Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը

Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջեւանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին: Մեր զրույցում Հակոբյանը նշել է, որ Նախիջեւանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ օրինակ Լելե Թեփեի բարձրունքի գրավումը հակառակորդի կողմից որեւէ նշանակություն չունի:

- Պարոն Հակոբյան, հայտարարել եք, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակահատվածում 20 հազար հեկտար հողային ձեռքբերում ենք ունեցել: Նկատի եք ունեցել, որ հակառակորդից 20 հազար հեկտար տարածք ենք գրավե՞լ:

- Պատերազմական գործողություններում, երբ երկու պետություններ պատերազմի մեջ են, սահմանային փոփոխություններ են լինում: Մի տարածքը մեկի վերահսկողության ներքո է անցնում, իսկ մյուսի վերահսկողության տակից դուրս գալիս: Շատ շահարկվում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում 800 հեկտար հողային կորուստ ենք ունեցել եւ դա օգտագործվում է քաղաքական շահարկումների նպատակով: Մինչդեռ հողային կորստի մասին խոսք չկա: Այդ 800 հեկտարի նկատմամբ մենք ունենք վերահսկողության խնդիր: Մեծ հարց է՝ այդ տարածքն ադրբեջանցիներն են վերահսկու՞մ, թե՞ մենք: Ես կարծում եմ, որ մենք համատեղ ենք վերահսկում: Կրակային տեսադաշտի խնդիր է սա: Ինչ վերաբերվում է Նախիջեւանին, ես նշել եմ, որ այդ շրջանում ունեցել ենք ձեռքբերում: Նախիջեւանում Երեւան քաղաքի չափով տարածք մենք վերահսկում ենք, որը մինչ այդ մեր վերահսկողության տակ չի եղել, բայց 2014 թվականի փայլուն գործողությունների հետեւանքով վերահսկում ենք այդ տարածքը, այն մեր դիրքապահ զինվորների կրակային հասանելիության գոտում է: Չխոսել սրա մասին՝ արդար չէ, եթե նրա մասին խոսում ենք, սրա մասին էլ պետք է խոսենք: Աղմկանման մի բան կա մամուլում, որ կիսահեգնական ոճով փորձում են կծել Նախիջեւանի հատվածի այդ գործողությունները: Այս 800 հեկտարը, եթե բալանս չի փոխել ռազմաճակատում, Նախիջեւանում լուրջ բալանս է փոխվել: 2014-ի գործողություններից հետո Նախիջեւանի միջազգային օդանավակայանն ու քաղաքը մեր դիրքապահների կրակային հասանելիության գոտում է հայտնվել: Թե այստեղ քանոնով չափել է պետք, որ խոսքը 20 հազար հեկտարի մասին է, թե 17 հազար 230 հեկտարի մասին, դա էական չէ: 800 հեկտարը, որ շահարկվում է, ուրեմն, պետք է խոսվի, որ 15, 20 անգամ ավելի շատ տարածք մենք Նախիջեւանում ենք վերահսկում:

- Ռազմական փորձագետներից մեկը Ձեր այս հայտարարության մասով ասել է՝ խոսքը 2015 թվականի Սյունիք-Նախիջեւան սահմանի դիրքերի բարելավման մասին է, սակայն դուք «հողային ձեռքբերում» եզրն եք օգտագործում: Իսկապե՞ս խոսքն այս մասին է:

- Ես չգիտեմ, թե ում մասին է խոսքը, բայց, եթե տերմինների ճաշակով մոտենանք, ում ինչ տերմին է դուր գալիս, չգիտեմ, չեմ կարծում, որ սա արդյունավետ մոտեցում է: Մենք զինադադարի խախտող կողմ չենք եւ երբեք նախահարձակ չենք լինում: Հիմա բարելավվում է ներկայացվում, թե ձեռքբերում, բայց հիմա մենք ձեւի մասին ենք խոսու՞մ, թե՞ բովանդակության: Մենք բովանդակության մասին ենք խոսում, սա շատ կարեւոր է: Ես, որպես քաղաքական գործիչ, տերմիններում ավելի ազատ կարող եմ լինել, քան մեր պետական հաստատությունների ներկայացուցիչները:

- Ձեր խոսքում նշեցիք, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 800 հեկտարի կորուստը շատ է շահարկվում քաղաքական ենթատեքստով: Դուք էլ նշում եք, որ նրա ղեկավարման ժամանակ Նախիջեւանում 20 հազար հեկտար տարածքի ձեռքբերում ենք ունեցել: Արդյո՞ք սա էլ շահարկում չէ իշխանությունների կողմից՝ ի պատասխան 800 հեկտարի շահարկողների:

- Եկեք այդքան պրիմիտիվ չգտնվենք: Այստեղ փաստարկ չկա, որ մի հատ էլ հակափաստարկ լինի: Լրագրողը հարց է տվել 800 հեկտարն այսպես է, ես էլ նշել եմ, որ կա այս իրավիճակը: Ես մեկ փաստարկ էլ եմ բերել, որ նախկինում 90-ականներին էլ եղել են դեպքեր, որոնց կարելի է այլ գնահատականներ տալ: Ասել, որ սա օրակարգային հարց է եւ ՀՀ իշխանությունները բան ու գործը թողած, նստել մտածում են, որ սրա դիմաց սա պետք է ասել... մութ սենյակում սեւ կատու չպետք է փնտրել, եթե այնտեղ անգամ կատու էլ չկա:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 24-ի համարում:

Տպել
3194 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը