ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Կրթություն XXI դար» Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային  ընկերության եւ Երեւանի Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ Կառավարության Տանը:

Համաձայն իր սոցիալական քաղաքականությանը, ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է նմանատիպ նախագծերի, որոնք նպաստում են երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, եւ արդեն երկու տարի  հովանավորում է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը:

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսում ներկայացված են բուհերի ծրագրեր, լեզվական եւ այլ դասընթացներ դիմորդների համար, ովքեր ցանկանում են սովորել ոչ միայն  Հայաստանում, այլեւ ՌԴ-ում եւ այլ երկրներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, ընդ որում՝ 15-ից ավելի ՌԴ առաջատար համալսարաններ եւ ինստիտուտներ: Ցուցահանդեսի շրջանակում Երեւանի Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագիր, եւ կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2018-2019 ուսումնական տարվա ուսուցման բոլոր մակարդակների համար: Այցելուները  մանրամասն կծանոթանան տարբեր բուհերի ծրագրերին, ընդունելության պայմաններին, կմասնակցեն սեմինարների եւ քննարկումների` իրենց հուզող կրթական թեմաների վերաբերյալ:

Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն է ընձեռնված հենց տեղում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցուցասրահի մոտ, ձեւակերպել եւ ստանալ ուսանողական VISA քարտեր եւ Mastercard Gold քարտեր երկու տարի անվճար սպասարկումով, ինչպես նաեւ դիմել վարկային հայտի համար եւ վայրկյանական ստանալ վարկային որոշումը: Անվճար քարտերը տպագրվում են վայրկյանական՝ այցելուների ներկայությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Իվան Տելեգին. 

«Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում այնպիսի նախագծերի անցկացմանը, ինչպիսին է «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին ոչ միայն ուսումնասիրել կրթական վերջին տեխնոլոգիաների եւ մշակումների աշխարհը, այլեւ ծանոթանալ այս կամ այն բուհերի առանձնահատկություններին եւ առավելություններին, համեմատել դրանք, անել եզրակացություններ եւ կատարել բուհի ճիշտ ընտրություն: Չէ՞ որ միայն որակյալ կրթությունն է երաշխավորում մրցունակ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը ապագայում:

Այս ցուցահանդեսը հատկապես կարեւոր է, քանի որ դրա շնորհիվ հարյուրավոր դիմորդներ եւ ուսանողներ Հայաստանից կստանան անվճար ուսուցման հնարավորություն Ռուսաստանի առաջատար բուհերում, ինչը, իհարկե, կամրապնդի երկու երկրների երիտասարդ սերնդի միջեւ հարաբերությունները։ 

Մաղթում ենք բոլոր մասնակիցներին  նորանոր բացահայտումներ եւ հաջողություններ»:

Տպել
4107 դիտում

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)