Պետք է հարգել նրանց, ովքեր չեն հավատում, եւ հակառակը. Մարուքյանը՝ ԵԼՔ-ի իրավիճակի մասին

ԵԼՔ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ ԵԼՔ դաշինքի կոնսենսուսի չգալուն, ասաց.

«Այս պահին, ընդհանուր երեք տարբերակների մեջ չկա ընդհանուր որոշում, որքանով գիտեմ Քաղաքացիական պայմանագրում նիստ ունեն, նիստի ժամանակ պետք է քննարկեն»,- ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի կայացմանը:

 Հարցին, թե սա արդեն դաշինքի պառակտում չէ՞, Մարուքյանը նկատեց.

«Խոսքը գնում է կուսակցություններին հնարավորություն տալու մասին, որ եթե կուսակցությունն ունի ինչ-որ գործողություն, որը ցանկանում է առանձին անել, այդ հնարավորությունը կա: Մեկը հավատում է, մյուսը չի հավատում, այսինքն՝ գործողությունների վերաբերյալ է կոնսեսուսի չլինելը, բայց պառակտում, չգիտեմ ինչ, նման հարց չկա»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ երեք կուսակցությունների առաջարկների մեջ էլ տարբերություններ կան:

«Երեք տարբերակների մեջ էլ կան փողոցային պայքարի կոմպոնենտներ, երեք կուսակցություն, երեք ճանապարհային քարտեզ կա, բայց այդ երեք քարտեզները չեն գալիս մեկ քարտեզ դառնում, չի դառնում այնպես, որ մեկ ծրագիր լինի, որովհետեւ մի մասը մի գործողության հետ է խնդիր տեսնում, չի հավատում այդ գործողության արդյունավետությանը, մյուս մասը՝ մյուսի: Հետեւաբար՝ քանի որ միասնական որոշում տեղի չի ունենում եւ ձգձգվում է, թեեւ այս պահին քննարկումներն ամեն դեպքում շարունակվում են, նաեւ կուսակցությունները հնարավորություն ունեն առանձին որոշում կայացնելու»,- ասաց նա:

Հարցին, եթե կարեւոր մարտավարական հարցի շուրջ դաշինքի մաս կազմող կուսակցությունները ունենալու են առանձին օրակարգ, այդ դեպքում դաշինքի գոյությունը որքանո՞վ է արդարացված, Էդմոն Մարուքյանը նշեց.

«Ընդհանուր կոնսենսուս կա երրորդ ժամկետի անընդունելիության հետ կապված, Սերժ Սարգսյանը չէ, ով էլ որ լինի, դեմ է համարում ԵԼՔ-ը եւ եթե դաշինքը կունենա իր վարչապետի թեկնածուն՝ կընտրի իր վարչապետի թեկնածուին, չի ունենա վարչապետի թեկնածու, դեմ կքվեարկի իշխանության վարչապետի թեկնածուին, բայց գործողությունների հետ կապված, թե ինչ անել մինչեւ այդ օրը, կան տարբեր ծրագրեր»,- ասաց նա:

Հարցին, թե Լուսավոր Հայաստանը կո՞ղմ է փողոցային պայքարի միջոցով ճնշում գործադրելուն, Մարուքյանն ասաց, որ իրենց պատկերացումով գիտեն, թե դա ինչ է նշանակում, ինչպես նաեւ Հանրապետություն կուսակցությունը: Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ փողոցային պայքարը հիասթափության կտանի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց.

«Մենք գտնում ենք, որ եթե ժամանակին ասել ենք, որ մարդկանց չի կարելի տանել հերթական պարտության, չի կարելի կրկնել 20-25 տարվա ընդդիմության կողմից թույլ տրված սխալները, որի մասին բոլորս ենք խոսել, եւ՛ բոլորս փորձել ենք, եւ՛ ուրիշների սխալների վրա սովորել, եւ՛ մեր սխալների վրա սովորել: Մենք այդ համոզմանն ենք, որ չի կարելի, բայց եթե ուժերից մեկն ունի մի ծրագիր, որը չի տանում հիասթափության, ես չեմ ուզում, որ դրա հնարավորությունը սահմանափակվի: Մարդիկ կան հավատում են ինչ-որ բաների, որոնց մյուսները չեն հավատում: Հետեւաբար՝ մյուսները, ովքեր չեն հավատում, պետք է հարգեն նրանց, ովքեր հավատում են: Եվ նրանք, ովքեր հավատում են, պետք է հարգեն նրանց, ովքեր չեն հավատում»,- ասաց Մարուքյանը:

Տպել
2678 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի