Թրամփն անտեսել է իր խորհրդականներին եւ շնորհավորել Պուտինին. The Washington Post

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կայացած հեռախոսազրույցում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Թրամփը հավելել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի հարցերը:

Դոնալդ Թրամփը Սպիտակը Տանը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքը «վերահսկողությունից դուրս է գալիս․․․ բայց մենք երբեք թույլ չենք տա, որ որեւէ մեկը նույնիսկ մոտենա մեր մակարդակին»:

Հատկանշական է, որ Թրամփի խորհրդականները նրան համոզել են վերընտրվելու կապակցությամբ չշնորհավորել Պուտինին, սակայն նա անտեսել է այն, գրում է The Washington Post-ը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հետեւել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների նախազգուշացումներին ու Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ զանգահարել ու շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, գրում է Washington Post-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ խորհրդականները շատ ջանքեր են գործադրել 71-ամյա ղեկավարին այդ մտքից հետ պահելու համար: Այդ թեմայի շուրջ Թրամփին ներկայացված փաստաթղթերում նույնիսկ մեծատառերով գրված է եղել «ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՔ»:

Հատկանշական է, որ Թրամփը ոչ միայն զանգահարել ու շնորհավորել է, այլեւ անտեսել է խորհրդականների մյուս նախազգուշացումը, որը վերաբերում էր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջերս Մեծ Բրիտանիայոմ նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալային դեպքի խիստ դատապարտմանը:

Տպել
574 դիտում

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով մտել է Հայաստան, հետո լքել այն (տեսանյութ)

«Արարատյան ավտոկայան»-ի նախկին, ներկա տնօրենները իրենց յուրացումներից վճարել են 30մլն դրամ

Երեւանի Մուշավան թաղամասում այրվում են տնակներ. հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ