Էս կռիվը մենք հաղթելու ենք. կհրապարակվի Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունն այսօր ավարտվեց:

Դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 20-ին ժամը 11:00-ին:

Մինչ այդ այսօր պաշտպանական կողմը շարունակեց հանդես գալ ճառով: Սեֆիլյանի եւ Սաֆարյանի փոխարեն ճառերը ներկայացրին իրենց պաշտպանները: Պատճառն այն էր, որ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը չթույլատրեց նրանց ճառը ներկայացնել նստած:

Դատարանը մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը մերժեց Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը:

Ամբաստանյալները հանդես եկան նաեւ վերջին խոսքով: Մասնավորապես Ներսես Պողոսյանը իր վերին խոսքում ասաց. «Էս երկու տարվա մեջ դուք ինձ ազատությունից չեք զրկել, արծիվները սողուն չեն դառնում, սողունները կյանքում արծիվ չեն դառնում. ինձ մենակ մի հոգի կարա դատի, դա՝ Աստվածն է... վստահ եմ, որ լավ ա լինելու վերջում, էս կռիվը մենք հաղթելու ենք, դուք հլը ճակատամարտն եք տարել, եթե տարել եք»,- դիմելով մեղադրող դատախազներին ասաց Պողոսյանը:

Սեֆիլյանը ողջ դատավարության ընթացքում չկարողացավ հանդես գալ ո՛չ ցուցմունքով, ո՛չ ճառով եւ ո՛չ էլ պաշտպանական ճառով: Նույն իրավիճակն էր նաեւ Գեւորգ Սաֆարյանի պարագայում.  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մնաց անդրդվելի՝ թույլ չտալով նրանց խոսել նստած:

Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել է Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա, իսկ Գեւորգ Սաֆարյանին՝ 4.5 տարվա ազատազրկման։ Բացի այդ, դատախազը ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջել է 4.5 տարվա ազատազրկում, Գալուստ Գրիգորյանի ու Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարվա, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարվա, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում։ Հովհաննես Պետրոսյանը, ըստ մեղադրողի, համագործակցել է իրավապահների հետ։

Տպել
2859 դիտում

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է

Ակումբի տեսախցիկներով ֆիքսվել են Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի կրակոցները (տեսանյութ)