Թերեզա Մեյը ապացույցներ է ներկայացրել. Մերկելն ու Մակրոնը պաշտպանում են բրիտանական կողմին

Մեծ Բրիտանիայի վաչապետ Թերեզա Մեյը Եվրամիության ղեկավարներին է ներկայացրել համոզիչ ապացույցներ՝ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում ռուսական հետքի առկայության մասին, հայտարարաել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մերկելը չի մասնավորեցրել, թե ինչ տեսակ ապացույցների մասին է խոսքը, սակայն հավաստիացրել է, որ Լոնդոնի կողմից արված փորձաքննությունը շատ հիմնավոր է ու ոչ ոքի մոտ կասկածներ չի հարուցում: Կանցլերը նաեւ հավելել է, որ ամենայն հավանականությամբ այս փորձաքննությունների արդյունքներն այդքան էլ չեն տարբերվի Քիմիական զենքի արգելման Կազմակերպության փորձաքննության արդյունքներից:

Գերմանական կողմի տեսակետը ներկայացնելիս, Մերկելն ասել է. «Մենք հստակ ներկայացրել ենք, որ մեզ համար սա լուրջ մարտահրավեր է՝ ուղղված  մեր ընդհանուր անվտանգությանը: Մենք համաձայն ենք բրիտանական գնահատականների հետ, ակնհայտ է, որ այս ամենի պատասխանատուն ռուսաստանն էմ այլ արժանահավատ բացատրություններ չկան»,-ասել է Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, մեջբերում է Ria-ն:

Լոնդոնի հետ համակարծության մասին է հայտնել նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը. «Մենք եկել ենք այն նույն եզրահանգմանը, ինչ որ ներկայացնում է Բրիտանիան: Ակնհայտ ու հաստատ է մեկ բան՝ թունավոր նյութի ծգման երկիրը Ռուսաստանն է»:

Ֆրանսիան ու Գերմանիան դեռեւս քննարկում են, թե ինչ պատժի տեսակներ են սահմանելու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, սպասում են իրենց դեսպաններին՝ քննարկումների համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները որոշել են հետ կանչել Եվրամիության դեսպան, գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերինին Ռուսաստանից՝ Սկրիպալի հնչեղ գործի պատճառով:

Ռուսական կողմն էլ իր հերթին հայտնել էր, որ գործը չափազանց գաղտնի է պահվում եւ լի է մութ կողմերով:

Հիշեցնենք, որ ռուս-բրիտանական սկանդալը հասունացավ ռուս նախկին սպա, Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրած ու վերջին տարիներին այդ երկրի քաղաքացի համարվող Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորումից հետո:

Պառլամենտում ելույթի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուղիղ ձեւով մեղադրել էր Ռուսաստանին՝ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար ու անցել պատժիչ քայլերի:

Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի այգու նստարանին:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով:

Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան էր ստացել 2010 թվականին, երբ մեղադրվում էր լրտեսելու համար, հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Տպել
1238 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել