: «Այսօրվա աշխարհում, երբ կան բջջային հեռախոս, սոցիալական ցանցեր, ինչպես է որոշվելու՝ նա կուսակցական գործերով ո՞ր ժամին զանգեց: Հիմա աշխատանքն ու այսպես ասած հետաշխատանքային գործունեությունը շատ դեպքերում տարալուծվել են: Մարդիկ աշխատանքային ժամին սոցիալական ցանցեր են մտնում, գնումներ են անում, կուսակցական, անձնական հարցերով են զբաղվում: Մի քիչ ծիծաղելի կլինի, որ դպրոցի տնօրենը մինչեւ ժամը 18:00-ն սպասի, դրանից հետո նոր սկսի կուսակցական հարցերով զբաղվել»,- ասաց փորձագետը:

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ կարծում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը նպաստելու է դպրոցը փակ կառույց, իսկ մանկավարժին՝ առավել անպաշտպան դարձնելուն: Նա կողմնակից է, որ մանկավարժը քարոզարշավին մասնակցելու լրիվ ազատություն ստանա ու այդպիսով՝ նաեւ պատասխանատու լինի իր քայլերի համար:

«Հանրակրթական դպրոցը հանրային տարածք է, հանրակրթական դպրոցի ուսուցիչը, դպրոցի ղեկավարը չեն կարող չգործել բաց, ի տես հանրության, ամոթի, խղճի, պատասխանատվության զգացումով, իրավունքի շրջանակում։ Բա իրենց ո՞նց են կրթում, ի՞նչ են փոխանցում։ Իրենց պետք է անընդհատ պահել արեւի տակ՝ հանրային (սովորողների, ծնողների, համայնքի) հսկողության կիզակետում։ Այսպիսի հարցադրումը շարունակությունն է մեր օրերում կատարվողի։ Այսինքն՝ ի՞նչ անել, դպրոցը օրենքով դարձնել փակ տարա՞ծք, որով աշխատավոր անպաշտպան ուսուցիչը ամբողջությամբ զրկվում է հանրային պաշտպանության, ազդեցության, աջակցության որեւէ գործիքից, դադարում է ուսուցիչ լինելուց։ Ակտիվ, ոչ իշխանական խմբերը զրկվում են հանրային աջակցության հերթական հնարավորություններից՝ տարածքներ, մարդիկ, տեղեկատվության փոխանցում... Սա նաեւ ուսուցչի նկատմամբ խտրության նոր դրսեւորում է... Ճանապարհը մեկն է՝ պաշտպանել, վստահել, պահանջել... Այստեղ, այս պահանջներով ընդդիմությանը եւ իշխանությունը պիտի միաբան-միակարծիք լինեն»,- նշեց Աշոտ Բլեյանը։

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 17-ի համարում:

Տպել
1750 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է