Ջուր՝ 3200 հեկտար հողատարածքների համար. Վեդու ջրամբարը շահագործման կհանձնվի 2020-ին

20/03/2018 schedule13:37

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը հետեւել է Վեդու ջրամբարի ընթացիկ շինարարական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ջրամբարի կառուցումը երաշխավորված ջրի կուտակում եւ ավելի ճիշտ կազմակերպված ոռոգում կապահովի: «Այսօր հաճախ ստիպված ենք լինում Սեւանա լճից  ջուր բաց թողնել, իսկ Վեդու ջրամբարի կառուցումը  կբացառի այդ խնդիրը, ինչը բնակլիմայական եւ Սեւանի էկոհամակարգի վերականգման առումով շատ կարեւոր լուծում է: Ծրագիրը նաեւ երկրորդ փուլ ունի, որի ընթացքում Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհային միջոցներով ջրամբարին հարակից համայնքների hողերը կխոշորացվեն, կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն, ինչը հնարավորություն կտա այդ համայնքերում նվազեցնել ծախսերը եւ ավելի հեռավոր համայնքներին ավելի շատ ջուր հասցնել», - հավելել է նախարարը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի տեղեկացմամբ` ջրամբարի շինարարությունը շուրջ 1 տարի ընթացքի մեջ է, եւ աշխատանքները սահմանված գրաֆիկից 6 ամիս առաջ են ընկել, բացի այդ արդեն կարող են նշել, որ ջրամբարը նախատեսված 29 մլն մ3-ից նվազագույնը 2  մլն մ3 -ով ավելի տարողունակ կլինի: Թեեւ ջրամբարի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2021 թվականի մայիսին, սակայն Ջրպետկոմի ղեկավարը հույս է հայտնել, որ այն պատրաստ կլինի արդեն 2020 թվականի տարեվերջին: 

Արսեն Հարությունյանը հավելել է, որ ջրամբարի շահագործարկման արդյունքում մոտ 8 համայնք` 3200 հեկտար հողատարածքներ, ամբողջությամբ կապահովվեն ջրով, ինչի արդյունքում Սեւանից բաց թողնվող ջրաքանակից 18 մլն մ3 կտրամադրվի այլ համայնքներում ջրամատակարարման ապահովմանը,  8 խորքային հորեր ամբողջությամբ կապամոնտաժվեն, ինչը հնարավորություն կտա նաեւ էլեկտրաէներգիայի էական խնայողություն ունենալ:  Արսեն Հարությունյանի խոսքով՝ ջրամբարների կառուցման ծրագրերը շարունակական են լինելու. մասնավորի հետ համագործակցությամբ 11 փոքր ջրամբարների կառուցման ծրագիր է իրականացվելու, քննարկման փուլում են նաեւ պետական ծրագրեր:

«Վեդու ջրամբարը 4000 եւ ավելի ինքնահոս ջրատարներով ոռոգում է ապահովելու, ամբողջը փակ ցիկլով է լինելու: Բացի դրանից, նաեւ մենք կարողանալու ենք կաթիլային ոռոգում իրականացնել այս տարածաշրջանում, որը բավականին էֆեկտիվ կլինի եւ կարծում եմ, որ սա վարակիչ կլինի  գյուղացիների համար, որոնք կփորձեն նաեւ իրենց տարածքներում կաթիլային ոռոգում իրականացնել», - նշել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Ընդգծելով, որ  Արարատի մարզի գյուղատնտեսության ոլորտում տարեցտարի հաջողություններ են արձանագրվում` մարզպետ Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարին եւս բացառություն չի լինի: Նրա խոսքով` բացի Վեդու ջրամբարի գործարկման արդյունքում մշակովի հողատարածքների ընդարձակումից, մարզում նախատեսվում է ավելացնել նաեւ ինտենսիվ այգիների, ինչպես նաեւ ջերմոցային եւ սառնարանային տնտեսությունների տարածքները:

Այնուհետեւ նախարարն Արարատի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ եւ այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, անասնաբուժության հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանն  առնչվող հարցեր:

Նախարար Առաքելյանը նշել է, որ ըստ ներկայացված հայտի ամբողջությամբ բավարարելու են մարզի դիզելային վառելիքի, սերմացուի, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի պահանջարկը, իսկ ազոտական պարարտանյութի  շուկան այս տարի ազատականացվել է, եւ դրա տրամադրումն  ապահովելու են մարզպետարանները: Մարզի պատասխանատուի խոսքով` ազոտական պարարտանյութը Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին մատարարարում են 1 կգ-ի դիմաց 7000 դրամ արժեքով, իսկ տեղափոխումը կատարվում է համայնքների հաշվին:

Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ազոտական պարարտանյութի  շուկան ազատականացվել է, սակայն նախարարությունը հետեւում է շուկային եւ գնային չարաշահումներ լինելու դեպքում կմիջամտի  եւ կմատակարարի այդ պարարտանյութը` ապահովելու իրական շուկայական արժեքը, սակայն բոլոր մարզպետները երաշխավորել են, որ իրենք կկազմակերպեն գործընթացը:

Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է մարզում ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին:  Ջրպետկոմի ղեկավարը նշել է, որ հանրապետությունում  ոռոգումը մեկարկելու է Արարատի մարզից ապրիլի 1-ին: Նրա խոսքով` մինչ այժմ մարզում իրականացվել են շուրջ 40 կմ ոռոգման համակարգի, թվով 95 խորքային հորերի վերանորոգման, ընդհանուր մաքրման աշխատանքներ:

Առանձին անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը նշել է, որ մարզից սուբսիդավորվող վարկերի համար կազմակերպվող հավաստագրման դասընթացներին մասնակցել է 860 քաղաքացի, որից 761-ը հավաստագրվել է, 164-ն արդեն ստացել է վարկեր: Հիմնական ուղղվածությունը ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրերն են, այնուհետեւ  անասնապահություն, բուսաբուծություն եւ այլն:

Տպել
5385 դիտում

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Մարմարաշեն գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակները գյուղացիներից մեկն ապամոնտաժել է (տեսանյութ)

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման