Կոստանյանն ԱԺ-ում ուստավ է դրել. երեկ այն խախտողները հրապարակավ նկատողություն են ստացել

Մոտ 20 օր է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ: Նա այս պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին: Կոստանյանն արդեն հասցրել է երկու նիստ նախագահել, բայց ակնհայտ է, որ «թույլ» ղեկավար չէ: Գեւորգ Կոստանյանը առաջին նիստի օրվանից «ուստավ» է դրել: Բանն այն է, որ նա հանձնաժողովի նիստերը սկսում է ճիշտ նշված ժամին, ընդմիջումներից վերադառնում է հենց այն ժամանակին, երբ նախապես հայտարարել է:

ՀԺ-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ընթացքում Կոստանյանի «ուստավը» խախտողներ են եղել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Շուշան Սարդարյանը փոքր-ինչ ուշացել են ընդմիջումից հետո, ինչը Կոստանյանի սրտով չի եղել եւ նա բոլորի ներկայությամբ պատգամավորներին նկատողություն է արել: Սակայն, թիրախում եղել է Աճեմյանը, քանի որ ընդմիջումից հետո նա օրենքի նախագիծ պետք է զեկուցեր: Նրա նախագծի զեկուցումը հետաձգվել է մինչեւ վերադառնալը: Կոստանյանը նրան մատնանշել է դահլիճում առակա ժամացույցը եւ հստակ ասել՝ «այլեւս չկրկնվի»: Գեւորգ Կոստանյանն դիտողությունն արել է դեմքի լայն ժպիտով:

Ի դեպ, Կոստանյանը խիստ է նաեւ ելույթների, զեկույցների, հարցերի ու պատասխանների համար տրամադրված ժամանակահատվածի պահպանման հարցում:

Տպել
3861 դիտում

Արա Բաբլոյանը ուղևորվել է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ

Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)

Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան

Գյումրի. իր ծավալներով աննախադեպ բազմամարդ երթ եւ ավտոերթ է մեկնարկել, միացել են գյուղերը

ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից

Հայ ազգային կոնգրեսն անվերապահ աջակցություն է հայտնում ցուցարարներին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից

Անգամ հանրահավաքից հետո Վանաձորում ավտոերթը շարունակվում է

Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է ժողովրդին. նրան պետք է պաշտոնանկ անել. Սերժ Թանկյան

Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից

Երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ. Կարեն Կարապետյան

Վանաձորցիները կաթվածահար են արել ամենաբանուկ փողոցը (լուսանկար)