Վեր կաց, Բրեժնեւ. Գյուլնազ տատն ու մերոնք

21/03/2018 schedule18:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 19-ի համարում

Միջին ու ավագ սերունդը, անշուշտ, կհիշի խորհրդային ժամանակների «ամենակայուն»՝ բրեժնեւյան շրջանը, որը հետագայում կոչվեց լճացման շրջան, իսկ ավելի իրատեսները այն անվանեցին ճահճացման շրջան: Այս շրջանը մի հետաքրքիր բնորոշիչ ուներ՝ հավելագրումներ: Հավելագրում էին բոլոր ցուցանիշները ՝ սկսած արտադրված ցորենի քանակից, վերջացրած բամբակով: Ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Սովետական Միությունում արտադրվում էր ավելի ու ավելի շատ բամբակ, ու ամեն տարի նույն Սովետական Միությունը ստիպված էր լինում «փտած» Արեւմուտքից գնել ամենաառաջին անհրաժեշտության ապրանքները: Հայաստանը ներկայումս ճիշտ նույն վիճակում է: Ըստ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանի, անցած տարի Հայաստանում արտադրվել է 148 հազար տոննա խաղող, որից 80 հազարը մթերել են կոնյակ ու գինի արտադրող ընկերությունները:

Ընդ որում, մթերված խաղողի ծավալները անցած տարվա համեմատ աճել են 30 հազար տոննայով: Արտադրվել է 555 մլն լիտր կաթ, անասնագլխաքանակը անցած տարվա համեմատ աճել է 160 հազարով ու դարձել է 600 հազար: Այս տեմպերով մենք կարող ենք շուտով, շատ շուտով կերակրել ամբողջ Չինաստանը: «Դուք հավատո՞ւմ եք այդ թվերին»,- երեկ հարցրեցինք պրն Ավետիսյանին: «Դուք իրավացի եք, երբեմն լինում են շեղումներ. մի նպատակով գյուղապետարանը ներկայացրել էր անասնագլխաքանակի մի ցուցանիշ, մի ուրիշ նպատակով ներկայացրել էր այլ ցուցանիշ: Ուզում էր աղքատ համայնքների շարքում ներգրավվի, ներկայացնում էր, որ անասնագլխաքանակը պակաս է, բայց երբ որ գնում ենք անասնաբուժական միջոցառումների, ցույց է տալիս, որ շատ է»,- գյուղապետերի կենցաղային մեքենայությունները անկեղծորեն ներկայացրեց գյուղնախարարի տեղակալը:

Իսկ թե ինչ թիվ են ներկայացնում պաշտոնական վիճակագրությանը, անհայտ մնաց: Պարզապես ակնհայտ է, որ գյուղապետերը ներկայացնում են այնքան, որքան անհրաժեշտ է երկնիշ աճ ապահովելու համար: Ընդհանրապես պետք է խոստովանել, որ հավելագրումների մեխանիզմը մեզանում վերջին տարիներին այնքան է հղկվել, որ դարձել է պարզապես կատարյալ: Ինչպես են հավելագրում. ասենք, կաթի մթերողը՝ որեւէ կաթի կոմբինատ, հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունում գրում է, որ մթերել է որոշ քանակության կաթ եւ դրա դիմաց վճարել է ինչ-որ գումար: Մթերողը որքան մեծ գումար ներկայացնի, թե իբր վճարել է մթերված կաթի դիմաց, այնքան լավ. դա դառնում է կատարված ծախս, եւ համապատասխանաբար նվազում է վճարվելիք ավելացված արժեքի հարկը:

Վաճառողի համար դա չի առաջացնում հարկային պարտավորություն, քանի որ գյուղատնտեսությունը մեզանում, ինչպես հայտնի է, ազատված է հարկերից: Ստացվեց, որ մթերողին ձեռնտու է ցույց տալ հավելագրված ցուցանիշներ՝ դա ուղղակիորեն ավելացնում է նրա եկամուտները: Իսկ արտադրանքը կազմակերպվում է կաթի փոշիով, որից ստացված արտադրանքի ինքնարժեքը մի քանի անգամ էժան է, քան բնական կաթից ստացվածը: Շահում են բոլորը՝ մթերողը քիչ հարկեր է վճարում, վիճակագիրները  ցույց են տալիս գյուղատնտեսության 14,5 տոկոս աճ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է այդ թվերը եւ ասում, որ քաղաքական կայունություն կա եւ այլն: Կաթ արտադրողը չի շահում, բայց գոնե չի էլ տուժում: Ահա եւ ամբողջ մեխանիզմը:

Այս դեպքում են ասում՝ որքան պարզ, այնքան հանճարեղ: Բայց այս հանճարեղ մեխանիզմը մեկ-մեկ ծիծաղելի «զբոյներ» է տալիս: Երեւանյան կաթ մթերող ձեռնարկություններից մեկի ղեկավարը վերջերս իր տված հարցազրույցներից մեկում հպարտորեն նշել էր, թե իրենք կաթը մթերում են Գորիսի շրջանի ինչ-որ գյուղից, Աշոցքի շրջանից եւ Ճամբարակից: Այդ տեղերից կաթը Երեւան հասցնելու դեպքում այդ կաթից, լավագույն դեպքում, միայն կաթնաշոռ կարող է ստանալ, այն էլ եթե բախտը բերի:

Ընդամենը ավելացնենք, որ մեր «կաթ մթերողների» հիմնական զբաղմունքը կաթի փոշի հայթհայթելն է, այն դեպքում, երբ Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, արտադրվում է կես միլիոն տոննա կաթ` տարեկան: Նույն մեխանիզմը, ի դեպ, գործում է նաեւ այլ գյուղմթերքների մթերման հարցում: Ըստ փորձագիտական գնահատականների, գյուղնախարարության ներկայացրած տվյալը՝ 80 հազար տոննա մթերված խաղողի մասին, ուռճացված է առնվազն երկու անգամ: Մի խոսքով, նույնիսկ Գյուլնազ տատը իր հեքիաթներով չի կարող մրցել մեր իշխանությունների հետ: Գյուլնազ տատը դեռ պետք է Հայաստանում մթերված ամբողջ հացն ու պանիրը ուտի, որ հասնի մերոնց:

Հայկ Գեւորգյան

Տպել
1309 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա