Գարեգին երկրորդը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ

19/03/2018 schedule13:38

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ձեզ եւ հանուն Գերագույն հոգեւոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր ողջ հավատավոր հոտի շնորհավորում Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու առիթով»,- Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Ձեր անվիճելի հաղթանակն ընտրություններում ակնհայտ վկայությունն է այն բացառիկ վստահության, որ Ռուսաստանի բարեպաշտ ժողովուրդն ունի ինչպես Ձեր անձի եւ համակողմանի գործունեության, այնպես եւ հայրենիքի հետագա զարգացման, պայծառացման եւ բարօրության, միջազգային հարթակում Ռուսաստանի Դաշնության դերակատարության Ձեր տեսլականի նկատմամբ»,- գրել է Վեհափառը:

«Հայտնի է Ձեզ, թե ինչպիսի հարգանք եւ սեր է տածում հայ ժողովուրդը Ձեր եւ Ռուսաստանի նկատմամբ. զգացումներ` փորձված դարավոր եղբայրությամբ եւ վկայված այսօրվա դաշնակցության, գործընկերության եւ համագործակցության սերտ կապերով: Ուրախ ենք արձանագրել այն հոգածությունը, խնամքն ու ուշադրությունը, որ ՌԴ իշխանությունները, Ձեր անձնական մասնակցությամբ, դրսեւորում են հայկական փյուռքի եւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հանդեպ»,- ասված է ուղերձում:

Տպել
245 դիտում

Լեւոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանի կառավարմանը. հայտարարություն

Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, բռնություն կիրառելու դեպքերը. ՄԻՊ աշխատակազմ

Վանաձորցի ցուցարարներին անգամ հորդառատ անձրեւը չխանգարեց (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը՝ թավշյա հեղափոխության եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին

16-րդ թաղամասում այս պահին բնակիչները փակել են դեպի Աշտարակ տանող ճանապարհը

Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր

Նկարչուհին հանրահավաքի մասնակիցներին բրդուճներ ու սուրճ է հյուրասիրում. տեսանյութ

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի.Ոստիկանություն

Ցուցարարները փակել են Երեւան-Էջմիածին եւ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը (լուսանկարներ)

Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները դատավորի բարեկամներն են

Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը փակելու տեսանյութ ՊՆ-ն չունի

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբորը չեն ներկայացրել նախաքննական մարմնին

Ջուլիետտա Ստեփանյանը եւ Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ այսօրվա հանրահավաքին (լուսանկար)

Նոր շոր ու կոշիկ առնեմ, էս շորերը հանեք, մեր կողքը կանգնեք. մոլի աշխատակիցը՝ ոստիկաններին

Հանրային ռադիոյում խիստ վերահսկողություն է. աշխատակիցներին ժամով են թողնում

Ցուցարարները արգելափակել են Վիգեն Սարգսյանի մեքենան եւ փորձել բացել դուռը

Թատերականի նախկին ուսանողը ամոթանք է տալիս ռեկտորին եւ դիմում է փոխքաղաքապետին. տեսանյութ

Հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը՝ ոչ

Սպառնում են աշխատանքից ազատել ոստիկանին, որի եղբայրը ցուցարարների շարքում է. թարմացվող

ԱՄՆ-ում պատռել են Սերժ Սարգսյանի նկարը. դերասանուհի Անժելա Սարգսյանը մասնակցել է ցույցին