Ցեղասպանությունից մինչեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիր. հանդիպում ԱԺ-ում՝ լեհական պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները մարտի 19-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը, հայտնում է ԱԺ հանրային կապերի բաժինը:

Ողջունելով լեհ գործընկերներին՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ նշել, որ հարաբերություններին նոր լիցք է հաղորդել ՀՀ ԱԺ նախագահի՝ նախորդ տարի հոկտեմբերին Լեհաստան կատարած այցը: Բարձր գնահատելով հայ-լեհական հարաբերությունները՝ Վահան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել լեհ խորհրդարանականներին՝ Լեհաստանի թագավոր Կաժիմեժ Մեծի կողմից հայերին տրված հատուկ արտոնությունների 650-ամյա հոբելյանին նվիրված, ինչպես նաեւ Լեհաստանի Սեյմի կողմից 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման համար:

Վահան Հարությունյանի գնահատմամբ՝ մեծ ներուժ կա զարգացնելու համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, ռազմարդյունաբերության ոլորտներում, ինչի համար խումբը պատրաստակամ է ներդնելու իր ջանքերը:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ընդգծելով, որ հայկական կողմը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ հանգուցալուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին:

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին նշել է, որ Լեհաստանի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Հյուրերն առանձնապես կարեւորել են Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ներդրումների խրախուսումը: Լեհ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտել աջակցելու մեր երկրին՝ ներկայացնելով Լեհաստանի փորձը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին:

Քննարկվել են համագործակցությանն առնչվող հստակ ուղղություններ: 

Տպել
1099 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք