Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է․ վարչապետի մոտ քննարկվել է ոռոգման շրջանի աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության եւ դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է նաեւ ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային եւ ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների եւ խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին:

Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում եւ մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում եւ վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում եւ կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ոռոգման սեզոնին ջրամատակարարման հարցը պետք է պատկան պետական մարմինների մշտական ուշադրության կենտրոնում լինի: «Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով արագացնել գործընթացի կազմակերպումը, որպեսզի ջուրը ժամանակին հասնի գյուղացուն, նա չտուժի եւ կարողանա գյուղատնտեսական աշխատանքները պատշաճ իրականացնել:

Վարչապետը հաջորդ տարիների համար ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորման եւ իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում հանձնարարել է պատասխանատուներին՝ ամփոփել ջրային ոլորտում առկա ծրագրերը, որոշել առաջնահերթությունները եւ ներկայացնել քննարկման:

«Ամռանը կամ աշնանը կսահմանենք նախապատվությունները, կդնենք ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, որպեսզի ամեն տարվա համար ուրվագծենք՝ ինչ ենք անելու եւ ինչու ենք անելու. ամռանը կքննարկենք երկարաժամկետ հեռանկարը, աշնան-ձմռանը՝ 2019 թ. ոռոգման համակարգը եւ այդ ցիկլով տարեցտարի առաջ կգնանք, մինչեւ այդ դաշտը կարգավորենք»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների եւ մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաեւ ջրագծերի եւ ջրատարների մաքրման խնդրի վրա՝ հանձնարարելով աշխատել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի աղբահանությունը ճիշտ կազմակերպվի, եւ ջրատարներն ընթացքում չլցվեն աղբով:

Տպել
9581 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ