Խորհրդարանակա՞ն, թե՞ «վարչապետական» հանրապետություն

Մարտի 23-ին կառավարությունը հրավիրել էր ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էին օրենքների 10 նախագծեր, որոնք արժանացան խորհրդարանի հավանությանը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության» մասին օրենքը եւ դրան կից ներկայացված մի շարք օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա անդրադարձավ նախագծում կատարված փոփոխություններին, ինչից հետո ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խնդրեց անդրադառնալ ԵԼՔ-ի ներկայացրած, սակայն մերժված առաջարկներին եւ ներկայացնել դրանք մերժելու պատճառները:

Քննարկվող նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկների ամփոփաթերթից տեղեկանում ենք, որ ԵԼՔ խմբակցությունն առաջարկել էր վերադասավորել կառավարության եւ դրան առընթեր մարմինների կառուցվածքը՝ նպատակ ունենալով կրճատել գործադիր մարմնի ուռճացվածությունը եւ ավելացնել խորհրդարանական վերահսկողության հնարավորությունը:

Այս առաջարկությունը, սակայն չի ընդունվել այն պատճառաբանությամբ, որ ըստ Սահմանադրության՝ նախարարությունների ցանկը եւ կառավարության գործունեության կարգը կառավարության ներկայացմամբ են սահմանվում՝ օրենքով: «Նախարարությունների ցանկի մասին օրենքի նախագիծ ներկայացնելը վերապահված է կառավարության բացառիկ իրավասությանը»,- ասված է առաջարկության պատասխանում:

ԱԺ ամբիոնից անդրադառնալով այս առաջարկի մերժմանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ հարցը քաղաքական որոշման խնդիր է, եւ յուրաքանչյուր կառավարություն ինքն է առաջարկում այն կառուցվածքը, որը իր կարծիքով լավագույնս կնպաստի իր կողմից դրված խնդիրների լուծմանը:

«Մենք, դիտարկելով մեր կադրային ռեսուրսները եւ մեր հնարավորությունները, այս պահին առաջարկում ենք այսպիսի կառուցվածք: Վստահ եմ, որ երբ իշխանության լինի մեկ այլ քաղաքական ուժ՝ նա եւս կներկայացնի իր տեսլականը այդ առումով»,- ասաց նախարարը:

Խմբակցությունը առաջարկներ էր ներկայացրել նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ: Առաջարկվում էր ոստիկանության զորքերի թվաքանակը հրապարակային դարձնել։

Առաջարկը մերժվել էր բավարար չափով հիմնավորված չլինելու պատճառով: Բացի այդ, Դ. Հարությունյանն իր ելույթում, կրկնելով ամփոփաթերթի պատասխանը, նշեց, որ ոստիկանության զորքերը եւս մտնում են ընդհանուր զորքերի մեջ եւ նույնպես կարող են ներգրավված լինել ՀՀ պաշտպանությանը:

«Ստիպելով օրենքով տրամադրել տեղեկատվություն, որը մեր հակառակորդը սիրով կընդունի, ես կարծում եմ, լավագույն ծառայությունը չեք մատուցում ՀՀ-ին»,- ասաց Հարությունյանը:

Էդմոն Մարուքյանը վիրավորական եւ ոչ կոռեկտ որակեց նախարարի ակնարկը՝ թշնամուն ծառայություն մատուցելու վերաբերյալ եւ պարզաբանեց, որ առաջարկը միտված է ավելի տեղեկացված լինելուն:

«Ոստիկանության վերաբերյալ մեր պահանջը միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն եւ տեղեկացվածությանը, թե որքան է մեր բնակչության մեկ շնչին ընկնող ոստիկանների թիվը, ինչը միջազգային չափանիշներով խախտված է»,- մասնավորապես, նշեց պատգամավորը:

Խմբակցությունն առաջարկել էր նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոն սահմանելու վերաբերյալ դրույթները հանել նախագծից, քանի որ Սահմանադրությամբ նման պաշտոն չի նախատեսում, ավելին, ըստ Սահմանադրության 147-րդ, 150-րդ եւ 152-րդ հոդվածների, բոլոր փոխվարչապետերն ունեն հավասար լիազորություններ:

Այս առաջին հայացքից անհերքելի առաջարկը եւս չէր ընդունվել: Պարզվում է, որ «Սահմանադրությամբ որեւէ արգելք չկա փոխվարչապետերից մեկին առաջին փոխվարչապետ անվանելու համար»:

Այսպիսով, իշխանությունների պատկերացրած խորհրդարանական հանրապետության տարրերի զգալի մաս պարունակող այս փաթեթի ընդունումից հետո՝ ապրիլի 9-ից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը եւ պետական վերահսկողական ծառայությունը անցնելու են վարչապետի ուղիղ ենթակայության տակ: Պետական պահպանության ծառայությունը եւս ենթարկվելու է վարչապետին, սակայն ԱԱԾ կազմում: Վարչապետը նաեւ իրավասու է լինելու իր նախաձեռնությամբ վերանայել նախարարների եւ իրեն ենթակա մարմինների ղեկավարների որոշումները: Կառավարության նիստերն անցնելու են դռնփակ, իսկ Ազգային ժողովից դրանց մասնակցելու իրավունք է ունենալու միայն ԱԺ աշխատակազմի ղեկավարը: Վարչապետն է որոշելու կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության ուղղությունները, որոնք պարտադիր են լինելու կառավարության անդամների համար: Իսկ կառավարության անդամներն իրենց հրապարակային ելույթներում պարտավոր են մնալ վարչապետի նախանշած ծրագրի շրջանակներում, եթե անգամ ունեն սեփական՝ կառավարության որդեգրած քաղաքականությունից տարբերվող դիրքորոշում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 24-ի համարում:

Տպել
1065 դիտում

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին