Հրդե՞հ, թե՞ հրկիզում. վերջին ամիսներին «Ավտոմատիկա» գործարանում 2 անգամ հրդեհ է բռնկվել

Վերջին ամիսներին արդեն երկրորդ անգամ հրդեհ է բռնկվում Վանաձորի նախկին «Ավտոմատիկա» գործարանի պահեստներից մեկում: Առաջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 1-ին՝ ժամը  21:36-ին: Դեպքի վայր մեկնած հրշեջները ավելի քան 5 ժամ պայքարել էին «Ավտոմատիկա գործարան» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի դեմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:23-ին, մարվել՝ 02:26-ին:

Եռահարկ շինության առաջին հարկում այրվել է դյուրավառ նյութեր, 35 հատ տարբեր չափերի (10-50 լ) անհայտ նյութով լի տակառներ, կուտակած թղթե թափոններ (մոտ 150 խմ), 2 կգ-անոց 50 հատ ներկի մետաղյա տարրաներ եւ 2 խմ պարան: Փրկարարների կողմից իրականացվել էր հերթապահություն: Ժամեր շարունակ թունավոր նյութերի ծուխը տարածվել էր քաղաքով մեկ:

Եվ ահա երկու օր առաջ՝ մարտի 17-ին, մարզային փրկարարական վարչություն «Ավտոմատիկա» գործարանից հնչեց հերթական հրդեհի ահազանգը: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:

Այս անգամ այրվել էր 65 քմ տարածքով արտադրամասերից մեկի տանիքը, որտեղ եւս առկա են եղել վտանգավոր ներկանյութեր:

Մեկ ժամից ավելի տեւած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հնարավոր է եղել հրդեհը մեկուսացնել: Այրվել է տանիքն ամբողջությամբ, ինչպես նաեւ արտադրամասի վառարանների մեջ կուտակված ներկանյութերը:

Տեղի ունեցածը հրկիզո՞ւմ է, թե՞ պատահականություն, դեռեւս հայտնի չէ: Գործարանի տարածքում ականատես եղանք քանդման աշխատանքների. այդ ամենը վերանորոգմա՞ն, թե՞ ապամոնտաժման աշխատանքներ էին, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել:

Առաջիկայում կփորձենք կապ հաստատել նաեւ գործարանի սեփականատիրոջ հետ:

Տպել
1004 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա