Եթե անգամ մեր նկատմամբ զենք կիրառեն, մենք զենքով չենք պատասխանելու. Նիկոլ Փաշինյան

20/03/2018 schedule18:44

Ազատության եթերի հյուրը քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն էր, զրույցի հիմնական թեման՝ մարտի 1-յան իրադարձություններն ու սպասվող հանրահավաքը:

Խոսելով սպասվող ցույցերի մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հստակ է մի բան՝ այն, ինչ կլինի հրապարակում, կլինի առանց զենքի, առանց կրակոցների:

«Ես բազմիցս ասել եմ, որ ես մեզ կրակելով չեմ պատկերացնում, ինքս ինձ ավտոմատով չեմ պատկերացնում: Եթե անգամ մեր նկատմամբ բռնություն կիրառեն, մենք զենք չենք վերցնելու, չենք պատասխանելու ավտոմատներով, գործելու ենք միայն քաղաքացիական պասիվ դիմադրության սկզբունքով, այսինքն՝ մենք այդտեղից ուղղակի չենք հեռանա, այդպիսով կդիմադրենք: Սա լինելու է ոչ բռնի, բայց ոչ էլ նրբիկ, զգայուն քաղաքական պայքար: Ավելի ճիշտ՝ քաղաքացիական պայքարի մասին է խոսքը, քաղաքացիական ու ոչ բռնի:

Եթե հանկարծ կպարզվի, որ չունենք քաղաքացի, ով մեր պատճառով, մեր անձի պատճառով չի ուզենա գա պայքարի, մենք իհարկե կմտածենք, թե որտեղ ենք սխալվել»,- ասեց նա:

Իսկ խոսելով համագործակցությունների, այլ ուժերին միանալու մասին, Փաշինյանը հստակեցրեց. «Մենք խոսում ենք 50 հազար, 100 հազար քաղաքացու մասին, եթե անգամ 300 հազար մարդ հավաքվի, դա բավարար չի նպատակին հասնելու համար, բայց եթե լինի մի քաղաքական ուժ, որը գոնե 100 հազար մարդ կկարողանա հավաքել հրապարակում, համագործակցելը, իհարկե հնարավոր կլինի: Մենք ամեն ինչ կանենք, որ եթե նույնիսկ 2 հազար մարդ լինի, այնպիսի իմպուլսներ ստեղծվեն, որ այդ թիվը 200 հազար դառնա: Հնարավոր է, որ մենք ունենանք զարգացող սցենար եւ 14+4 ժամկետին, որը սահմանվել է, ավելացնենք եւս 4 օր, կամ մեկ օր»:

Տպել
888 դիտում

Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)

Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան

Գյումրի. իր ծավալներով աննախադեպ բազմամարդ երթ եւ ավտոերթ է մեկնարկել, միացել են գյուղերը

ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից

Հայ ազգային կոնգրեսն անվերապահ աջակցություն է հայտնում ցուցարարներին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից

Անգամ հանրահավաքից հետո Վանաձորում ավտոերթը շարունակվում է

Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է ժողովրդին. նրան պետք է պաշտոնանկ անել. Սերժ Թանկյան

Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից

Երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ. Կարեն Կարապետյան

Վանաձորցիները կաթվածահար են արել ամենաբանուկ փողոցը (լուսանկար)

Ձեր մեջ շատ են նորմալ մարդիկ և քչերը տականք, վայրենի. Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ոստիկաններին