Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պատիվ է համարում ՀՀ լավագույն ֆուտբոլիստը համարվելը: Նա ՀՀ 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել լրագրողների ու ակումբների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Մխիթարյանի համար սա ընդհանուր 8-րդ եւ 7-րդ անգամ անընդմեջ լավագույն ֆուտբոլիստի կոչումն է: Այսօր՝ մարտի 22-ին, տեղի ունեցավ ՀՀ 2017 թ. լավագույն  ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը, որից հետո Մխիթարյանը կիսվեց տպավորություններով:

Հերթական անգամ ճանաչվում ես լավագույնը Հայաստանում: Անցած անգամ նշեցիր, որ ամեն անգամ յուրովի ես ուրախանում, որովհետեւ միշտ պատիվ է քո երկրում լինել առաջինը:

- Այսօր էլ շատ մեծ հաճույքով ստացա այդ պարգեւը եւ կփորձեմ հաջորդ տարի նույնպես լինել առաջինը՝ հարգելով իմ թիմակիցներին իհարկե:

- Դուք հերոս եք շատ երեխաների համար, շատերը ցանկանում են կրել Ձեր մարզաշապիկը, գնալ ֆուտբոլի... ի՞նչ է նշանակում լինել հերոս:

- Ես էլ եմ եղել մանուկ, ես էլ գիտեմ՝ դա ինչ զգացողություն է, ես էլ եմ ունեցել գլխավոր հերոսներ, ուզեցել եմ նմանվել ինչ-որ ֆուտբոլիստի կամ ինչ-որ հերոսի: Շատ մեծ պատիվ է, որովհետեւ նշանակում է, որ ինչ-որ մի բանի հասնում ես, ինչ-որ մի բան արել ես այս երկրի համար, այն մարդկանց համար, ովքեր քեզ հետեւում են, եւ լինել մանուկների հերոսը շատ ուրախալի է:

- Առաջիկա ընկերական հանդիպումներից առաջ ինչպիսի՞ տրամադրվածություն է թիմում եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Տրամադրվածությունը միշտ էլ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ 2 խաղերում: Չնայած լինելու են մարտավարական փոփոխություններ, ֆուտբոլիստների փոփոխություններ, բայց դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթանակի ցանկության վրա, եւ կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին:

- Նորեկ ունենք՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Ի՞նչ կասես նրա մասին:

- Շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է հարմարվում հավաքականի մարզումների: Հուսով ենք, որ խաղերում մեզ շատ մեծ օգուտ կտա:

- Ինչպե՞ս է «Արսենալում»: Կարծես թե, ադապտացիայի խնդիր չունես:

- Փորձել եմ հնարավորինս շուտ ադապտացվել թե՛ խաղին, թե՛ մարզումներին, թե՛ քաղաքին: Միշտ էլ դժվարություններ լինում են, բայց շնորհակալություն թիմակիցներիս, որ կարողացան ինձ օգնել շուտ անցնել այդ փուլը եւ կարողանալ հաղթահարել դժվարությունները: Հույս ունեմ, որ էլ ավելի մեծ օգուտ կտամ թիմին:

- Հավաքականը նոր մրցափուլ է սկսում: Ի՞նչ սպասումներ ունես:

- Դեռ 5 ամիս ժամանակ կա մինչեւ նոր մրցափուլը եւ շատ բան կարող է փոխվել մինչեւ այդ: Պետք է կարողանանք այս 2 ընկերական հանդիպումներից եւ մայիսի վերջ հունիսի սկիզբ կայանալիք եւս 2 ընկերական հանդիպումներից լավագույնս քաղել, որպեսզի պատրաստվենք Ազգերի լիգային:

- Ի՞նչ կարծիք ունես Ազգերի լիգայի ձեւաչափի մասին: Եթե դա փոխարինի ընկերական խաղերին, որքանո՞վ է լավ կամ վատ կլինի:

- Կարծում եմ, որ պաշտոնական հանդիպումներն ավելի կարեւոր են, քան ընկերական հանդիպումները: Շատ մեծ փորձ է լինելու մեզ համար: Լինելու են նաեւ դժվարություններ: Թող չթվա, թե ընկել ենք շատ լավ խումբ եւ շատ հեշտ հավաքականների հետ: Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ եւ թույլ մրցակիցներ, կան հավասարազոր մրցակիցներ եւ ուժեղներ, դրա համար փորձելու ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի պատվով դուրս գանք եւ հաղթենք ամեն խաղում:

- Ամեն տարի ՀՀ-ում լավագույնի կոչումն ես նվաճում: Կարծես մրցակցությունից դուրս ես: Ո՞ւմ ես տեսնում որպես քո հետնորդ:

- Ինձ չեմ համարում այնպիսի ֆուտբոլիստ, որը մրցակից չունի: Միշտ էլ փորձում եմ ինքս ինձ մրցակիցներ գտնել եւ մրցել նրանց դեմ: Ինչ-որ տեղ դա քեզ ավելի ուժեղ է դարձնում: Հավաքականում ունենք շատ լավ, շնորհալի ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ է, որ կարողանում եմ լավագույնը դառնալ: Նրանք իմ թիմակիցներն են, բայց նաեւ ինձ մրցակիցներ եմ համարում լավ իմաստով: Շնորհակալ եմ նրանց այս մրցակցության համար:

- Հենց Էստոնիայի դեմ խաղում ես առաջին անգամ գոլ խփել հավաքականի կազմում: Առաջիկա ընկերական հանդիպումն առանձնահատո՞ւկ է լինելու քեզ համար:

- Պատրաստվում ենք ինչպես ցանկացած խաղի: Չեմ համարում, որ ինչ-որ հատուկ խաղ է ինձ համար: Այո՛, հիշում եմ, որ առաջին գոլս խփել եմ այդ թիմի դարպասը: Եթե հնարավորություն եղավ այս անգամ եմ կփորձեմ գրավել նրանց դարպասը: Ամենակարեւորը հաղթենք այդ խաղում:

- Եվրոպա լիգայի առաջիկա մրցակցի ու ակնկալիքների մասին ի՞նչ կասես:

- Այս մրցաշրջանում արդեն հանդես եկել եմ ԲԿՄԱ-ի դեմ «Մանչեստեր Յունայթեդի» կազմում: Առաջին հանդիպումը թեեւ հաղթել ենք 4:1 հաշվով, բայց դժվարություններ ենք ունեցել: Այս անգամ հանդես եմ գալու «Արսենալի» կազմում: Լինելու է այլ հանդիպում, այլ մրցակցի դեմ կարելի է ասել, որովհետեւ նայելով ԲԿՄԱ-ի վերջին խաղը կարող եմ ասել, որ շատ է առաջադիմել այդ թիմը:

- Դեռ 18 տարեկանում ասել ես, որ երազում ես խաղալ «Արսենալում»:

- Այո՛, միշտ ասել եմ, որ «Արսենալի» երկրպագու եմ եղել, չնայած շատ տարիներ չեմ բարձրաձայնել: Կարող եմ ասել, որ երազանքս իրականություն է դարձել, որ հանդես եմ գալիս «Արսենալի» կազմում: Թող բոլոր հայ մանուկները հավատան իրենց ուժերին եւ տեսնեն, որ ցանկացած երազանք կարող է իրականություն դառնալ աշխատանքի շնորհիվ:

Տպել
2653 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ