«Եվա» ֆիլմի իրանահայ ռեժիսորն ակնկալում է հայ մտավորականության աջակցությունը

«Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Ֆիլմը նախատեսված էր մարտի 17-ին ցուցադրել Ստամբուլում, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը զգուշացրել է Ներքին գործերի նախարարության կողմից դրված արգելքի մասին:

Համաձայն պոլսահայ համայնքի «Մարմարա» օրաթերթի հրապարակումների, «Ֆիլմմոր» կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանը նշել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ: Ադրբեջանական կառավարության հաղորդագրության համաձայն, ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ինչն էլ, ըստ երեւույթին, թուրքական իշխանությունների կողմից անմիջապես ընդունվել է ի գիտություն, եւ կինոփառատոնի առջեւ արգելք է դրվել:

«Եվա» ֆիլմի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը իրանահայ Անահիտ Աբադն է: Ֆիլմն արգելելու հնարավոր պատճառների եւ իրավիճակի շտկման համար իրականացվող քայելերի մասին «Հժ»-ն զրուցել է ռեժիսոր Անահիտ Աբադի հետ: Վերջինս մեզ փոխանցեց, որ արգելքի մասին առաջին անգամ թրքալեզու մամուլից է տեղեկացել: Այժմ պաշտոնական նամակով դիմել է «Ֆիլմմոր» փառատոնի տնօրենին ու սպասում է պատասխանի:

«Անկեղծ ասած, չէի սպասում, քանի որ ֆիլմը չունի արգելվելու որեւիցե պատճառ, սակայն քաղաքական դրդապատճառները միշտ էլ կարող են անկանխատեսելի լինել»,- ասաց Անահիտ Աբադը: Ռեժիսորը նաեւ նշեց, որ «Ֆիլմմոր» փառատոնը կանանց թեմատիկայով ֆիլմերի մեկամսյա ցուցադրություն էր իրականացնելու: Փառատոնին ընտրված շուրջ 20 ֆիլմերի թվում ընտրվել էր նաեւ «Եվա» ֆիլմը:

Նշենք, որ «Եվա» ֆիլմի արգելքի հարցը մարտի 19-ին Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է նաեւ հայազգի պատգամավոր Սելինա Դողանը: Սելինա Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:

Դողանը իր հարցման մեջ նշել է, թե ներքին գործերի նախարարությունն արդյո՞ք ուսումնասիրել է ֆիլմի ժապավենը, եւ եթե այո, ապա ֆիլմի ո՞ր տեսարանն է պատճառ հանդիսացել նման արգելքի համար: Անահիտ Աբադը մեր զրույցում նշեց, որ անկախ նրանից, թե Սելինա Դողանի քայլը ինչ դրական արդյունք կտա, միեւնույնն է՝ անչափ շնորհակալ է Դողանից:

Իրանահայ ռեժիսորն ասում է, որ առաջին անգամ է, երբ իր նկարահանած ֆիլմը պաշտոնական արգելքի է հանդիպում, վերջինս ակնկալում է նաեւ հայ մտավորականության աջակցությունը, ասելով. «Եթե այս պահին մեր քաղաքացիները մենակ թողնեն «Եվա»-ին, ապա «Եվա»-ն կկորցնի համաշխարհային ճանաչում ունենալու հնարավորությունը»:

Անահիտ Աբադը վստահեցնում է, որ եթե հիմա ոչ մի քայլ չձեռնարկվի, ապա նմանօրինակ քայլերը, սադրանքները շարունակական կլինեն եւ կխանգարեն դրսում ապրող եւ ստեղծագործող հայերին: «Եթե մեր արվեստը նման դաժան ձեւերով սահմանափակվի, ապա ինչպես եմ ես՝ հայ արվեստագետս հետագա գործունեություն ծավալելու հայի, հայկականի մասին»,- մտահոգություն է հայտնում իրանահայ ռեժիսորը:

Ստամբուլից հետո փառատոնին ներկայացված «Եվա» ֆիլմը ցուցադրվելու էր Անթալիա, Իզմիր, Տրապիզոն, Բեդրում, Մարսյա, Ադանա եւ Դիարբեքիր քաղաքներում: Անահիտ Աբադը նշում է, որ «Եվա»-ն համամարդկային կոնտեքստում հանդիպող իրականության արտացոլանքն է. «Մի՞թե այսքան դժվար է համամարդկային թեմաները հանդուրժելը»,- ասում է նա:

Նշենք, որ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը մինչ այս էլ ֆիլմեր է նկարել Հայաստանում, սակայն «Եվա»-ն նրա առաջին լիամետրաժ կինոնկարն է: «Եվա» Ֆիլմը դրամա է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Նա դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում  է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալը ամենուր հետապնդում է նրան:

Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ այլք:

Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում: 

Տպել
4605 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ