Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Լիբանանում

18/03/2018 schedule11:49

Մարտի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանու ներքո տեղի է ունեցել Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կրոնական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակույթի գործիչներ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր խմբավար Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ հանդես եկավ Ալեքսանդր Հարությունյանի, Մաքս Բրուհխի, Արամ Խաչատրյանի և 1980-ական թթ. Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանած Նաբիլ Սաիդ Ջաաֆարի ստեղծագործությունների կատարմամբ:

Համերգի բացման իր խոսքում դեսպան Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության և պետականության տարբեր շրջաններին՝ նշելով, որ անգնահատելի է բազմադարյան ընդմիջումից հետո 1918թ. Հայոց պետականության և ինքնիշխանության վերականգնման դերը: ՀՀ դեսպանը մեկ դար առաջ հայկական պետականության վերականգնումը որակեց որպես հայ ժողովրդի հավաքական ձգտումների և նպատակների իրականացում՝ նշելով. «Հայաստանի Առաջին Հանրապետությունը դրեց հայ ժողովրդի նորագույն շրջանի պետականության հիմքերը, որի վրա խարխսված է նաև 27-ամյա Հայաստանի Հանրապետությունը»:

Համերգին իր կատարողական արվեստով հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացավ տաղանդավոր ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Տպել
549 դիտում

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ