Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը կկարողանա աշխատել մինչեւ 2023 թ.-ը եւ ոչ 2028-ը

ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 22-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրակրթության մասին» օրենքում:

Այդ օրենքում ամրագրվում է, որ այն մանկավարժները, որոնք չունեն բարձագույն կրթություն կամ դպրոցում աշխատանքի բավարար ստաժ, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

Այսօր կառավարությունը որոշել է, որ պետք է այդ ժամկետը երկարաձգվի եւ ընդամենը միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն իրավունք ստանան դպրոցում աշխատել մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը հարցն առաջ էր քաշել նաեւ անցյալ տարի եւ ներկայացրել հանրային քննարկման: Այն ժամանակ առաջարկվել էր միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին դպրոցում աշխատելու հնարավորություն տալ մինչեւ 2028 թվականի օգոստոսի 20-ը: Այսինքն՝ 5 տարով ավելի, քան այսօր ընդունված որոշման նախագծով:

Վերջին տվյալով՝ հանրակրթական դպրոցներում աշխատոում է միջին մասնագիտական կրթություն ունեցող շուրջ 3 000 ուսուցիչ: Նրանց գործընկերների մի մասը, աշխատանքը չկորցնելու նպատակով, նախորդ տարիներին դիմել է բուհեր՝ հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու եւ օրենքի պահանջին բավարարելու համար:

Տպել
1745 դիտում

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է