Ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցելու ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը. նիստ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ Երեւանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, վերջինին մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաեւ պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային եւ հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:   

Արդարադատության նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին, այնուհետեւ անդրադարձել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ կնքված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսական համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումներին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանն առանձնացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա ընդունված Ընտրական նոր օրենսգիրքը, նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ տարվող օրենսդրական աշխատանքները եւ այլն:

Նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը եւ դեսպան Պյոտր Սվիտալսկին:  

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր եւ հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը, ԵՄ պատվիրակության արձագանքը կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ գնահատումը՝ ՄԻՊ 2017-2019թթ. գործողությունների ծրագրի եւ Համաձայնագրով նախատեսված 2017թ. հատուկ նախապայմանների իրականացման վերաբերյալ:

Տպել
640 դիտում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում թակարդը դրած անձին, որում հայտնվել էր արջը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին