Վանաձորի ճանապարհային նշանների բացակայությունը պատուհաս է վարորդների համար (լուսանկարներ)

Լոռու մարզկենտրոն Վանաձորում ճանապարհային նշանների բացակայությունը լուրջ խնդիր է վարորդների համար: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորում անհրաժեշտ է շուրջ 614 ճանապարհատրանսպորտային երթեւեկության նշան, այսօր, սակայն դրանցից ավելի քան 300-ը ենթակա է նորացման, քանի որ հնացել, մաշվել ու գունազրկվել են, մի մասն էլ առհասարակ բացակայում են:

Մարզկենտրոնի թե՛ առաջնային ու թե՛ երկրորդական փողոցներում գրեթե իսպառ բացակայում են հասարակական տրանսպորտի կանգառների մասին վկայող նշանները, քաղաքում պակաս են տեղադրված նաեւ զիջել ճանապարհը, գլխավոր եւ երկրորդական ճանապարհը, մուտքն արգելող նշանները:

Հաճախակի են խափանվում նաեւ լուսաֆորները՝ կարմիրից փոխելով միանգամից կանաչ, կամ կարմիր-կարմիր ռեժիմի:

Թեմայի վերաբերյալ արդեն մի քանի օր է քննարկում է իրականացվում նաեւ «Վանաձորի վարորդներ» ֆեյսբուքյան խմբում: Խմբի ադմինիստրատոր Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք լսում են վարորդների առաջարկները, որը հետագայում պետք է քննարկվի շահագրգիռ կողմերի հետ ու ներկայացվի համայնքի ավագանուն: Վարորդները տարբեր առաջարկներ են ներկայացնում նաեւ կոնկրետ փողոցների ու խաչմերուկների մասով: Հովհաննիսյանը եւս փաստում է՝ նշանների մաշվածությունն ու բացակայությունը լուրջ խնդիր է վարորդների համար:

Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը թվարկված խնդիրների հետ կապված կոնկրետ առաջարկով դիմել է ինչպես Վանաձորի քաղաքապետին, այնպես էլ ՀՀ ՃՈ պետին. «Առաջարկել ենք մի շարք խաչմերուկներում տեղադրել լուսաֆորներ՝ ելնելով ճանապարհի ու տրանսպորտի ծանրաբեռնվածությունից, իսկ որոշ ոչ ծանրաբեռնված խաչմերուկներից ապամոնտաժել լուսաֆորները՝ խաչմերուկը դարձնելով ինքնակարգավորվող»,- ասաց նա, նշելով, որ ՀՀ ՃՈ պետին էլ առաջարկել է թույլատրել նախորդ տարի նորոգված միջպետական Բաղրամյան պողոտայի գծանշումները բերել նախկին տեսքի:

Ավագանու անդամի կարծիքով՝ թվարկված խնդիրների վերջնական լուծման համար կամ պետք է պետական աջակցություն, կամ էլ որոշակի խնայողություններ ու տնտեսումներ իրականացնել բյուջեի հաշվին՝ այդ գումարները ուղղորդելով դեպի խնդրի լուծում:

Տպել
1038 դիտում

10/50 ընտրատեղամասի թեկնածուների առաջատար եռյակն «Իմ քայլը» դաշինքից է, Ա. Սիմոնյանը՝ 1-ին տեղում

Այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, գրանցված լինելն ու ապրելը տարբեր են. Ն. Փաշինյան

Առափիում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն չորրորդ տեղում է

33/15. Արեւշատում նախնական տվյալներով առաջին տեղում է Սոֆիա Հովսեփյանը

10/49 ընտրատեղամասում դարձյալ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը

էրեբունու 10/50 ընտրատեղամասում «Օրինաց երկիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել

«Իմ քայլը» դաշինքը Գյումրիում չի զիջում առաջատարի դիրքը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդում՝ Լուսավոր Հայաստանը

Լոռու 25 ընտրատեղամասերի արդյունքներով «Իմ Քայլը» առաջատար է՝ 67,17 տոկոսով, ՀՀԿ-ն չորրորդն է

6/05 ընտրատեղամասում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հաղթում է՝ 517 ձայնով

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

7/34 ընտրատեղամասում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 0 ձայն է ստացել

Բաղրամյան գյուղում ռեյտինգայիններից հաղթել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանը

Բաղանիս գյուղում տեղակայված 37/08 ընտրատեղամասում Իմ քայլն առաջատար է

7/35 տեղամասում ամենաքիչ ձայները «Ազգային առաջընթաց»-ն ունի, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

Կոթիում ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Սիփան Փաշինյանն է

3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են, «Իմ քայլը»-ն այստեղ էլ առաջատար է

Գյումրիում սկսել են ամփոփել տվյալները. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

8/17 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները

ԿԸՀ-ն հրապարակում է նախնական արդյունքները. բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. թարմացվող, ուղիղ

8/08 տեղամասում «Իմ քայլն» առաջատար է, երկրորդ տեղում Լուսավոր Հայաստանն է