Սկանդալային բանաստեղծության հեղինակի գործերը մշակնախն ուղարկել է միջազգային տոնավաճառ

Մարտի 15-ից 18-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ այս տարի առաջին անգամ մասնակցեց նաեւ Հայաստանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը «ՀԺ»-ին փոխանցել է, որ Տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն առավել ընդլայնելու նպատակով ներկայացրել են հայ դասական եւ ժամանակակից գրողների այն ստեղծագործությունները, որոնք ենթակա են թարգմանության: Ավելի քան 150 գործ է ներկայացված եղել միջազգային տոնավաճառում:

Ներկայացվել են հայ դասականներից՝ Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Թումանյանի, Համո Սահյանի, Ավետիք Իսահակյանի եւ այլոց գործերը: Իսկ ժամանակակիցներից ներկայացվել են Արամ Պաչյանի, Հուսիկ Արայի, Գուրգեն Խանջյանի եւ եւս մի քանի գրողների գործեր:

Հուսիկ Արան, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, տեղյակ չէր, որ իր գործերից էլ են ներկայացված միջազգային գրքի ամենամյա տոնավաճառում, սակայն վերջինս դա դրական առաջխաղացում համարեց:

Հիշեցնենք, այս տարեսկզբին Հուսիկի հրապարակած Apocalypto բանաստեղծությունը մեծ աղմուկ էր առաջացրել մասնագիտական եւ ոչ մասնագիտական լայն շրջանակներում:

Իմ երկիրը՝ արեւելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,
կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:
Անսպիտակեղենմնալու է ցեխին տապկած՝
թեւերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.
մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլեւսոչ թե հեգնանք:

Հուսիկի այս տողերի շուրջ անգամ գրողները չէին կարողանում առանց իրար վիրավորելու բանավիճել:

Ինչպես է բացատրել Հուսիկ Արան իր գործերը միջազգային տոնավաճառ ուղարկելու մշակույթի նախարարության նախաձեռնությունը:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
1100 դիտում

Լեւոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանի կառավարմանը. հայտարարություն

Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, բռնություն կիրառելու դեպքերը. ՄԻՊ աշխատակազմ

Վանաձորցի ցուցարարներին անգամ հորդառատ անձրեւը չխանգարեց (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը՝ թավշյա հեղափոխության եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին

16-րդ թաղամասում այս պահին բնակիչները փակել են դեպի Աշտարակ տանող ճանապարհը

Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր

Նկարչուհին հանրահավաքի մասնակիցներին բրդուճներ ու սուրճ է հյուրասիրում. տեսանյութ

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի.Ոստիկանություն

Ցուցարարները փակել են Երեւան-Էջմիածին եւ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը (լուսանկարներ)

Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները դատավորի բարեկամներն են

Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը փակելու տեսանյութ ՊՆ-ն չունի

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբորը չեն ներկայացրել նախաքննական մարմնին

Ջուլիետտա Ստեփանյանը եւ Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ այսօրվա հանրահավաքին (լուսանկար)

Նոր շոր ու կոշիկ առնեմ, էս շորերը հանեք, մեր կողքը կանգնեք. մոլի աշխատակիցը՝ ոստիկաններին

Հանրային ռադիոյում խիստ վերահսկողություն է. աշխատակիցներին ժամով են թողնում

Ցուցարարները արգելափակել են Վիգեն Սարգսյանի մեքենան եւ փորձել բացել դուռը

Թատերականի նախկին ուսանողը ամոթանք է տալիս ռեկտորին եւ դիմում է փոխքաղաքապետին. տեսանյութ

Հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը՝ ոչ

Սպառնում են աշխատանքից ազատել ոստիկանին, որի եղբայրը ցուցարարների շարքում է. թարմացվող

ԱՄՆ-ում պատռել են Սերժ Սարգսյանի նկարը. դերասանուհի Անժելա Սարգսյանը մասնակցել է ցույցին