Ինչու հենց երեկ հրապարակվեցին գաղտնալսումները. խմբագրական

«Սասնա ծռերի» դատավարության երեկվա նիստում սենսացիոն ձայնագրություններ հրապարակվեցին: Մեղադրող դատախազը ներկայացրեց  ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամների մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի գաղտնալսումների վերծանումները: Խոսակցություններից պարզ է դառնում, որ այդ ընթացքում ՊՊԾ գունդը գրաված խումբը մեկ խնդիր է ունեցել՝ տարածքից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իսկ հավաքված ժողովրդին մոտեցնել ՊՊԾ գնդին:

Երեկ հրապարակված գաղտնալսումներից պարզ է դառնում, որ Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, գնդի տարածքից զանգահարել է տարբեր մարդկանց եւ ասել. «Հիմա մենք հրեշտակների գումարտակը գրավել ենք։ Ժողովրդին մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե՛ք ոտի...Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է»: Վարուժան Ավետիսյանն էլ ինչ-որ մեկի հետ խոսակցության ժամանակ է ասում. «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, ոչ թե լսեն Զուրաբյանին ու Նիկոլին, թող դրան քցեն զիբիլի վեդրոն»: Իսկ Պավել Մանուկյանը ոմն Սեւակի ասում է. «Ապեր, մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն...եթե չեք կարում, քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»:

Հայաստանում այսօր օդում կախված լարվածության պայմաններում, երբ նոր շարժում է ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, այս գաղտնալսումների հրապարակումը միաժամանակ մի քանի նշանակություն է ստանում:

Օրինակ, դրանք կարելի է դիտարկել որպես «Սասնա ծռերի» համակիր ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր համագործակցությունը կանխելուն միտված քայլ: Ընդամենը մեկ օր առաջ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, ու իրենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը  կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն: Ճիշտ է, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց գործողությունները բացառապես խաղաղ ճանապարհով են լինելու, բաց ձեռքերով, առանց քարի կամ զենքի, իսկ Ենիգոմշյանը եւ նրա ընկերները զինված պայքարի կողմնակիցներ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է, որովհետեւ 2016-ին բոլորը համոզվեցին, որ  ժողովուրդը մերժում է զենքով հարցերի լուծման տարբերակը: Դատարանում վերոնշյալ խոսակցությունների հրապարակումն այս իմաստով կարող է բացասական անդրադառնալ հնարավոր համագործակցության վրա, համենայնդեպս, նման նպատակ կարող էին հետապնդել այդ գաղտնալսումները հենց հիմա հրապարակելու որոշում կայացնողները: Իսկ որ ՀՀ դատարանները նման պրոցեսները տանում են ոչ թե դատավարական կանոններով, այլ կոնկրետ հրահանգներից ելնելով, վաղուց հայտնի է:

Մյուս կողմից, սույն գաղտնալսումների հրապարակումը կարող է այլ լույսի ներքո ներկայացնել Սասնա ծռերին եւ նրանց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Նախօրեին Սեֆիլյանի եւ մյուսների խայտառակ դատավճիռներից հետո, սա հանրության աչքում այդ դատավճիռներն արդարացնելու նպատակ ունի: Այն իմաստով, թե տեսեք ովքեր են Սեֆիլյանի ցուցումներով գործող անձինք, ինչպես են վերաբերվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին կամ ինչ նպատակներ են ունեցել:

Գաղտնալսումների հրապարակումը եւս մեկ անգամ եւ արդեն ավելի հստակորեն առանձնացնում է այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարումը՝ հետագա արյունահեղությունները կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու առումով: Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու անհրաժեշտությունը հիմնավորելու համար ասում էր, որ իր ղեկավարության տակ հաջողվել է անցնել ապրիլյան պատերազմով, մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններով: Սույն գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը: Եթե հավաքվածներին հաջողվեր իրականացնել գնդի ներսում գտնվողների պահանջը, Փաշինյանը տարածքից հեռացվեր կամ մարդիկ նրա խոսքին չենթարկվեին, եւ խմբերով մոտենային կամ մտնեյին գնդի տարածք, ոչ ոք չի կասկածում, որ ոստիկանական ուժերը առանց վարանելու կրակ կբացեին քաղաքացիների վրա եւ Երեւանի կենտրոնում երկրորդ Մարտի 1 կլիներ՝ տասնյակ, գուցե ավելի մեծ թվով զոհերով:

Այն նույն ժամանակ, երբ դատարանում ներկայացվում էին սույն գաղտնալսումների վերծանումները, ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» գործողությունները ղեկավարած Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքի միջոցով հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն տարածեց. «Պարտավոր ենք հասկանալ, որ բազմաբնույթ ու բազմաշերտ պատերազմի մեջ ենք: Եվ որ հակառակորդը պատերազմի այս մի դրվագում կարողացավ օգտագործել մեր թերություններն ու թուլությունները եւ արդյունքի հասնել: Պատերազմի ժամանակ այդպես լինում է: Մարդիկ նաեւ նյարդայնանում են, անհարկի հայհոյում ու հարվածում: Պատերազմի լեզուն թե՛ վարդ, եւ թե՛ փուշ ունի:

Հասկանանք, որ պատերազմ է, ներե՛նք ու սիրե՛նք միմյանց եւ շարունակենք պայքարն ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ:

Վարուժան Ավետիսյան, Սասնա ծռեր խմբավորման անունից»:

Նիկոլ Փաշինյանը երեկվա դրությամբ չէր արձագանքել դատարանում հրապարակված գաղտնալսումների՝ իրեն վերաբերող դրվագներին:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

Տպել
5562 դիտում

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր