Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման, Սաֆարյանը՝ 5.5

Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարակվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի եւ մյուսների գործով դատավճիռը:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարվա եւ 5 ասմվա, Գեւորգ Սաֆարյանը՝ 5 տարվա եւ 5 ասմվա, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարվա եւ 5 ամսվա, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հրայր Թոփչյանը՝ 3, Ներսես Պողոսյանը՝ 3 տարվա եւ 5 ասմվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ մեղադրող Ենոքյանը Սեֆիլյանի եւ գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքը համարեց փաստարկված, եւ Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի ազատազրկում:

Սեֆիլյանը ողջ դատավարության ընթացքում չկարողացավ հանդես գալ ո՛չ ցուցմունքով, ո՛չ ճառով եւ ո՛չ էլ պաշտպանական ճառով: Նույն իրավիճակն էր նաեւ Գեւորգ Սաֆարյանի պարագայում.  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մնաց անդրդվելի՝ թույլ չտալով նրանց խոսել նստած:

Ինչպես փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը, դատավճիռը լսելուն պես Սեֆիլյանն արձագանքել է. «Բրավո, կեցցեք»:

Վճռի հրապարակումից հետո նիստին ներկա քաղաքացիները դատարանի բակում վիրավորեցին եւ հայհոյանքներ հնչեցրին մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Հակոբ Ենոքյանի հասցեիին, որոնք պահանջել էին Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Դատախազները ոստիկանների միջամտությամբ հապշտապ հեռացան դատարանի բակից:

Այսպիսով՝ Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասի (կազմակերպված խմբի կողմից զենք զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը), 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (շենք-շինություններ զավթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): 

Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): Գեւորգ Սաֆարյանը մեղավոր ճանաչվեց 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը):

Տպել
5676 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է