Հայկական ծանրամարտի դոպինգ ծրագրում ներգրավված են եղել անչափահասներ

Հայկական ծանրամարտի դոպինգ ծրագրում, որի հետեւանքով ՀՀ-ն զրկվեց օլիմպիական 2 մեդալից, ներգրավված են եղել նաեւ անչափահասներ: 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու համար որակազրկվել էին Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որոնք հետագայում վերադարձրին օլիմպիական բրոնզները: Հայտնի էր դարձել, որ նրանք արգելված խթանիչներ են օգտագործել ՀՀ-ում համակարգված դոպինգ-ծրագրի շրջանակներում: Այդ  ծրագիրը, ըստ մարզիկների, ղեկավարել է Սամվել Խաչատրյանը, որը ՀՀ ֆեդերացիայի նախագահն է եղել 2006-12 թթ.:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնաբերել է ՀՀ-ում դոպինգ օգտագործելու բազմաթիվ դեպքեր: Հաշվետվություններում նշված մարզիկներից 2-ը դոպինգ օգտագործելու ժամանակ եղել են անչափահաս: Դավիթ Գասպարյանը որակազրկման պահին՝ 2013 թ., եղել է 17 տարեկան: Միշա Վարդանյանը որակազրկման պահին՝ 2012 թ., նույնպես եղել է 17 տարեկան:

Սա կարող է դիտվել որպես անչափահասների շահագործում, սակայն հարցը ուշադրության չի արժանացել: Այս հաշվետվությունները տարիներ շարունակ եղել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Մարզիկների ծննդյան տարեթվերը եւ որակազրկման ժամկետները տեսնելն ու համեմատելն իրենից դժվարություն չի ներկայացնում, սակայն երեւույթի վրա երբեք չեն կենտրոնացել, քանի որ արգելված միջոցներով մարզական հաջողության հասնելը հայ հասարակության համար դատապարտելի չէ: Hetq.am-ի մարզական լրագրող Անի Մեջլումյանը, որը զբաղվել է հայկական ծանրամարտի դոպինգ-ծրագրի հետաքննությամբ, նկատում է, որ մարդիկ դա չեն ընկալում որպես դատապարտելի արարք. նրանք ուզում են մեդալներ, եւ քննադատում են ոչ թե այն, որ մարզիկն արգելված միջոցի է դիմել, այլ այն, որ «բռնվել» է:

«Ինչքան կա սպորտ, այնքան լինելու է դոպինգ, դա չէ հարցը, բայց կա ազգային մակարդակով դոպինգ, ինչպես Հայաստանում, եւ պետական մակարդակով դոպինգ, ինչպես Ռուսաստանում, եւ տեսնում ենք, որ բոլորը դրա հետ համաձայն են: Չէր կարող սիստեմը գոյություն ունենալ 2006-12 թթ., եթե բոլորը դրա հետ համաձայն չլինեին: Երբ ես խոսում էի աղբյուրներիս՝ մարզիկների հետ, նրանք ասում էին» «Մենք այն ժամանակ չենք էլ իմացել, որ դա վատ բան է»»,- ասում է նա:

Իսկ դոպինգ օգտագործելը, ինչպես ընդգծում է լրագրողը, կարող է մեծ վնաս հասցնել անձի թե ֆիզիկական, եւ թե հոգեկան առողջությանը: Հանրությունը մշտապես հարկեր է վճարել, որից տարիներ շարունակ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան ֆինանսավորվել է: Մի կողմից ծանրորդները՝ չափահաս եւ անչափահաս, սեփական առողջությանը վնաս հասցնելով օգտագործել են արգելված խթանիչներ, մյուս կողմից վարկաբեկվել է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, երբ այս արարքները բացահայտվել են: Իսկ մարդկանց հետաքրքրող հիմնական հարցը վերադարձված մեդալներն են:

«Հասարակությունը, որն այսքան անտարբեր է այս հարցի շուրջ, պետք է որոշի՝ ուզում է, որ իր երեխաներն այդ մարզաձեւով զբաղվեն, թե՝ ոչ: Մարդիկ պետք է տեղյակ լինեն, պետք է վերահսկեն այդ պրոցեսը, ոչ թե սովետական կարգերի նման՝ ոնց մարզիչը ասի, ինչ ասի, այդպես է»,- ասում է լրագրողը:

Միեւնույն ժամանակ նա նշում է, որ ոչ բոլորն մարզիկներն են կողմ եղել եւ ցանկություն ունեցել դոպինգ օգտագործելու: Նրանք, սակայն այլ տարբերակ չեն ունեցել: Մրցաշարերի չէին գնա, եթե չբարձրացնեին համապատասխան կիլոգրամները:

«Նրանց ասել են. «Մեկ է ինձ համար՝ դոպինգ ընդունել ես, թե՝ ոչ, եթե չբարձրացնես, դու չես գնա, կգնա նա, ով կբարձրացնի»: Այսինքն՝ մարդը կարող է 10 տարի իր կյանքից ներդնել, ու վերջում պարզվի, որ չի գնում, օրինակ, Եվրոպայի առաջնություն, որովհետեւ նա գերադասում է դոպինգ չօգտագործել»,- պատմում է նա:

2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերում հայ մարզիկների կողմից դոպինգ ընդունելու հանգամանքը բացահայտվել էր մոտ 2 տարի առաջ: 2 օլիմպիական խաղերում 3-ից ավելի դրական դոպինգ թեստ հանձնելու պատճառով ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան 2017-ին մոտ 1 տարով զրկվել էր միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: 2008-ին արգելված խթանիչներ են օգտագործած եղել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, 2012-ին՝ նույն Խուրշուդյանը եւ Նորայր Վարդանյանը:

ՀՀ ֆեդերացիան այս տարվա մայիսից կրկին կարող է մարզիկներ ուղարկել միջազգային մրցաշարեր: Մայիսից կրկին պայքարի մեջ կարող է մտել նաեւ որակազրկված Հռիփսիմե Խուրշուդյանը: Տիգրան Մարտիրոսյանը որոշել է ավարտել կարիերան:

Տպել
1087 դիտում

Մուտք է գործել տուն, հարձակվել մոր եւ դստեր վրա․ ավազակային հարձակում Արագածոտնում

Նրա աչքը տեսել եւ արձանագրել է պատկերներ․ Փաշինյանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան

Բաքուն պատրաստվում է «սև ցուցակ»-ում ներառել Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի երեք լրագրողների

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Կառավարությունը 11 մլն դրամ կտա լավագուն ուսուցչին եւ լավագույն դաստիարակին

Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն եւ պայքարել ընդդիմադիր դաշտում

Ինչ շանսեր ունի ՀՀ-ն Ազգերի լիգայում. Վրաստանն արդեն փլեյ-օֆում է

Ֆրանսիայի նախագահը եւ առաջին տիկինը հայկական գինին ու կոնյակը բրենդ են համարել. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ բայց ո՞ւմ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ․ Ուրիխանյան

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

Վալերի Օսիպյանը՝ իր եւ Հունան Պողոսյանի լարված հարաբերությունների մասին

Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել․ «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Ինչպե՞ս կատարել նվիրատվություն ու աջակցել ՔՊ-ին․ Փաշինյանի գրառումը

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ 2-րդ վճիռը. ՄԻԵԴ-ը ճանաչել է Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի իրավունքների խախտումները

Գյումրիում երեկ գիշերը հայտնաբերված նորածինները խնամված են եղել ու մաքուր

Հռոմը դեմ է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը․ Իտալիայի փոխվարչապետ

ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են, ՀՀԿ-ն ռեսուրսներն է հաշվարկում, խնդիրներ ունի՞

Հայաստան-Գերմանիա. քննարկվում են գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները