ՊՆ-ի փաստաթղթերից մեկի համաձայն՝ Գրիգորյանցը վաղուց զոհված ազատամարտիկ է, 2-րդով՝ ողջ է

45-ամյա Գրիգոր Գրիգորյանցը երկրորդ կարգի զինհաշմանդամ է: 1995 թվականին, ծառայության վերջին ամսում է վիրավորվել՝ կանգնելով ականի վրա: Նա 24 անգամ վիրահատության է ենթարկվել, երկու անգամ Սթրես կենտրոնում հայտնվել: Կանտուզիայով տառապող Գրիգորն ունի կին ու երկու անչափահաս երեխա, որոնց պահելը վերջինիս համար չափազանց դժվար ու ծանր է:

Զորացրվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գրիգորը երկար ժամանակ չի կարողացել գտնել փաստաթղթերը: Զինկոմիսարիատում ասել են, որ դրանք կորել են:

Ավելին՝ Գրիգոր Գրիգորյանցը զոհված ազատամարտիկ է համարվել եւ ՊՆ-ում միայն ՀՀ Անկախության օրը տեղի ունեցած զինհաշմանդամների եւ զոհված ազատամարտիկների պարգեւատրման արարողության ժամանակ  են հայտնաբերել, որ նա ողջ է: Վերջինս ներկա է եղել այդ արարողությանը:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աղունիկ Հովհաննիսյանի հետ զրույցում Գրիգորյանցը պատմել է, որ կորած փաստաթղթերի պատճառով երկար ժամանակ չի կարողացել օգտվել անգամ հաշմանդամության թոշակից:

Պաշտպանության նախարարության Զինվորական սոցիալական աջակցության վարչությունում պահվող Գրիգոր Գրիգորյանցի փաստաթղթերի առաջին տարբերակում նա արդեն վաղուց զոհված ազատամարտիկ է, երկրորդում՝  երկրորդ կարգի զինհաշմանդամ, ողջ է, ունի կին, երկու անչափահաս երեխա, ստանում է թոշակ, իսկ երրորդով՝ Գրիգոր Գրիգորյանցն աշխատում է, բանվոր է:

Ինչպես են գտնվել ազատամարտիկի փաստաթղթերը, ինչպես է ՊՆ-ն բացատրում փաստաթղթային անհամապատասխանությունը, Գրիգորյանցի փաստաթղթերի ոդիսականի հետքերով գնացել է ՀԺ-ի լրագրող Աղունիկ Հովհաննիսյանը:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
4536 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել