Ոստիկանը ձերբակալվածին փոխանցել է հեռախոս, նա զանգել ու սպառնացել է տուժողին․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, ձերբակալված անձի մոտ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս պահելն արգելելու փոխարեն ինքն է ձերբակալվածին փոխանցել հեռախոսը, որի արդյունքում վերջինս զանգահարել եւ իր վերաբերյալ քրեական գործով տուժողին հարկադրել է իր օգտին սուտ ցուցմունքներ տալ:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, այսպես, ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում` բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Ք. Կ.-ն կարճաժամկետ արգելանքի տակ պահվելու համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր /ՁՊՎ/։ Այնտեղ նույն բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսն ու մյուս իրերը վերցնելով իր մոտ, 16.10.2017թ.-ին վերջինիս ընդունել է ՁՊՎ։

Այնուհետեւ նույն օրը, ձերբակալված Ք. Կ.-ին «լավություն» անելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, անտեսել է ձերբակալված անձանց մոտ բջջային հեռախոս պահելու` օրենսդրությամբ սահմանված արգելքը եւ հակառակ դրան` ինքն է ձերբակալվածին հանձնել բջջային հեռախոսն ու թույլատրել իր մոտ պահել այն: Վերջինս էլ, օգտնվելով Արա Ջավադյանի կողմից իր համար ստեղծված արտոնյալ պայմաններից, զանգահարել է քրեական գործով տուժողին եւ շանտաժի սպառնալիքով վերջինիս հարկադրել հրաժարվել իր վերաբերյալ նախկինում տված հաղորդումից ու ցուցմունքներից եւ սուտ ցուցմունքներ տալ հիշյալ քրեական գործով:

Ավելին, Ք. Կ.-ի կողմից բջջային հեռախոսից անարգել օգտվելն ապահովելու համար Ա. Ջավադյանը նույն բաժնի ոստիկան Տ. Դ.-ին արգելել է կատարել իր ծառայողական պարտականությունը` ձերբակալվածի խուզարկության ժամանակ առգրավման ենթակա առարկաներ հայտնաբերելու վերաբերյալ արձանագրություն կազմել, իսկ հերթափոխն ընդունած մյուս ոստիկանին էլ արգելել է ինչպես ձերբակալվածի, այնպես էլ խցի խուզարկություն կատարել:

Արա Ջավադյանի վերը նկարագրված արարքների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվող Ք. Կ.-ն առանց օրինական հիմքերի կատարել եւ ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, շանտաժի սպառնալիքով տուժողին հարկադրել է սուտ ցուցմունքներ տալ իր օգտին, որի հետեւանքով խոչընդոտներ են ստեղծվել ՀՀ ՔԿ-ում հարուցված քրեական գործով օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու օրենսդրական պահանջն ապահովելու համար: Բացի այդ, խախտվել է ձերբակալված անձանց պահպանության կարգը, հեղինակազրկվել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ  ոստիկանությունը:

Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Արա Ջավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:    

Տպել
2068 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը