Սկանդալների կենտրոնում հայտնված ՇՊՀ-ի ռեկտորը ուսանողուհուն աշխատանքի է ընդունել՝ դասախոս

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը հերթական գրառումն է կատարել, որտեղ նշում է՝ ուսանողուհին աշխատանքի է ընդունվել եւ աշխատում է որպես դասախոս:

«Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի կողմից նոր սկանդալային բացահայտումներ են արվել կապված Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի խայտառակ գործունեության հետ (http://araratnews.am/dasavandogheh-der-dasaxos-che-shph-i-…/):  Այսպես, պարզվում է, որ ՇՊՀ ռեկտորի թույլտվությամբ Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնում որպես դասախոս է աշխատում, չզարմանաք,նույն բուհի, նույն բաժնի առկա 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ավետիսյանը: Սակայն, ամենազավեշտալին այս պարագայում ՇՊՀ պրոռեկտոր Երվանդ Սերոբյանի մեկնաբանությունն է, որը բուհական կրթությանը ծանոթ մարդու մոտ տարրական զարմանք է առաջացնում:

Ըստ պրոռեկտորի պարզվում է, որ 85 ժամ տեսական դասընթաց դասավանդող դասախոսը, ով, ի դեպ, բուհի կայքում ներկայացված է որպես դասախոս, դասախոս չէ, այլ դասավանդող է: Սա պարոն Սերոբյանի դասախոսական անձնակազմի նոր տարակարգումն է: Բուհերում դասախոսները տարակարգում ունմեն՝ սովորական դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր: Հիմա, պարոն Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի հերթական հանցանքը թաքցնելու նպատակով հորինել է դասախոսի մի նոր տարակարգ՝ «դասավանդող» կոչվածը:

Պրոռեկտոր Սերոբյանը այնպես է ներկայացնում ուսանողի կողմից բուհում դաս տալու հանգամանքը, որ Շիրակում եւ Գյումրիում ընդամենը երկու լողի մասնագետ կան եւ իրենք ստիպված են եղել նրանցից մեկին ժամեր տրամադրել: Այնինչ, նույն ուսանողուհու ուսուցիչները, ոքվեր վաստակավոր մարզիչներ են, ողջ և առողջ են և դասավանդում են Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում:

Մեջբերում եմ՝ «Սերոբյանն ասում է` ի՞նչ եք առաջարկում, ավելի լավ է այդ դասաժամերը չանցկացնեի՞ն, թե՞ իրենց համալսարանի ուսանողուհուն նշանակեին: Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորը համաձայն չէ այն դիտարկմանը, որ խախտվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը»: Սա հերթական զավեշտն է: Ու այս մտքի հեղինակը ՇՊՀ պրոռեկտորն է: Երևի պարոն Սերոբյանը չգիտի, որ մասնագետների բացակայության պարագայում համապատասխան մասնագետին հրավիրում են: Ինչ վերաբերվում է օրենքի խախտմանը, ապա այն ոչ միայն խախտված է, այլև ոտնահարված և անտեսված է, քանի որ օրենքն իրոք արգելում է, որ չդիպլոմավորված մասնագետը դասավանդի բուհում: Միայն ՇՊՀ-ում է հնարավոր այսպիսի խայտառակ բեսպրեդելը: Ու՞ր է նայում ԿԳ նախարարությունը:

Շիրակի պետհամալսարանը հայաստանյան միակ բուհն է, որտեղ բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողը կարող է առաջատար մասնագետ աշխատել, իսկ նույն բակալավրի 4-րդ կուրսի ուսանողն էլ դաս տալ: Եթե Հայաստանում որոշ մարդկանց համար «գողություն անողը գող չէ», ապա շատ նորմալ է, երբ «դասախոսը դա դասախոս չէ, այլ դասավանդող է»,- գրել է Գագիկ Համբարյանը:

Տպել
4484 դիտում

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին

Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հաղթանակ է պետք, առնվազն՝ ոչ ոքի. Коммерсантъ

Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել (լուսանկարներ)

Հետին թվով անզիջումները. ինչպես «ջրել» նախորդ իշխանությունների զիջածները

Վարչապետը չարաշահում է պաշտոնական դիրքը. Աշոտյանը հրավիրում է միջազգային դիտորդների ուշադրությունը

Երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան

Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել եւ լքել ԲՀԿ ցուցակը

Արթուր Գեւորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին. կենտրոնանում է բռնցքամարտի վրա

«Իմ քայլի» քվեաթերթիկը չորրորդն է, ՀՀԿ-ինը՝ առաջինը, ԲՀԿ-ն՝ 11-րդը. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց քաղաքական ուժերին

ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի համարն է 4-ը

Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որեւէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ի պարզաբանումը