Թրամփին հորդորում են չփորձել պաշտոնանկ անել հատուկ հետաքննիչ Մյուլլերին

Ռուսաստանի հարցով հետաքննության շուրջ Վաշինգտոնում շարունակվում է լարվածությունը։ Կոնգրեսականները հորդորում են նախագահ Թրամփին որեւէ կերպ չփորձել պաշտոնանկ անել հատուկ հետաքննիչ Մյուլլերին՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում, իրավիճակն ավելի կսրվի։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Թրամփն անցած կիրակի օրը նորից դիմեց Թվիթերին՝ մեղադրելով Ռուսաստանի հարցով զբաղվող հետաքննչական խմբին քաղաքական կողմնակալության մեջ։ «Ինչո՞ւ է Մյուլլերի թիմը բաղկացած 13 կարծր դեմոկրատներից, կեղծավոր Հիլարիի աջակիցներից ու ոչ մի հանրապետականից։ Իսկ սա այն դեպքում, երբ գաղտնի հանդիպում չի էլ եղել»,- գրել է Թրամփը։

Դրանից մեկ օր առաջ նախագահը գրել էր, թե Մյուլլերի հետաքննությունը նույնիսկ չպիտի էլ սկսվեր։ Իսկ նրա անձնական փաստաբանը նույնիսկ հորդորել է դադարեցնել հետաքննության ընթացքը։

Դա դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով՝ անկասկած կտաներ դեպի սահմանադրական ճգնաժամ։ «Կարծում եմ, որ հենց հիմա դեմոկրատներն ու հանրապետականները պիտի բարձր խոսեն այս մասին»,- ասել է Շիֆը։

Մյուլլերին իրականում աշխատանքից հանելու լիազորություն ունի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսշտայնը։ Ու հնարավոր է, որ նա դա անի նախագահի խնդրանքով։ Բայց հիմա միայն դեմոկրատները չէ, որ նախազգուշացնում են դրա վատ հետեւանքների մասին։ Հանրապետական սենատորներից Լիդզի Գրեհեմի խոսքերով՝ օրինակ, նման քայլը «կսկսի նախագահության ավարտի սկիզբը»։

Թրամփը բազմիցս է բառային հարձակումների դիմել՝ ընդդեմ արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց։ Ու, երբ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը պաշտոնից ազատեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին փոխտնօրեն Էնդրու Մաքքաբիին, որն արդեն մի քանի շաբաթ այլ բարձր պաշտոն էր զբաղեցնում բյուրոյում, նախագահը Թվիթերում գրեց. «Բյուրոյի ամենաբարձր օղակներում եղել է հսկայական արտահոսք, կեղծարարություն ու կոռուպցիա»:

Մաքքաբին հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքը մամուլի միջոցներին է հայտնել ընթացող հետաքննության մասին մանրամասներ։ Նրա խոսքերով, ինքը պահել է նախագահ Թրամփի ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից հեռացված Ջեյմս Քոմմիի հետ հաղորդակցման բոլոր գրառումները։

Մամուլի մի շարք միջոցներ հաղորդում են, որ Մյուլլերի թիմը ներկայումս փնտրում է Ռուսաստանի հետ Թրամփի նախկին բիզնես գործարքների մասին փաստաթղթեր։ Հիմա Մյուլլերը հետաքննում է նաեւ Քոմիին պաշտոնից հեռացնելու Թրամփի գործողությունները։

Տպել
1093 դիտում

Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը ընկերական խաղերից առաջ

Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

178 մլնի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու դեպքով գործ է հարուցվել

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

Գազի Հովոյի որդու կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել՝ ամուսինների՝ ԻՊ-ի անդամակցության պատճառով

Դ. Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ նախարարների խորհրդի հերթական նիստին

ՔՊ-ն մարզերն «իրենով է անելու», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մարզպետ չեն ունենալու. ովքեր են թեկնածուները

Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Կառավարության նիստում կորոշվի Ալ. Արզումանյանին ՄԻԵԴ-ի վճռով 2500 եվրո տալու հարցը

ԱԱԾ-ից՝ ոստիկանություն. նոր նշանակում՝ Վալերի Օսիպյանի հրամանով

Փորձել են առեւանգել Երեւանում բողոքի ակցիաներին մասնակից անչափահասի. հարուցվել է քրգործ

Տուգանքներից ազատելու որոշումը որեւէ մեկի շահերին չի հակասում. ՃՈ պետի տեղակալ

Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստուգումներ կիրականացնի նաեւ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է նախարարին՝ դատական տուգանքը վերացնելու հարցով

Ոստիկանապետը կոլեգաներին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին՝ Աղասի Կիրակոսյանին

ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած Կոտայքի բաժնի պետի լիազորությունները կասեցվել են