Սերժ Սարգսյանի առաջարկը դասական քաղաքական կաշառք էր. Արամ Կարապետյան

23/03/2018 schedule20:40

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքը: Հանրահավաքին ներկա էին «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ այլք: Միջոցառմանը ներկա էր մոտ 150 մարդ, հիմնականում խոսվեց Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ պայքարի եւ քաղբանտարկյալներին վերաբերվող հարցերի մասին: 

Հանրահավաքի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «մահ ռեժիմին»: Խոսվեց այն մասին, որ աստիճանաբար պետք է մարդկանց քանակը շատանա, որպեսզի ապրիլի 9-ից 16-ը ընկած ժամանակահատվածում հնարավոր լինի ինչ-որ բան փոխել:

«Նիկոլ Փաշինյանը եւ մնացածը փորձեցին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հավաքել ժողովրդին՝ շատ կարեւոր հարցով, թվում էր, թե սոցիալական խնդիրը պետք է առաջինը լիներ մարդկանց համար, բայց չհավաքվեցին, ինչո՞ւ, որովհետեւ միայն սոցիալական խնդիրները հայ ազգին չեն բարձրացնելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Անդրադառնալով մի քանի օր առաջ Սեւրժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցին, Արամ Կարապետյանն ասաց. «Սերժ Սարգսյանի նշած երկու բացատրություններն էլ քաղաքական չեն, քանի որ եթե առաջինի տրամաբանությամբ շարժվենք, եւ մտածենք, որ Ալիեւը 100 տարի պահելու է այս վիճակը, դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը 100 տարի պետք է լինի վարչապետ, ի՞նչ է ստացվում՝ ադրբեջանցիները քաղաքական օրակարգ են թելադրում Հայաստանո՞ւմ: Իսկ լիդերների հետ կապված խոսքը կոնկրետ առաջարկ էր՝ ինձ, ընդդիմադիր որոշակի գործիչների, որովհետեւ հստակ նշել էր՝ անկախ նրանից, թե որ դաշտում են այդ մարդիկ գտնվում, այսինքն, ասում է թողեք՝ ես վարչապետ դառնամ, հետո ձեր հետ փորձեմ կիսվել: Դա դասական քաղաքականության մեջ կոչվում է քաղաքական կաշառք»:

Իսկ քաղաքական օրինակներում Չերչիլի եւ Դը Գոլի մեջբերելը Արամ Կարապետյանը համարեց վատ օրինակ, նշելով, որ Դը Գոլն իր կուսակցությունը ցրեց՝ գնաց տուն, հիմա եթե համեմատում են, ուրեմն, Սերժ Սարգսյանը պետք է ցրի կուսակցությունը եւ 7 տարով գնա տուն, եթե կլինի ինչպես Ֆրանսիայում՝ 4 գեներալ խռովություն կբարձրացնեն, այն ժամանակ իրեն կկանչեն:

«Մենք խոսում ենք արգումենտված թեմաներով, ես հոգնել եմ այդ թեմաներից, դրա համար էլ շատ հաճախ լռում եմ, լինելով ժողովրդի մեջ՝ ես որոշում եմ լռել»,- նշեց Կարապետյանը:

Տպել
3062 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում