Չուզողներիս ինադու. վարչապետն էլ խորհուրդներ ունի

22/03/2018 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 22-ի համարում

Չնայած իշխանական կոալիցիայի դե յուրե միասնությունն, ըստ ամենայնի, կպահպանվի մինչեւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմը, սակայն կոալիցիա կազմած երեք կուսակցություններն այլեւս բացահայտ նյարդայնանում են փոխադարձ գոյությունից: Իսկ շաբաթը մեկ նախագահ Քոչարյանի մոտ տեղի են ունենում այլեւս ոչ թե կոալիցիայի խորհրդի նիստեր, այլ կոալիցիոն ռազբորկաներ: Նախագահի մոտ հրավիրված վերջին երկու ներկոալիցիոն ռազբորկաների թեման ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին առընթեր խորհուրդներն են եղել, որոնց ստեղծումը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համարում են ԱԺ-ռեսուրսների հաշվին ՕԵԿ-ի պատվին իրականացվող PR ակցիա:

Ավելին, ՀՀԿ անդամ մեր զրուցակիցները նշում են, որ ԱԺ նախագահը, իրեն վերջնականապես դնելով Լենինի տեղը, խորհրդարանը վերածել է Ձմեռային պալատի, ուր պարբերաբար էքսկուրսիաներ են կազմակերպվում սոցիալապես անապահով խավերի, հաշմանդամների, դպրոցականների, երիտասարդ իրավաբանների ու այլոց համար, որոնք անարգել շրջում են խորհրդարանի միջանցքներում. «Պատգամավորի աշխատանքը ժողովրդի համար տեսանելի դարձնելն ու ԱԺ-ի դերը բարձրացնելը չի նշանակում խորհրդարանը վերածել «պրախադնոյ դվորի», երբ փողոցից հայտնված ցանկացած մեկը կարող է մտնել նիստերի դահլիճ: Խորհրդարանը վեր է ածվել տեսարժան վայրի, ուր պարբերաբար տարբեր խմբեր են գալիս էքսկուրսիայի»,- բողոքում էին ՀՀԿ-ում (նկատենք, որ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում խորհրդարանը համարվում է տեսարժան վայր եւ այնտեղ էքսկուրսիաներ են կազմակերպվում-խմբ.):

Ու եթե խորհրդարանը հասարակական թամաշայի վայրի վերածելը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համարում են մարդկային թուլություն եւ պատրաստ են այդ թուլությանն ըմբռնումով մոտենալ, ապա ԱԺ նախագահին կից խորհուրդների հարցը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն պատրաստվում մարսել, քանզի դա համարում են իշխանական լծակի օգտագործում՝ նեղ կուսակցական շահի համար: Բնականաբար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն կից խորհուրդների վերաբերյալ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գնահատականները չի կիսում: Ավելին, երեկ մեզ հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ իրեն կից խորհուրդները բացառապես Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի սահմաններում  են.

 «Այդ խորհուրդներն օրենքի սահմաններում են: Դրանք հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմիններ են, որոնք ԱԺ նախագահին խորհուրդներ են տալիս: Ի՞նչ վատ բան կա այդ խորհուրդներում, որ որոշ մարդիկ նման աղմուկ են բարձրացրել: Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ եթե կա մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, ինչո՞ւ է վարչապետն իրեն կից ստեղծել երիտասարդության հարցերի խորհուրդ: Բայց մենք որեւէ առարկություն չունենք. ստեղծել է, լավ է արել: Եթե այդ խորհուրդը լրացուցիչ կերպով օգնելու է գործին, մենք դա միայն կողջունենք»,- ասում է ԱԺ նախագահը:

Չնայած, ԱԺ նախագահի պնդմանը, մենք ո՛չ ՀՀ Սահմանադրության եւ ո՛չ էլ ԱԺ կանոնակարգում չգտանք այնպիսի դրույթ, որն ԱԺ նախագահին իրավունք տար իրեն կից խորհուրդներ ստեղծել: Փոխարենը, կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ճշտեցինք այն օրինական հիմքը, որը վարչապետին է իրավունք տալիս, անգամ երիտասարդության հարցերով զբաղվող նախարարություն ունենալու պարագայում, իրեն կից երիտասարդության հարցերի խորհուրդ ստեղծել: Ըստ ՀՀ նախագահի 2002 թվականի մարտի 16-ի հրամանագրի, որը սահմանում է կառավարության գործունեության կարգը, վարչապետն իրավասու է ընթացիկ հարցերի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր եւ հանձնաժողովներ:

Բացի այդ, եթե վարչապետն իր հերթին, ՀՅԴ ղեկավարներն իրենց հերթին գործադիրի իրենց օղակներին հրահանգել են չպատասխանել ԱԺ նախագահին առընթեր խորհուրդների դիմում-նամակներին, երեկ ԱԺ նախագահից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք այդ խորհուրդների օգտակար գործողության գործակիցը չի հավասարվում զրոյի, եւ այդ խորհուրդները չեն դառնում ինքնանպատակ, եթե այդ խորհուրդների բարձրացրած ցանկացած հարցին գործադիրը ոչ միայն լուծում չի տալու, այլ նաեւ չի էլ պատասխանելու.

«Սահմանադրությամբ գործադիրի օղակները որեւէ իրավասություն չունեն չպատասխանելու պատգամավորի կամ քաղաքացու դիմումներին: Նրանք պարտավոր են պատասխանել եւ պատասխանելու են»,- ասում է ԱԺ նախագահը: Իսկ ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում տեղեկացնում են, որ արդեն ԱԺ նախագահին առընթեր խորհուրդների բազմաթիվ դիմումներ գործադիրի իրենց օղակները ետ են ուղարկել՝ թողնելով անպատասխան: Թե ինչով կավարտվի ներկոալիցիոն այս հակամարտությունը, պարզ չէ. համենայնդեպս, ԱԺ նախագահը վճռական է՝ չզիջել իրեն կից խորհուրդներն ու վստահ է, որ անկախ իր բազմաթիվ չուզողներից, եթե ժողովուրդն իրեն է դիմում, ուրեմն ժողովուրդն իր օժանդակության կարիքն ունի:     

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1035 դիտում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)