Ձեռք են բերվել ծառի հատման վաղեմությունը որոշող նոր սարքեր. կնվազե՞ն ապօրինի հատումները

Դատավարական պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրներից էր՝ հատված ծառի վաղեմությունը որոշել չկարողանալը, որը շատ դեպքերում մնում էր չփարատված կասկած, այսուհետ այս խնդիրը կարելի է համարել լուծված՝ դենդրոխրոնոլոգիական փորձաքննության նոր սարքի շնորհիվ: Այս մասին «Հժ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշեց, որ խնդրի հետ կապված ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ պարզվել, որ ծառերի հատման վաղեմությունը, ինչպես նաեւ ծառի եւ կոճղի նույնականության հանգամանքը հնարավոր է ճշգրիտ որոշել դենդրոխրոնոլոգիական փորձաքննությամբ:  «Լինում էր, որ ծառը օրինական կտրելու թույլտվության տակ այլ ծառեր էին հատվում եւ հնարավոր չէր պարզել թույլատրվածն է, թե՝ ոչ։ Հիմա այդ փորձաքննությունը հստակ ասում է՝ փայտը, որ կոճղին է համապատասխանում եւ երբ է հատվել, ըստ այդմ, պարզ է դառնում, դա տոմսով թույլ տրվա՞ծ ծառն էր, թե՞ ապօրինի հատված»,- ասաց Գոռ Աբրահամյանը: Նրա խոսքով, մինչ այս փորձագիտական հիմնարկներից մշտապես ստացվում էին պատասխաններ, որ գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի բացակայության պատճառով հնարավոր չէ ծառի հատման վաղեմության վերաբերյալ հանգել հստակ եզրակացության, մինչդեռ դա քրեական գործով կարեւոր նշանակություն ունի:

Արդյունքում ձեռք է բերվել եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին հանձնվել ծառի հատման վաղեմությունը որոշող համապատասխան սարքը: Աշխատանքներ են տարվում այդպիսի եւս մեկ սարք ձեռք բերելու եւ ՀՀ բնապահպանության նախարարության՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին հանձնելու ուղղությամբ:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ վեճի առարկա էր, նաեւ այն, թե ինչպես կսահմանվի հատված ծառից պետությանը հասցված վնասը: «Քրեական օրենսգրքի տեսանկյունից բնությանը հասցված վնասը միայն ծառի ինքնարժեքով գնահատելը չի ապահովում շրջակա միջավայրի վերականգնումը եւ անտեսվում է շրջակա միջավայրը նախկին տեսքի բերելու՝ ֆինանսական միջոցներ պահանջող խնդիրը: Ուստի, «վնաս» եզրույթը պետք է ներառի ինչպես հատված ծառի ինքնարժեքը, այնպես էլ շրջակա միջավայրի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը», -ասաց Գոռ Աբրահամյանը:

Նա հայտնեց, որ այսուհետ ծառահատման հետեւանքով պետությանը պատճառված վնասը այս երկու բաղադրիչներով է գնահատվելու: Այսինքն՝ վնասը չափելու համար հաշվի է առնվելու ինչպես ծառի արժեքը, այնպես էլ այն արժեքը, որն անհրաժեշտ է բնության կոնկրետ տարածքը նախկին տեսքին բերելու համար: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ստորագրվել է «Անտառօգտագործման պայմանագրերի ձեւերը հաստատելու մասին» հրաման, որով սահմանվել են փայտանյութի ձեռքբերման եւ իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթներ:

Դրանցից մեկն այն է, որ ծառն ապօրինի հատած կամ պաշտոնեական լիազորությունները պատշաճ չկատարած անտառապետի կողմից այլեւս չի կարող բերվել այն արդարացումը, թե անտառօգտագործողը շփոթմամբ է հատել փաստաթղթով թույլատրված տեսակից կամ չափից տարբերվող ծառերը կամ այն, որ անտառապետը հնարավորություն չի ունեցել անտառօգտագործողին կոնկրետ ցույց տալու հատման ենթակա ծառերը, քանի որ վերջինս չի մասնակցել հատատեղի՝ ծառի հատումից առաջ կատարված տեղազննությանը:

Ապօրինի հատված փայտանյութը տեղափոխողներն այլեւս չեն կարող պատճառաբանել, թե փաստաթղթով թույլատրված նույն փայտանյութը նշված ժամկետից ուշ են տեղափոխվում, քանի որ ավելի շուտ դա իրականացնելու հնարավորություն չեն ունեցել: Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումներում սեղմ ժամկետում կստեղծվի իրեղեն ապացույց ճանաչված բնափայտը մինչեւ 6 ամիս ժամկետով անվնաս պահելու հնարավորություն: Նախկինում այս խնդիրը եւս լուծված չէր:

 Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

Տպել
2666 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք