Երկու խնդիր. թրաֆիկինգ եւ կեղծ ակցիզներ

17/03/2018 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 17-ի համարում

Գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիան երեկ 2 հարց էր քննարկում՝ թրաֆիկինգ, պոռնկություն եւ ակցիզային դրոշմանիշների կեղծումներ: Զեկուցող, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի ներկայացմամբ՝ 2004-ին արձանագրվել է մարդկանց առեւտրի եւ կավատության 30 դեպք, դատի տրված 31 անձից 21-ը դատապարտվել է ազատազրկման: 13 քրեական գործ հարուցվել է արտագնա կավատության կապակցությամբ: Դատախազությունն անցյալ տարի բացահայտել է Արաբական Էմիրություններ մարմնավաճառության մեկնած կանանց մեծ խմբի: Մի ողջ համակարգ է գործել՝ կավատները հավաքագրել են, ճանապարհել, մյուսներն ընդունել, տեղավորել, անձնագրեր են կեղծել, օգտվել կանանց սոցիալական վիճակից ու անփորձությունից եւ անխնա շահագործել նրանց:

Կավատներից ոմանք այնքան են մասնագիտացել, որ շարունակում են իրենց գործունեությունն անգամ հետախուզում հայտարարելուց հետո: Գործի քննության նպատակով ԱՄԷ է մեկնել դատախազության քննչական խումբը՝ Անդրանիկ Միրզոյանի ղեկավարությամբ: Նա կոլեգիային պատմեց, որ շատ բարդ է նման կանանց հայտնաբերումը եւ Հայաստան բերելը: Իրենք համոզում են այդ կանանց, բերում Հայաստան, նրանցից նոր անուններ կորզելով՝ ընդլայնում մեղադրյալների շրջանակը, ապա այդ բոլորին կալանքի վերցնում: Արաբ ոստիկանները մեր քննիչներին բազմաթիվ կեղծված հայկական անձնագրեր են ցույց տվել: Պրն Միրզոյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ անձնագրերն աշխարհում ամենաթույլ, ամենաանպաշտպան անձնագրերն են (նկատի ուներ՝ պաշտպանիչ շերտեր չունեն):

Նա «մեր ազգին ոչ հարիր» երեւույթների մասին օրինակներ բերեց, պատմեց, որ մի ուսանող փորձել է հայ տղաների հավաքագրել՝ Էմիրաթներ մարմնավաճառության ուղարկելու համար (ներկաներից ոմանք դրա մեջ ոչ մի «անհարիր» բան չտեսան), պատմեց, որ Գավառի մանկատան նախկին սաներից մեկը արաբական տարազով մարմնավաճառություն էր անում Դուբայում: Պայքարը արտագնա մարմնավաճառության դեմ, ըստ Ա.Միրզոյանի, բարդ է նրանով, որ կավատներին հովանավորում է տեղի ոստիկանությունը՝ իշխանությունը, քանի որ ռեստորանային եւ մյուս զվարճանքային բիզնեսը նրանց վրա է կառուցված: Ապա ներկաները սկսեցին առաջարկներ անել՝ ոմանք կողմնակից էին օրենսդրությունը խստացնելուն, քանի որ մաքսանենգ ապրանքների վաճառքի համար ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան մարդկանց առեւտրի:

Գլխավոր դատախազը խիստ պատիժների, անպայման ազատազրկման կողմնակից էր եւ քննադատում էր դատավորներին, որ մեղմ պատիժներ են սահմանում: Իսկ դատավորները, որպես կանոն, մեղմացուցիչ հանգամանք են դիտում այն, որ մեղադրյալները կանայք են, եւ գրեթե բոլորը մանկահասակ երեխաներ ունեն: Այսինքն՝ ծայրահեղ կարիքի մեջ հայտնված կանայք իրենց երեխաների գոյությունը պաշտպանելու համար այլ ելք չեն գտել, քան իրենց մարմինը վաճառելն է կամ նման ցանկություն ունեցողների համար միջնորդ դառնալը:

Ինչ վերաբերում է Հայաստանում մարմնավաճառությանը, ապա առաջարկվեց արգելել որոշ վայրերում պոռնկությամբ զբաղվելը եւ ավելացնել տուգանքների չափերը: Դատախազությունում ստեղծված մասնագիտացված քննչական խումբը այսուհետ անընդհատ զբաղվելու է այս հանցատեսակի բացահայտմամբ: Մի խոսքով, դաժան պայքար է սպասվում, որը, սակայն, միանգամայն անիմաստ կդառնա, եթե կոլեգիային ներկայացված զեկուցագրի վերջին տողն իրականություն դառնա. «Թերեւս քննարկման առարկա կարելի է դարձնել նաեւ հյուրանոցային տնտեսությունների, սաունաների, գիշերային ակումբների անվան տակ քողարկված փաստացի գործող հասարակաց տների լեգալացման եւ դրանց կանոնակարգման հարցը»:

Երկրորդ հարցը վերաբերում էր ակցիզային դրոշմանիշների կեղծմանը: Ընդ որում, կեղծվում են միայն ոգելից խմիչքների ակցիզները, ծխախոտինը չի կեղծվում: Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ակցիզները Հայաստանում չեն կեղծվում, այլ Թուրքիայում, եւ Հայաստան են հասնում Վրաստանով: Թեեւ շուկայում շրջանառվում են մեծ թվով կեղծ ակցիզներ, սակայն 2004-ին արձանագրվել է 39 դեպք, քննվել 7 քրեական գործ՝ 18 անձի վերաբերյալ, ազատազրկման է դատապարտվել 7 մարդ: Ընդ որում, փորձագետների կարծիքով, կեղծման մակարդակն այնքան է բարձրացել, որ այժմ շատ դժվար է զատել կեղծն իրականից՝ անգամ պաշտպանիչ շերտերն են կեղծում: Քննարկման այս մասին ներկա հարկային, մաքսային ծառայությունների, ոստիկանության 6-րդ վարչության պետերն այնքան կարեւորեցին կեղծ ակցիզների դեմ պայքարը, որ Թուրքիայից կեղծ ակցիզների ներմուծումը Հայաստան անվանեցին «տնտեսական դիվերսիա»:

Արմինե Օհանյան

Տպել
2290 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին