Մաքսատուրքերը 3 անգամ իջնելու են. ԵԱՏՄ-Իրանը շուտով ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրեն

23/03/2018 schedule12:53

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը (գործելու է 3 տարի) նախատեսվում է կնքել մինչեւ մայիսի վերջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Ներկայում այն ներպետական գործընթացներում է գտնվում, բավականին արագ ընթանում ենք առաջ: Հույս ունենք, որ մինչեւ մայիսի վերջ կստորագրվի համաձայնագիրը, եւ արդեն դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում արդեն ուժի մեջ կմտնի: Համոզմունք ունեմ, որ մինչեւ տարեվերջ կունենանք ուժի մեջ մտած փաստաթուղթ»,- ասաց փոխնախարարը:

Համաձայնագրով նախատեսվում են ինչպես ոչ սակագնային կարգավորման պարզեցումներ, այնպես էլ սակագնային իջեցումներ մի խումբ ապրանքնատեսակների մասով, որոնց արտահանմամբ Հայաստանը մեծապես հետաքրքրված է:

Ըստ փոխնախարարի` որոշ դեպքերում մոտ 3 անգամ իջնելու են մաքսատուրքերը: «Համաձայնագրով խոսք է գնում երկու կողմում 400-500 ապրանքներին տրվող արտոնությունների մասին: Հայկական ապրանքների համար, եթե ապրանքային խմբերով դիտարկենք, 13-14 ապրանքախմբի մասին է խոսք գնում, որոնց արտահանմամբ մենք բավականին հետաքրքրված ենք»,- նշել է Հովհաննես Ազիզյանը:

Մասնավորապես, համաձայնագրում ներառված են այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսին են հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրավենիքը, տեսքտիլ արտադրանքը, ոսկերչական իրերը, մսամթերքը եւ այլն:

Ինչ վերաբերում է ոչ սակագնային կարգավորումներին, ապա դրանով դուրս կգան լրացուցիչ սահմանափակումները նշյալ ապրանքատեսակների նկատմամբ իրանական շուկայում, որը բավականին պաշտպանված է` ուղղված ներքին արտադրության խթանմանը:

Հարցին ի պատասխան՝ կան արդյո՞ք հաշվարկներ, թե համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո որքանով կաճի Հայաստանից Իրան արտահանումը` փոխնախարար Ազիզյանն ասաց. «Հաշվարկներ, իհարկե, իրականացվել են, առանց դրանց հնարավոր չէ գնալ ազատ առեւտրի համաձայնագրի: Մեր գնահատումներով` այն զգալի ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման վրա դեպի Իրան, այս փուլում կարող եմ ասել ընդամենը «զգալի» բառը: Մեր կողմից ներկայացված ապրանքների արտահանման գծով ունենք բավականին մեծ ներուժ: Այն, ինչ ունենք հիմա, բավականին փոքր մասն է նրա, որ նախատեսում ենք արտահանել հետագայում»:

Տպել
4227 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը