«Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվեց Մալթայի երաժշտական արվեստը

19/03/2018 schedule16:30

Մարտի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց գեղեցիկ համերգային երեկո՝ անվանի մենակատարների մասնակցությամբ։ Ծրագրում հնչում էին մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ համերգի ընթացքում ներկայացված գործերը հնչեցվելու են նաեւ ապրիլի 16-ից մայիսի 1-ը Վալետայում կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է որպես պաշտոնական նվագախումբ։ «Մենակատարները՝ դաշնակահարուհի Սոֆյա Վաշերուկը, ալտահար Յուրի Ջիսլինը, ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին, որոնք ելույթ ունեցան նվագախմբի հետ, մեծ ճանաչում ունեն, եւ մեզ համար կարեւոր էր հանդես գալ նրանց հետ ու հետագայում նույնպես պահպանել համագործակցությունը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին 2010 թվականին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։ Երաժիշտը հիշում է, որ խաչատրյանական մրցույթն իր առջեւ մեծ հեռանկարներ բացեց, հիանալի համերգներ, որոնց ընթացքում հանդիպեց մեծագույն անհատների՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Սմբատյանի եւ բազմաթիվ այլ մարդկանց հետ։ «Մրցույթից մեկ տարի հետո ես հնարավորություն ունեցա Երեւանում հանդես գալու Մաքսիմ Վենգերովի ղեկավարությամբ, ինչն ուղղակի ֆանտաստիկ էր։ Խաչատրյանի մրցույթը իմ կյանքի ամենակարեւոր հատվածներից է»,- ասաց Յարոսլավը։ Նա նաեւ նշեց, որ մրցույթի ընթացքում ինքը ներկայացրել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ինչը հետագայում կատարել է նաեւ բազմաթիվ այլ բեմերում եւ բազմաթիվ նվագախմբերի հետ։

Յարոսլավ Նադրզիցկին հաճախ է ելույթներով հանդես գալիս Երեւանում, նա խոստովանում է, որ իրեն Հայաստանի հետ կապում են մարդիկ, ջերմ հանդիսատեսը. «Ես գիտեմ, որ հայերը մեծագույն ազգ են, միլիոնավոր հայեր են ապրում տարբեր երկրներում, եւ որտեղ էլ լինեմ, միայն լավն եմ լսում հայերի մասին»։ Խոսելով Շորի երաժշտության մասին՝ Նադրզիցկին նկատեց, որ նրա մեղեդին հաճելի ու դրական է. «Ես հաճելի զգացողություններ եմ ունենում, երբ ներկայացնում եմ նրա գործերը։ Շորն իր երաժշտության միջոցով գեղեցիկ պատկերներ է նկարագրում։ Նրա գործերը վիրտուոզ են եւ պահանջում են կատարողական տեխնիկա»։

Երեւանյան հանդիսատեսին իր երաժշտությամբ գերեց նաեւ ալտահար Յուրի Ջիսլինը, ում The Strad ամսագիրը համարում է «ռոմանտիկ խառնվածքով վիրտուոզ»: Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի շուրջ 60 երկրներում:

Իսկ դաշնակահարուհի Սոֆյա Վաշերուկը դաշնամուր նվագում է 4 տարեկանից։ 2008-ին հիմնադրել է Siestango Quartet-ը, որը մասնագիտացել է Աստոր Պիացոլայի գործերի կատարմամբ:

Նշենք, որ համերգը կայացել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Տպել
415 դիտում

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ