Վարք դավաճանաց. ՀՅԴ-ն ընդդեմ Կիրկորովի

24/03/2018 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 24-ի համարում

Ֆիլիպ Կիրկորովին Երեւան հրավիրած «Մանուկյան» ՍՊԸ ղեկավարությունը խուճապի մեջ է: Նրանք տեղեկացել են, որ դաշնակցության երիտասարդական միությունը պատրաստվում է մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպել ընդդեմ Կիրկորովի: Նախօրեին «Մանուկյան» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Մանուկյանը մեզ փոխանցեց, որ իրենք տեղեկացել են, որ երիտասարդ դաշնակցականներն արդեն ցուցապաստառներ են պատրաստել, որոնցով ռուսական էստրադայի աստղին պատրաստվում են բողոքով դիմավորել հենց օդանավակայանում: Ըստ նրա, երիտասարդ դաշնակցականները չեն հերքել այդ ինֆորմացիան: Վերջիններիս մոտ խիստ դժգոհություն է առաջացրել այն, որ վերջերս Թուրքիայում կայացած համերգի ժամանակ հայտնի երգիչը թուրքական դրոշով հագուստ է հագել, եւ այն, որ ամիսներ առաջ համարձակվել է վիրավորել ազգությամբ հայ լրագրող Իրինա Արոյանին:

Թե կոնկրետ ինչ բովանդակություն ունեն ցուցապաստառները, «Մանուկյան» ՍՊԸ-ում տեղյակ չեն: Բայց ենթադրվում է, որ դրանք հեղեղված են լինելու «ամոթ» եւ նմանատիպ այն բառերով, որոնցով երիտասարդ դաշնակցականները սովորաբար արտահայտում են իրենց դժգոհությունը որեւէ բանի հանդեպ: Երեւանում իր հանդեպ եղած տրամադրությունների մասին, սակայն, պարզվում է, Կիրկորովը դեռ տեղյակ չէ: «Եւ ամոթ էլ է, որ մենք այդ մասին նրան ասենք: Կծիծաղի: Նախ, լրագրողին վիրավորելու համար Կիրկորովը 3 անգամ նրանից հրապարակային ներողություն էր խնդրել, եւ բացի այդ, սա շոու բիզնես է, եւ արտիստը, թերեւս, կարող էր իրեն թույլ տալ որեւէ երկրի դրոշով զգեստ կրել: Այնինչ, մենք՝ ինքներս, թուրքական շորեր ենք հագնում, թուրքական զեյթուն ենք ուտում, Հանրային հեռուստատեսությամբ Տառկանի երգերը պատվիրում, որոնք սիրով ընդունվում են, եւ հետո այլ հայտարարություններ ենք անում: Մենք չենք ուզում, որ արվեստը խառնվի քաղաքականությանը»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր երգչին Երեւան հրավիրած Դավիթ Մանուկյանը:

Նախօրեին, երբ մենք այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՅԴ երիտասարդական միությունից, մեզ փոխանցեցին, որ երգչի հանդեպ բացասական վերաբերմունք, իհարկե, կա, սակայն միջոցառումների ցանկը դեռ քննարկվում է, եւ կոնկրետ ոչինչ որոշված չէ: Չի բացառվում, որ ՀՅԴ երիտասարդական միությունը սկսի ձվեր նետել երգչի վրա, քանի որ այս գործում երիտասարդ դաշնակցականներն արդեն կարծես թե մասնագիտացել են: Հիշեցնենք, որ այդպես նրանք դիմավորեցին «Մասնավոր հայացք» միջազգային կինոփառատոնի ժամանակ Կինոյի տանը ցուցադրվող թուրքական ֆիլմը:

Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ դաշնակցականները ցանկանում են պատռել կամ այրել Կիրկորովի նկարներն ու ցուցապաստառները: Ի դեպ, արդեն մի քանի օր Երեւանում անհայտ անձինք համառորեն պատառոտում են երգչի մենահամերգի ցուցապաստառները, եւ չի բացառվում, որ դա նույնպես երիտասարդ դաշնակցականների կազմակերպածը լինի: «Մանուկյան» ՍՊԸ-ն, սակայն, դեռ կոնկրետ փաստեր չունի այդ բանում նրանց մեղադրելու համար: Խոստովանենք, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թուրքական արտադրության տոլերով պատելուց, մեր շուկաները թուրքական արտադրության զգեստներով ու սննդամթերքով լցնելուց հետո շոու-բիզնեսի ներկայացուցչին թուրքական զգեստ կրելու համար մամուլով «որբ», «տղայիկ», «առանց ազգության լկտի» էպիտետներով նախշազարդելն ու նրա ցուցապաստառները պատառոտելու կամ այրելու ծրագրերը, իսկապես, զավեշտական են:

Իսկ Կիրկորովին «Մանուկյան» ՍՊԸ-ն մենահամերգով Երեւան է հրավիրել այն բանից հետո, երբ մայրաքաղաքում կատարված հարցումները ցույց են տվել, որ նա այստեղ մեծ պահանջարկ ունի: Բացի այդ, երգիչը մինչ այժմ Երեւանում մենահամերգով դեռ հանդես չի եկել: Ի դեպ, պարզվում է, որ Կիրկորովը Հայաստան է գալիս մեզ համար շատ նպաստավոր պայմաններում: Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը «Երեւան» հիմնադրամից երգչի հյուրախաղերը կազմակերպելու համար 3 միլիոն դրամ է հատկացրել, որը, ըստ պայմանագրի, պետք է վերադարձվի անգամ այն պարագայում, եթե համերգը չկայանա: Իսկ կայանալու դեպքում քաղաքապետարանը ստանալու է 3 միլիոնից շատ ավելին: Եւ այժմ մեծ մտավախություն կա, որ համերգը կարող է տապալվել:

Չի բացառվում անգամ, որ Կիրկորովը կարող է ընդհանրապես Հայաստան չգալ, եթե իմանա այստեղ տիրող տրամադրությունների մասին, քանի որ դա, ըստ կազմակերպիչների, նրա համար ռիսկային է: Այնինչ, ըստ Դավիթ Մանուկյանի, Կիրկորովի երեւանյան մենահամերգն աննախադեպ է լինելու: Նա Երեւան է բերելու միայն 1 տոննա 200 կիլոգրամ պիրաոտեխնիկա (հրավառության նյութեր), 30 հոգանոց բալետային խումբ եւ այլն: Հետաքրքիր է, որ համերգին դեռ 20 օր կա, սակայն, ըստ Դավիթ Մանուկյանի, Կիրկորովի համերգի տոմսերի 20 տոկոսից ավելին արդեն վաճառված է, եւ բացի այդ, իրենք համերգով հետաքրքրվողներից օրական 350-500 զանգ են ստանում:

Հիշեցնենք, որ Կիրկորովը Երեւան է ժամանելու ապրիլի 8-ին: Նրա մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մշակութային կենտրոնում տեղի է ունենալու ապրիլի 9-ին, որի տոմսերն արժեն 3-10 հազար դրամ: Եւս մի համերգ էլ մինչ այդ նա մարտի 8-ին կտա «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որի տոմսերն արժեն 80-150 դոլար: Այստեղ, սակայն, Կիրկորովը միայնակ հանդես չի գա: Նրա հետ երգելու են նաեւ հայկական էստրադայի աստղերը: Նրանց հետ նախատեսվում են անգամ զուգերգեր:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1868 դիտում

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան