Դռները բացեք, մամուլն է գալիս. քաղաքապետարանը երկար չդիմացավ խոշորացույցի տակ աշխատելուն

Երեւանի քաղաքապետարանն, ինչպես հայտնի է, ընդամենը մի քանի ամիս դիմացավ լրագրողների խոշորացույցի տակ գտնվելուն եւ հիմա ամեն ինչ անում է՝ դրանից ձերբազատվելու համար:

Երեւանի գործող ավագանու աշխատանքը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացնում լրատվամիջոցների շրջանում, եւ այդ նիստերի ժամանակ տեղի ունեցող ոչինչ հանրության ուշադրությունից չէր վրիպում՝ ընդհուպ Հանրապետականների քթի տակ հնչած հայհոյանքներն ու վիրավորական արտահայտությունները: Եվ հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել փորձել վերադարձնել հին ու բարի ժամանակները՝ մնալ լրագրողների աչքից հեռու:

Այժմ քաղաքապետարանում լրագրողների համար ստեղծվել է առանձին սենյակ, որպեսզի նրանք ավագանու նիստը լուսաբանեն նիստերի դահլիճից դուրս՝ ուղիղ հեռարձակման միջոցով: Այսօր՝ մարտի 19-ին, կայացած նիստում լրագողները դեռ հնարավորություն ունեին նիստերի դահլիճում գտնվել, իսկ արդեն հաջորդ անգամ հավանական է կիրառվեն ծրագրվող սահմանափակումները: Մի խումբ լրագրողներ, որպես բողոքի ակցիա, երեկվա նիստը լուսաբանում էին հատուկ շապիկներով, որոնց վրա գրված էր. «Դռները բացեք, մամուլն է գալիս»:

«Դա հակասում է ՏԻՄ մասին օրենքին, որտեղ նախ նշված է, որ ավագանին հաշվետու է հանրության առջեւ, երկրորդը՝ նիստերը պետք է լինեն թափանցիկ եւ դռնբաց: Իսկ դա նշանակում է, որ բոլորն իրավունք ունեն մուտք գործել նիստերի դահլիճ, լրագրողները՝ առավել եւս, որովհետեւ նրանք դա անում են հանրության համար տեղեկատվություն ապահովելու նպատակով: Եվ փակել դռները լրագրողների առջեւ՝ նշանակում է՝ փակել դռները հանրության առջեւ: Այն լրագրողները, որոնք այսօր այս շապիկով կմտնեն լուսաբանելու, իրենց անհամաձայնությունն են հայտնում ընդհանապես այս տենդենցի նկատմամբ, որ Հայաստանը ցանկանում են դարձնել փակ դռների երկիր: Հիշեցնեմ, որ ոչ միայն ավագանու մասին է խոսքը, այլեւ կառավարությունը առհասարակ ցանկանում է դռնփակ նիստեր անցկացնել: Եվ կարծում եմ՝ այսօրվա մեր այս փոքրիկ ակցիայով մեր դիմադրությունը ցույց կտանք Հայաստանը փակ դռների վերածելու տենդենցին»,- ասաց լրագրող, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից փորձեցինք պարզել, թե լրագրողների հեռակա աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները քաղաքապետարանն ունեցե՞լ է, թե նոր է ձեռք բերել: Եթե նոր է ձեռք բերել՝ ապա ինչ կարգով եւ ինչ է դա արժեցել համայնքային բյուջեի համար:

«Ձեռքբերումն իրականացվել է քաղաքապետարանի ենթակայության կառույցի՝ «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ կողմից՝ իր միջոցների հաշվին, կարծեմ՝ շահույթների: Մնացած հարցերով դիմեք պատասխանատուին»,- առաջարկեց Արթուր Գեւորգյանը:

Հարցին, թե արդեն իրավական հիմքե՞ր են նախապատրաստվել, որպեսզի հետագայում արգելվի լրագրողներին գտնվել նիստերի դահլիճում, վարչության պետը ո՛չ դրական պատասխան տվեց, ո՛չ էլ բացասական: Միայն ասաց. «Քննարկումները դեռեւս շարունակվում են: Մեր գործընկերները ներկայացրել են բազմաթիվ առաջարկեր, եւ այդ առաջարկների հիմքով արդեն, երբ ավարտեք ամեն ինչ, ձեզ անպայման լրացուցիչ կտեղեկացնենք»:

Նկատենք, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստը սովորականաից մարդաշատ էր, եւ լրագրողներն աշխատում էին էլ ավելի անհարմարավետ պայմաններում: Աթոռները, որոնք սովորաբար զբաղեցնում էին ԶԼՄ ներկայացուցիչները, մասամբ գրավել էին քաղաքապետարանի աշխատակիցները, եւ տպավորություն էր, թե այդ իրավիճակը միտումնավոր է ստեղծվել՝ հիմնավորելու, որ լրագրողների աշխատանքն այդ դահլիճում անհարմար է: Արթուր Գեւորգյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով քաղաքապետարանի ներկայացուցիչների մեծաքանակությունը, պատասխանեց. «Իրենց մեծաքանակությունը միշտ էլ պայմանավորված է եղել նրանով, որ հրավիրված լինում են կամ չեն լինում: Հրավիրված են եղել, այստեղ են: Ավագանու նիստին իրավունք ունեն մասնակցելու ավագանու անդամները, հրավիրված անձինք եւ հարցերի հետ կապված զեկուցողները: Այդքան բան»:

Ի դեպ, լրագրող Արման Ղարիբյանը, խոսելով ավագանու նիստերի դահլիճը լրագրողների աշխատելու համար անհարմար լինելու մասին, նկատեց, որ քաղաքապետարանի պարտավորությունն է ապահովել համապատասխան դահլիճով եւ ոչ թե առանձնացնել լրագրողներին:  

Տպել
1306 դիտում

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ