Այդ գործը բացարձակապես քաղաքական ենթատեքստ չի ունեցել. Սեֆիլյանի գործով քննիչ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործը քննող քննիչ, այժմ փաստաբան Ամրամ Մակինյանը հերքում է սույն գործով դատապարտված Ներսես Պողոսյանին սպառնալու, ստորագրություններ կեղծելու մասին հայտարարությունները:

3.5 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանն օրեր առաջ իր ճառի ժամանակ հայտարարեց, որ քննիչ Մակինյանը սպառնացել է իրեն փտեցնել բանտում, ապա ստորագրություն է կեղծել, ինչպես նաեւ Պողոսյանին «հորդորել է» գրել Սեֆիլյանի վրա:

Ստորեւ ներկայացնում ենք այս գործը քննող նախկին քննիչ Ամրամ Մակինյանի հետ մեր զրույցը:

- Պարոն Մակինյան, օրեր առաջ Ներսես Պողոսյանը դատարանում իր ճառի ժամանակ ձեր անվան հետ կապված մի շարք հայտարարություններ արեց: Մասնավորապես ասաց, որ դուք իրեն սպառնացել եք 25 տարով փտեցնել բանտում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ սպառնալիքներ են եղել:

- Տվյալ  գործն արվել է ամբողջ ծավալով օրենքով սահմանված կարգով: Ներսես Պողոսյանին ո՛չ ես, ո՛չ որեւէ մեկը որեւէ սպառնալիքներ չեն տվել, իրեն մեղսագրվել է արարք՝ գնահատելով քրեական գործով համակցված ապացույցները, որի առավելագույն սանկցիան անգամ, երբ որ ես եմ քննել քրգործը, չէր կարող գերազանցել 5 տարին:

-Բայց կարող էին այդ ընթացքում այլ հոդվածներով էլ մեղադրանք առաջադրել:

-Ես որպես քննիչ առաջնորդվում եմ այն ապացույցներով, ինչ քրեական գործով հավաքվել է: Ներսես Պողոսյանի ասածը բացարձակ հերյուրանք է, եթե ինքը գտնում է, որ արարքներ է արել, որի համար նախատեսված էր 25 տարի ժամկետով ազատազրկում, ես քրեական գործով այդպիսի ապացույցներ չեմ ունեցել, ըստ այդմ էլ բացարձակ իմաստազուրկ է անգամ մեկնաբանել մի բան, որը մեկնաբանելու կարիք չունի:

- Ըստ Պողոսյանի խոսքերի՝ դուք ասել եք, որ նա գրի Սեֆիլյանի վրա, ինչից ինքը հրաժարվել է, ստորագրություն եք նաեւ կեղծել: Սրա մասին ի՞նչ կասեք:

 - Նորից եմ ասում, էդ տեղեկությունները ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում:

- Այսինքն՝ դուք չե՞ք ասել, որ նա Սեֆիլյանի վրա գրի:

- Ինքը առաջին օրվանից պաշտպան է ունեցել, ինքը կոնկրետ հանցագործության մասին հաղորդում է տալիս, դուք հարցրեք իր պաշտպաններին, դա բացարձակ հերյուրանք է: Ստորագրություն կեղծելու մասին հայտարարությունն անգամ չարժի մեկնաբանել, դա ծիծաղելի է, ինչի մասին է խոսքը: Ո՛չ ես, ո՛չ քննչական խմբի որեւէ աշխատող այդպիսի բան չի արել եւ սպառնալիքների եւ կեղծիքների առումով:

- Ճի՞շտ է, որ դուք անձնական թշնամանք եք ունեցել Ներսես Պողոսյանի նկատմամբ:

-Ես Ներսես Պողոսյանին չեմ ճանաչել, չեմ կարող անձնական թշնամանք ունենալ մի աձնի նկատմամբ, որին չեմ ճանաչել, մեր ճանապարհները կյանքում չեն խաչվել մինչեւ իրեն բերման ենթարկելու օրը, ես իրեն ճանաչել եմ այդ ժամանակ:

- Պարոն Մակինյան, որպես այս գործը քննող քննիչ, ի՞նչ եք կարծում Սեֆիլյանի եւ մյուսների մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ ե՞ք ներկայացրել:

- Մեղավորությունն ապացուցվում է դատական ուժի մեջ մտած դատավճռով:

-Բայց դուք բավարար ապացույցներ ներկայացրե՞լ էիք:

- Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը հանցանքի կատարման մեջ վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Այո, որպես մեղադրյալ ներգրավելու ժամանակ եղել են բավարար ապացույցների համակցություն, որ տվյալ անձինք տվյալ մեղադրանքներում որպես մեղադրյալ ներգրավվեն: Իսկ մեղավոր ճանաչելու հարցը լուծում է դատարանը: Այդ ապացույցները ես ինքս եմ գնահատել:

- Ձեր ասած բավարար ապացույցներից գոնե մեկը կթվե՞ք: Մասնավորապես ի՞նչ ապացույց է եղել:

- Դրանք դատարանում ներկայացվել, հետազոտվել են:

-Դրանք փայտերն ու մնացած առարկանե՞րն են:

- Խոսքը ամբողջ ապացույցների մասին է, ապացույցները գնահատվում են իրենց ամբողջության մեջ, ես չեմ կարող առանձնացնել այդ ապացույցները:

- Պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը որեւէ կերպ չի հիմնավորվել, չի ապացուցվել:

- Ապացույցները բոլորը հետազոտվել են դատաքննության ընթացքում: Եթե փաստաբանները գտնում են, որ չկան, համոզված եմ, որ կբողոքարկեն: Ես գտնում եմ, որ որպես մեղադրյալ ներգրավելու համար եղել են բավարար:

- Ներսես Պողոսյանի՝ ձեր անվան հետ կապված հայտարարություններից հետո տեղյա՞կ եք ընթացք տվե՞լ են, ձեզնից բացատրություն վերցրե՞լ են:

- Ես ճիշտն ասած վերջին մի քանի օրը Հանրապետությունում չեմ եղել, հասնալի չեմ եղել, ես ձեզնից եմ լսում, որ Պողոսյանի կողմից նման հարց է բարձրացվել ու ընդհանրապես գտնում եմ, որ ես էս գործով որեւէ մեկնաբանության անհրաժեշտություն չունեմ: Ես 2 տարի է, չեմ աշխատում:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք Սեֆիլյանի եւ մյուսների գործը քննելուց հետո թողնել քննիչի աշխատանքը եւ փաստաբանությամբ զբաղվել:

-Բացարձակ զուգադիպություն է եղել: Իմ 20 տարվա ստաժը լրացել է 2016 թվականի հոկտեմբերին, ես նույն ժամանակ էլ ազատման դիմում եմ գրել եւ որոշել մասնավոր տիրույթում աշխատել: Ես ոչ թե ազատվել եմ աշխատանքից, այլ՝ անցել եմ թոշակի, որը պայմանավորված չէ այս գործի հետ:

- Պարոն Մակինյան, այս գործը քննելու ընթացքում ձեզ քաղաքական հրահանգ իջեցվե՞լ է:

- Ոչ մի հրահանգ չի իջեցվել, գործը քննվել է այնքանով որքանով դա եղել է քրեական գործ ոնց որ այլ գործերը: Բացարձակ քաղաքական գործ, քաղաքական ենթատեքստ, քաղաքական մոտիվացիա այդ գործը չի ունեցել: Ներսես Պողոսյանին որպես քաղաքական անձ ճանաչո՞ւմ եք:

-Այս գործով անցնող առանցքային մեղադրյալը Ժիրայր Սեֆիլյանն է, իսկ Սեֆիլյանը քաղաքական գործիչ է եւ պաշտպանները կարծում են, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

- Չի՞ լինի, որ քաղաքական գործիչը նաեւ քրեորեն պատժելի արարք կատարի, ինչի ենք մենք անպայման ուզում էդ երկու հասկացություններն իրար հետ կապել:

- Որովհետեւ ձերբակալությունները տեղի ունեցան քաղաքական իրադարձությունների ժամանակ:

- Ես չեմ հետեւում եւ այն ժամանակ էլ չեմ հետեւել քաղաքական իրադարձություններին:

- Այսինքն՝ քաղաքական հրահանգ չի՞ եղել:

-Ոչ, միանշանակ ոչ:

Մարտի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի դատավճռով Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուսները մեղավոր ճանաչվեցին առաջադրված մեղադրանքներում:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարվա եւ 5 ասմվա, Գեւորգ Սաֆարյանը՝ 5 տարվա եւ 5 ասմվա, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարվա եւ 5 ամսվա, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հրայր Թոփչյանը՝ 3, Ներսես Պողոսյանը՝ 3 տարվա եւ 5 ասմվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում:

Տպել
5793 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)