Հանգիստ, հայեր. Կոլեսնիկովի մահը սենսացիա չէ

22/03/2018 schedule17:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 22-ի համարում

Երեք օր առաջ ռուսական լրատվամիջոցները լուր տարածեցին, որ շատ հանելուկային պայմաններում Կալինինգրադի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է Նիկոլայ Կոլեսնիկովի դիակը: Հիշեցնենք, որ Կոլեսնիկովը սպիդով առաջին հիվանդն էր, որի վրա փորձարկվեց «Արմենիկում» դեղամիջոցը եւ որը, փաստորեն, ըստ «Արմենիկում» կենտրոնի, սպիդից լիարժեք բուժված առաջին հիվանդն էր ամբողջ աշխարհում: «Ռեգնում» գործակալությունը, սակայն, տեղեկացնելով, որ դատաբժշկական ստուգումից հետո պաշտոնական եզրակացությունը եղել է այն, որ Կոլեսնիկովը մահացել է ցրտահարությունից, այնուհետեւ գրել է նաեւ հետեւյալը. «Կոլեսնիկովի բուժմանն «Արմենիկումով» հետեւում էր ողջ աշխարհը, բայց դրական արդյունքի հասնել, ցավոք, չստացվեց»:

«Ռեգնումի» նյութը վերջանում է հետեւյալ նախադասությամբ. «Ռուս եւ գերմանացի բժիշկները եկան այն եզրակացության, որ «Արմենիկումը» սովորական իմունոմոդուլյատոր է»: Երեկ, երբ մենք փորձեցինք այս ամենի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ «Արմենիկում» ծրագրի հեղինակ Լեւոն Գեւորգյանից, նա հայտարարեց. «Կոլեսնիկովը շատ շուտ է մահացել: Ես ձեր վրա զարմանում եմ՝ ինչո՞ւ եք այդպես իրար խառնվել: Ես այդ մասին գիտեի հենց նույն օրը, երբ նրան սառած գտել էին»: Ըստ Լեւոն Գեւորգյանի, հանրահայտ Կոլեսնիկովը մահացել է դեռ դեկտեմբերի 25-ին: Նրան հաջորդ օրը գտել են սառած վիճակում Կալինինգրադի ծայրամասում գտնվող հիվանդանոցի մուտքի մոտ` փոսի մեջ ընկած, շորերը վրայից հանած:

Այս մասին, ըստ Լեւոն Գեւորգյանի, իրեն տեղեկացրել է հենց Կոլեսնիկովի կինը դեպքի հաջորդ օրը: Մեր այն հարցին, թե ինչու այդ դեպքում դա չի հրապարակվել, Լեւոն Գեւորգյանն ասաց. «Բայց ես ի՞նչ անեի: Նախ, ո՞վ է Կոլեսնիկովը: Ես էդպես հազարավորներ ունեմ: Հիվանդ է, եկել է, «Կոմսոմոլսկայա պրավդան» գրեց, հետո մահացավ, նորից գրեցին, մեր հայերը խառնվեցին իրար: Առանձնապես բան չի կատարվել, որ դուք այդպես ուշադրություն եք դարձնում: Ի՞նչ է պատահել` մեռել է, ջհանդամին չի մեռել: Դա սենսացիա չէ»: Խոստովանենք` Լեւոն Գեւորգյանի այս վերաբերմունքը Կոլեսնիկովի հանդեպ խիստ տարօրինակ է, եթե հիշենք, թե ինչպես էր խոսվում նրա մասին դեռ մեկ-երկու տարի առաջ:

Ինչեւէ, այժմ Կալինինգրադի դատախազությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննություն է ընթանում: «Թե ով է սպանել, ոնց են սպանել, ինչն է սպանության պատճառը, քննությունից հետո հայտնի կդառնա»,-  ցրտահարության մասին հայտարարությունից հետո երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր Լեւոն Գեւորգյանը: Ռուսական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Նիկոլայ Կոլեսնիկովը լիարժեք բուժված չի եղել սպիդից, Լեւոն Գեւորգյանը սուտ է համարում: Ըստ նրա, դա ռուսների ֆանտազիան է եւ նրանց, ովքեր Ռուսաստանից պարբերաբար զանգահարում են իրեն: Ի դեպ, ըստ պարոն Գեւորգյանի, մայիսին ստուգման նպատակով կրկին Երեւան պետք է գա Կոլեսնիկովի կինը, որն իր հետ ստուգվելու է բերելու նաեւ իրենց երեխային, որը, ըստ Լեւոն Գեւորգյանի, լիովին առողջ է:

Երեկ մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է այժմ իրեն զգում այն թուրք հոմոսեքսուալիստ հեռուստամեկնաբանը, որը դեռ երկու տարի առաջ, ինչպես ասում էր «Արմենիկում» ծրագրի ղեկավարը եւ ինչպես գրում էր թուրքական «Սաբահ» թերթը, բուժվել էր «Արմենիկումով»: «Ես ոչինչ ասելու իրավունք չունեմ: Հանկարծ որ մի սխալ բան ասացի, Հայաստանն էլ տամ, չեմ պրծնի»,- ասում էր Լ.Գեւորգյանը: Նա հայտարարեց միայն, որ «Արմենիկումով» բուժման կուրս անցած Թուրքիայի բոլոր չորս քաղաքացիներն էլ լիարժեք բուժվել են: Պարզապես բոլորի մասին էլ ինֆորմացիան խիստ գաղտնի է պահվում, քանի որ դա հիվանդների պահանջն է, եւ բացահատյվելու դեպքում նրանք կարող են ինքնասպանություն գործել: Լեւոն Գեւորգյանը հրաժարվեց նաեւ որեւէ բան ասել այլ երկրներում «Արմենիկումի» գրանցման մասին:

Ըստ նրա, այդ երկրները շատ-շատ են: Բայց հենց ինքը մի երկրի անուն տալիս է, իր հակառակորդները դա լսում են եւ չեն թողնում, որ դեղը վաճառվի: «Ասենք, ես մեկի հետ 5 միլիոն դոլարի պայմանագիր ունեմ, իմ հակառակորդները գնում են, 60 միլիոն դոլարի ձրի դեղ են բաժանում: Մեզնից էլ դեղ չեն առնում, ու պայմանագիրը լրիվ ջարդում են»,- ասում էր ծրագրի հեղինակը: Ըստ նրա, եթե 1-2 պայմանագիր աշխատի, փողը փոխանցեն, դեղն արտահանվի, «Արմենիկումն» արդեն պրոբլեմ չի ունենա: «Ես կարող եմ ասել միայն, որ գրանցման առումով գործը հաջող է գնում»,- վերջում ավելացրեց նա: «Արմենիկումի» հեղինակը փորձում էր ժխտել նաեւ այն տեղեկությունները, թե «Արմենիկում» կլինիկայում արդեն երկար ժամանակ է, ոչ մի հիվանդ չի բուժվում: Միայն թե նա այդպես էլ չհրապարակեց, թե քանի հիվանդ կա այսօր կլինիկայում:

Պարզապես հայտարարեց, որ առ այսօր «Արմենիկումով» 1000-ից ավելի սպիդով հիվանդ է բուժվել: «Հիվանդները շատ են: Նրանք գալիս-գնում, բուժվում են: Անցյալ տարի 50 պետպատվեր ունեինք, այս տարի՝ 60: Երբ ասում են` կլինիկայում հիվանդ չկա, դիտմամբ են ասում»,- ասում էր Լեւոն Գեւորգյանը: Բայց ծրագրի ղեկավարը խոստանում է, որ 3 ամիս հետո ինքը խոսելու է եւ ամեն ինչ ասելու է, քանի որ մի օր ամեն ինչ պետք է բացահայտվի: Պարզապես, դեռ հայտնի չէ՝ նա պաշտոնապես հրապարակելո՞ւ է, թե քանի երկրում է մեր դեղը գրանցվել ու արդեն փաստերով ապացուցելու, թե քանի սպիդով հիվանդ է «Արմենիկումով» բուժվել, թե՞ խոստովանելու է, որ «Արմենիկումն» իրականում ամենեւին էլ հրաշք չէ, եւ բացելու է բոլոր փակագծերը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1217 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)