Իշխանությունը էլի պարտվողական է. ընդդիմությունը` էլի հաղթողական

21/03/2018 schedule18:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 19-ի համարում

«Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» կազմկոմիտեն, որը ստեղծվել է 1997 թվականին` նախորդ իշխանությունների կողմից վարվող հակաղարաբաղյան քաղաքականությանը հակադրվելու համար եւ 1998 թվականի  իշխանափոխությունից հետո, ըստ էության, դադարեցրել էր իր գործունեությունը, երեկ Կինոյի տանը հրավիրել էր համաժողով` կրկին վտանգված Ղարաբաղը պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ 1998-ի իշխանափոխությունից հետո Ղարաբաղի հարցը «ոչ հայանպաստ, պարտվողական տարբերակով լուծելու պատրաստ» իշխանությունները հեռացվեցին իշխանությունից, իսկ նրանց փոխարինեցին Ղարաբաղը «ազատագրված տարածքներով անկախացնելու» կողմնակիցները:

Այդ ժամանակ «Ի պաշտպանություն ԼՂՀ»  կազմկոմիտեի, համակարգող ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշանակվեց Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, որը ենթադրում էր, թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը այլեւս գտնվում է հուսալի ձեռքերում: Սակայն վերջին շրջանում կազմկոմիտեի անդամները կրկին հասկացել են, որ այս իշխանությունները եւս ենթարկվելով միջազգային ճնշումներին՝ պատրաստ են որոշակի զիջումների: Երեկ Կինոյի տանը հրավիրված համաժողովին ներկա էին Հայաստանի ընդդիմությունը եւ իշխանությունը ներկայացնող գրեթե բոլոր քաղաքական ուժերը, սակայն ելույթ ունեցան միայն ընդդիմության ներկայացուցիչները, որոնք միաբերան պնդեցին, որ ներկա իշխանությունները վարում են ոչ հայանպաստ քաղաքականություն, եւ պետք է ամեն ինչ անել Ղարաբաղի հարցում զիջումներ թույլ չտալու համար:

Ակադեմիկոս, ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանի կարծիքով, ղարաբաղյան ճակատում 11 տարվա զինադադարը բավարար էր, որ Հայաստանը գործեր նպատակասլաց, եւ այսօր հարցն, ըստ էության, լուծած լիներ: Աղալովյանը հարցի լուծումը պատկերացնում է ազատագրված տարածքները բնակեցնելով, մինչդեռ, ըստ նրա, այդ տարածքները հիմնահատակ թալանվել եւ ավերվել են, եւ նույնիսկ ջրի խողովակներ չեն մնացել` այգիները ոռոգելու համար: «Պետք է շարունակել հարցի ձգձգումը, սակայն վերջ տալով անգործությանը: Հարցը պետք է ձգձգել եւ վերաբնակեցնել այդ տարածքները»,- խորհուրդ տվեց Աղալովյանը: Նա առաջարկեց նաեւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրան տալ Եվրամիության մանդատ:

Նա ներկաներին բացատրեց, որ այդ դեպքում ԼՂՀ-ն կենթարկվի Եվրամիությանը, ԼՂՀ բնակչությունը կունենա Եվրամիության անձնագիր, կլինեն խոշոր ներդրումներ, բնակչության կենսամակարդակն այնքան կբարձրանա, որ սահմանները կդառնան սիմվոլիկ: Ազատագրված տարածքները վերաբնակեցնելու առաջարկով հանդես եկավ նաեւ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանը բյուջեից միջոցներ է հատկացնում այդ տարածքները բնակեցնելու համար, որպեսզի մարդիկ կարողանան այդտեղ ապրել: «Այո՛, չենք թաքցնում, այո՛, հատկացնում ենք եւ շատ ճիշտ ենք անում»,- հայտարարեց Գրիգոր Հարությունյանը՝ առաջարկելով ամրացնել ազատագրված տարածքները: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն էլ ղարաբաղյան հարցը հայանպաստ լուծելու գործում վտանգավոր համարեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը, որը վտանգավոր է առաջին հերթին իր լեգիտիմության դեֆիցիտով:

«Նա կարող է Արցախի հարցում աննպաստ պայմանագիր ստորագրել»,- կարծում է պարոն Ղազարյանը: Գործող իշխանություններին Ղարաբաղի հարցը ոչ հայանպաստ լուծելու մեջ մեղադրեց նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը. «Միանշանակ հասկանալի է, որ այսօրվա իշխանությունները ԼՂ հարցին հայանպաստ լուծում չեն կարող տալ` թե՛ գեոքաղաքական դաշտում, թե՛ ներքաղաքական դաշտում»: Ըստ Կարապետյանի, դրա պատճառն այն է, որ իշխանությունները չունեն վստահության ռեսուրս: Ըստ էության, նա եւս առաջարկեց գնալ հարցի լուծումը ձգձգելու ճանապարհով: «Քանի այս իշխանությունն է՝ թույլ չտալ գնալ ավանտյուրաների, չհանձնել այն հողերը, որոնք ազատագրված են՝ դրա դիմաց ոչինչ չստանալով»,- ասում է Արամ Կարապետյանը:

Նա ներկա քաղաքական ուժերին կոչ արեց հունիսի 19-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններում պաշտպանել այն ուժերին, որոնք գալով խորհրդարան՝ թույլ չեն տա «ավանտյուրա» նաեւ Ղարաբաղի ներսում: Որպես Ղարաբաղի հարցի լուծման միջանկյալ տարբերակ, Կարապետյանն առաջարկեց ԼՂՀ շուրջ գտնվող ազատագրված տարածքներին տալ կարգավիճակ: «Դրանց պետք է տրվի ԼՂՀ ներքին հողերի կարգավիճակ»,- կարծում է պարոն Կարապետյանը: Նա առաջարկում է նաեւ կազմել Հայաստանի այն քաղաքական ուժերի ցանկը, ովքեր համաձայն են, որ դիվանագիտական դաշտում Հայաստանը զիջելու բան չունի:

Միակ քաղաքական գործիչը, որը երեկ խոսեց զիջումների անհրաժեշտության մասին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն էր, որը, սակայն, կարծում է, որ առաջին հերթին զիջելու պատրաստակամություն պետք է դրսեւորի Ադրբեջանը, որն այսօր ձգտում է հետ վերադարձնել գրավյալ տարածքները, իսկ Արցախը պահել իր կազմում: Սակայն դահլիճը բուռն բացասական արձագանքեց Բազեյանի զիջելու պատրաստակամությունը, եւ պարոն Բազեյանը, որ 1998 թվականի իշխանափոխության գաղափարախոսներից մեկն էր, սկսեց խոսել պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին: Նա միջազգային կառույցներին խորհուրդ տվեց հակամարտության հետեւանքները վերացնելու փոխարեն վերացնել հակամարտության պատճառը, որը ԼՂՀ-ի անբնական կարգավիճակն էր Ադրբեջանի կազմում:

«Եթե չի վերացվում այդ պատճառը, եթե միջազգային հանրությունը կրկին փորձի քաղաքական պարտադրանքով Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ապա դա հղի է պատերազմի վերսկսման վտանգով, եթե ոչ անմիջական պատերազմով: Պետք է մտածենք, թե ինչպիսի ճանապարհներ, ինչպիսի ելքեր ենք գտնում, որպեսզի ամուր լինենք, պատրաստ լինենք ապագա պատերազմներին, որովհետեւ այդ սպառնալիքները միշտ լինելու են: Պարզ ճշմարտություն է. պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը պատերազմին պատրաստ լինելն է»,- հայտարարեց պարոն Բազեյանը: Ինչպես հասկանում եք` համաժողովի բոլոր ելույթներից, դահլիճից հնչող ռեպլիկներից ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են զիջողական, ինչ-որ տեղ պարտվողական քաղաքականություն, մինչդեռ Հայաստանի ընդդիմությունը լի է վճռականությամբ՝ թույլ չտալու իշխանություններին գնալու նման զիջումների, պատրաստ է նույնիսկ պատերազմի:

Այս համոզումն ավելի է խորանում երեկվա համաժողովի բանաձեւի տեքստը ընթերցելուց հետո: Ըստ այդմ, համաժողովի մասնակիցները ՀՀ ԱԺ-ից պահանջում են ճանաչել ԼՂՀ լիակատար անկախությունը, հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ ներառել Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմի հետեւանքների հաղթահարման եւ ադրբեջանահայության տարածքային եւ նյութական կորուստների փոխհատուցման հարցը: Իսկ որ ավելի կարեւոր է, առաջարկում է բարձրացնել առ այսօր Ադրբեջանի կազմում Նախիջեւանի անօրեն գտնվելու հարցը: Կարծում ենք, այս ֆոնի վրա միջազգային հանրության առաջ Հայաստանի իշխանությունները կկարողանան ներկայանալ որպես չափավոր ուժ, որին անհրաժեշտ է պաշտպանել ծայրահեղական ընդդիմությունից:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1051 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա