Արգելված «Եվա» ֆիլմի իրանահայ ռեժիսորն ակնկալում է հայ մտավորականության աջակցությունը

«Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Ֆիլմը նախատեսված էր մարտի 17-ին ցուցադրել Ստամբուլում, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը զգուշացրել է Ներքին գործերի նախարարության կողմից դրված արգելքի մասին:

Համաձայն պոլսահայ համայնքի «Մարմարա» օրաթերթի հրապարակումների, «Ֆիլմմոր» կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանը նշել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ: Ադրբեջանական կառավարության հաղորդագրության համաձայն, ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ինչն էլ, ըստ երեւույթին, թուրքական իշխանությունների կողմից անմիջապես ընդունվել է ի գիտություն, եւ կինոփառատոնի առջեւ արգելք է դրվել:

«Եվա» ֆիլմի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը իրանահայ Անահիտ Աբադն է: Ֆիլմն արգելելու հնարավոր պատճառների եւ իրավիճակի շտկման համար իրականացվող քայելերի մասին «ՀԺ»-ն զրուցել է ռեժիսոր Անահիտ Աբադի հետ: Վերջինս մեզ փոխանցեց, որ արգելքի մասին առաջին անգամ թրքալեզու մամուլից է տեղեկացել: Այժմ պաշտոնական նամակով դիմել է «Ֆիլմմոր» փառատոնի տնօրենին, ինչպես նաեւ աջակցության համար դիմել է հայ մտավորականությանը:

Անահիտ Աբադի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
1037 դիտում

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)

Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան

Գյումրի. իր ծավալներով աննախադեպ բազմամարդ երթ եւ ավտոերթ է մեկնարկել, միացել են գյուղերը

ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից

Հայ ազգային կոնգրեսն անվերապահ աջակցություն է հայտնում ցուցարարներին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից

Անգամ հանրահավաքից հետո Վանաձորում ավտոերթը շարունակվում է

Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է ժողովրդին. նրան պետք է պաշտոնանկ անել. Սերժ Թանկյան

Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից

Երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ. Կարեն Կարապետյան

Վանաձորցիները կաթվածահար են արել ամենաբանուկ փողոցը (լուսանկար)

Ձեր մեջ շատ են նորմալ մարդիկ և քչերը տականք, վայրենի. Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ոստիկաններին

Ակտիվիստը զգուշացնում է, որ իշխանությունները փորձելու են սադրանք կազմակերպել (տեսանյութ)