«А кто ты такой», «пора взяться ум». Լեւոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Երեւանի ավագանու՝ մարտի 19-ին կայացած նիստն անցավ այնպես, ինչպես կանխատեսվում էր. սուր ելույթներ, փոխադարձ վիրավորանքներ, լարված մթնոլորտ:

Նման հեռանկարը հավանական էին դարձրել նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երկուսը՝ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու եւ Վուդրո Վիլսոնի հուշարձան տեղադրելու մասին, ինչպես նաեւ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագծերը: Երկուսն էլ ներկայացրել էր Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

Առաջարկվում էր Վիլսոնի պատվին անվանափոխել Վազգեն Սարգսյանի փողոցը, որը գտնվում է հենց Երեւանի սրտում եւ նախարարությունների նորակառույց շենքի մոտով ձգվում մինչեւ Հանրապետության հրապարակ: Նախագծին դեմ էին ավագանու մյուս երկու խմբակցությունները: Բայց մինչ միմյանց հասցեին կծու խոսքեր կշռայլեին, ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել տասը տարի առաջ գրեթե 2800-ամյա Երեւանի կենտրոնում գնդակահարված 10 զոհերի հիշատակը: ԵԼՔ եւ «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամները ոտքի կանգնեցին, հանրապետականներն ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մնացին նստած:

«Ցավում եմ, որ ձեր վերաբերմունքը դա եղավ: Դա շատ բանի մասին է խոսում»,- արձանագրեց Ալեն Սիմոնյանը: «Ինձ թվում է՝ կարիք չկար նման ձեւով սկսել: Նիստի օրակարգում այլ հարցեր նույնպես կան»,- իր եւ յուրայինների քայլը պատճառաբանեց նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ավելի լավ է ոչինչ չասեիք»,- քաղաքապետին դիմելով՝ ասաց ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

ԵԼՔ խմբակցության անդամները քննադատեցին Վազգեն Սարգսյանի փողոցն անվանափոխելու՝ «Երկիր ծիրանիի» նախաձեռնությունը, նախագիծը որակեցին տկարամիտ, համոզմունք հայտնեցին, որ այն Վազգեն Սարգսյանի հիշատակի ու նաեւ ԵԼՔ-ի դեմ է: Դա հաշվարկ ու շահ անվանեցին՝ ետեւում՝ տեսնելով պատվիրատուի ականջներ: Հետո ժամանակավորապես լքեցին նիստերի դահլիճը՝ չցանկանալով մասնակցել վերոնշյալ երկու հարցերի քննարկմանը: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այդ որոշումը հիմնավորելով՝ նկատել տվեց, որ ընդդիմադիր խմբակցության երկու առաջարկը, ի հեճուկս նախկին փորձի, քաղաքապետն այդքան արագ օրակարգ է ընդգրկել, որպեսզի ականատես լինեն երկու ընդդիմադիր ուժերի բախմանը հարցուպատասխանի եւ ելույթների տեսքով: «ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ ունի այնքան քաղաքական հասունություն եւ քաղաքական մշակույթ, որ նախաձեռնված սադրանքին եւ իշխանության կողմից ստեղծված օրակարգային այս ծուղակի մեջ չի ընկնի, եւ ԵԼՔ խմբակցությունը ՀՀԿ-ԵԾ քննարկումներին չի մասնակցի»,- ասաց Դավիթ Խաժակյանն ու խմբակցության մյուս անդամների հետ միասին դուրս եկավ դահլիճից:  

Այնուհետեւ «Երկիր ծիրանիին» քննադատելու հերթը հանրապետականինն էր: Նրանք էլ դեմ էին Վազգեն Սարգսյանի փողոցը Վիլսոնի անունով կոչելուն: Բայց թեման պարբերաբար խաչվում էր նախորդ նիստի ժամանակ դահլիճ բերված կոյուղաջրերի սկանդալային պատմության հետ, որը հանրապետականները մարսել ու մոռանալ չեն կարողանում: Նրանցից մեկն էլ ՀՀԿ խմբակցության անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն էր, որն, ի դեպ, հանրության լայն շերտերին հայտնի դարձավ Տարոն Մարգարյանին նվիրված իր գիտական աշխատության շնորհիվ: Նա հայտարարեց, որ «Երկիր ծիրանին» ատում է  Հայաստանը, հայ ժողովրդին եւ, մասնավորապես, Երեւանն ու երեւանցիներին: Այդ չարությունը կապեց երեւանցիներից քիչ քվե ստանալու եւ նրանց վստահությանը չարժանանալու հետ: Աննա Ասատրյանը հիշեց նաեւ Նուբարաշենից ԵԾ-ի բերած կոյուղաջրերի նմուշների մասին եւ դա համարեց ահաբեկչություն հիշեցնող գործողություն: «Որը, փառք Աստծո, կասեցվեց, եւ մենք զոհեր չունեցանք»,- հանգիստ շունչ քաշեց նա՝ փաստորեն կարծելով, թե իր հանրապետական գործընկերներն այդքան խոցելի են՝ գարշահոտությունը նրանց համար կարող էր մահացու լինել:

Դոկտոր, պրոֆեսորը նաեւ հայտարարեց, որ «ընդդիմադիր» հասկացությունն իր համար ընդունելի չէ: Նա, թերեւս, կնախընտրեր ոչինչ չքննարկող ու համատարած համաձայնությունների մթնոլորտը: «Ես առհասարակ ընդդիմադիր հասկացությունը խիստ մերժելի եմ համարում մեզ նման մի բուռ ժողովրդի համար: Չի կարելի, մենք պառակտվում են, ջլատում ենք մեր ուժերը, մինչդեռ հայտնի փաստ է, որ հայ ժողովուրդն իր միաբանության մեջ է հզոր ու անպարտելի: Եվ ես խնդրում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, ընդդիմադիր դաշտում որեւէ արտահայտություն կամ գործողություն կատարելուց առաջ մտածեք ում ջրաղացին եք ջուր լցնում, մեր հարեւաններին ինչ եք ապացուցում, ում պատվերն եք կատարում»,- ասաց գիտնականը:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը նույնպես իր ոճի մեջ էր: Հայտարարեց, որ չարորակ քաղաքական թզուկներն իրենց հիվանդոտ երեւակայությամբ ներկաներին անընդհատ տանում են դեպի քաղաքականություն: Համոզմունք հայտնեց, որ «Երկիր ծիրանին» ու նրա ղեկավարը, որը հանդգնում է քննադատել, գնահատականներ տալ ու վիրավորանքներ հասցնել, երկրի ու ժողովրդի համար որեւէ բանով օգտակար չի եղել, իսկ ինքը ունի կենսագրություն ու ամբողջ կյանքում ծառայել է իր երկրին: «А кто ты такой», «пора взяться ум» իր ելույթը ռուսերեն բառերով համեմելով՝ ասաց Լեւոն Իգիթյանը: Ու ոչինչ, որ դրանք սխալներով էին, կարեւորը, որ ռուսերեն լինեն ու վկայեն իր ինտելեկտի մասին: «Ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս»,- սպառնաց, թե նախազգուշացրեց Լեւոն Իգիթյանը:

Երեւանի ավագանու նիստում չընդունվեց ոչ Վազգեն Սարգսյանի փողոցն անվանափոխելու հարցը եւ ոչ էլ մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մասին նախագիծը: Վերջինս մնաց առաջինի ստվերում, ու կարգին հասկանալի չդարձան մերժելու հիմնավորումները:

Տպել
1781 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը