Իրանի քաղաքացին ՀՀ սահմանին իրեն սպասող անձանց նետել է 3 կգ «ափիոն». ԱԱԾ (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:

Ինչպես տեղեկացում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հե­տախուզական միջոցա­ռումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին եւ հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի եւ Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ:

Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն  բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:

Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սեւ շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։

Ընթանում է նախաքննություն։

Տպել
925 դիտում

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին

Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հաղթանակ է պետք, առնվազն՝ ոչ ոքի. Коммерсантъ

Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել (լուսանկարներ)

Հետին թվով անզիջումները. ինչպես «ջրել» նախորդ իշխանությունների զիջածները

Վարչապետը չարաշահում է պաշտոնական դիրքը. Աշոտյանը հրավիրում է միջազգային դիտորդների ուշադրությունը

Երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան

Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել եւ լքել ԲՀԿ ցուցակը

Արթուր Գեւորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին. կենտրոնանում է բռնցքամարտի վրա

«Իմ քայլի» քվեաթերթիկը չորրորդն է, ՀՀԿ-ինը՝ առաջինը, ԲՀԿ-ն՝ 11-րդը. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց քաղաքական ուժերին

ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի համարն է 4-ը

Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որեւէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ի պարզաբանումը