Լավրովը «հոգնել է», նա հեռանում է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնից. RTVI

Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնից Սերգեյ Լավրովի սպասվող հրաժարականի մասին: Հրաժարականը պատրաստվում էր բավականին երկար ժամանակ եւ այն տեղի կունենա հենց Լավրովի նախաձեռնությամբ, հայտնում է RTVI-ին:

Լրատվամիջոցը վկայակոչում է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը: Նա հստակ պատասխան չի տվել այս հարցի վերաբերյալ: «Չգիտեմ՝ կմնա Լավրովն իր պաշտոնում, թե՝ ոչ»,- հայտնել է Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ում լրատվամիջոցի աղբյուրների, արդեն մի քանի տարի է Լավրովը ցանկանում է հեռանալ նախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում է 2004 թ.-ից: «Պատճառն առաջին հերթին հոգնածությունն է: Պուտինի խնդրանքով նա աշխատել է մինչեւ նախագահական ընտրություններ, որը տեղի ունեցավ մարտի 18-ին»,- հայտնում է լրատվամիջոցն ու նշում, որ ընտրություններից հետո պետք է հաստատվի նոր կառավարության կազմը:

ԶԼՄ-ները նաեւ նշում են ԱԳ նախարարի հնարավոր նոր թեկնածուի անունը: Առավել հաճախ հիշատակվում է փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի անունը, որը 2012-2018 թթ. ներկայացրել է Ռուսաստանը ՆԱՏՕ-ում:

Աղբյուրը նաեւ նշում է, որ Լավրովը, հավանական է, չանցնի թոշակի, այլ պատվավոր պաշտոն զբաղեցնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդում:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Սերգեյ Լավրովի ծննդյան օրն է: Նա դարձավ 68 տարեկան:

Տպել
1674 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա