Ի՞նչ անել. ընդդիմությունը սպասում է աջակցության

24/03/2018 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 24-ի համարում

Երեկ տեղի է ունեցել «Արդարություն» դաշինքի հերթական նիստը, որտեղ քննարկվել է առաջիկայում դաշինքի կողմից իրականացվելիք գործողությունների ժամանակացույցը: Մասնավորապես, քննարկվել է, թե ինչ միջոցառումներ պետք է կազմակերպվեն՝ 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա մեկամյակի հետ կապված: Պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսի որոշում է կայացրել դաշինքը՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասում է, որ ամեն ինչ պարզ կլինի 2-3 օրից, քանի որ դեռեւս որոշ հարցեր հստակեցման կարիք ունեն: Մինչդեռ դաշինքը ներկայացնող մի պատգամավոր ասում է, որ նախնական որոշում է կայացվել, ըստ որի, ապրիլի 12-ին տեղի կունենա կամերային ինչ-որ միջոցառում եւ ոչ թե հանրահավաք, ինչպես ծրագրված էր նախկինում:

Ըստ մեր զրուցակցի, հանրահավաք չհրավիրելու պատճառը մտավախությունն է, որ այն կարող է լինել 2004թ. հոկտեմբերի 26-ի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի կրկնությունը, երբ դրա մասնակիցների թիվը չէր անցնում 2-3 հազարը: Բացի այդ, հանրահավաք հրավիրելու դեպքում պետք է ներկայացվի ապագա գործողությունների պլանը, պետք է հստակեցվի, թե ինչպիսի միջոցառումներ է պատրաստվում իրականացնել ընդդիմությունը` իշխանափոխության գործն ավարտին հասցնելու համար: Իսկ այդ հարցերի պատասխանը ընդդիմությունը գոնե առայժմ չունի: «Ընդդիմության լիդերները եւս չեն կարողանում հասկանալ, թե ինչու 2003-2004 թվականներին Հայաստանում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքներն ու երթերը այդպես էլ չհանգեցրեցին իշխանափոխության, այն դեպքում, երբ Վրաստանում, Ուկրաինայում, իսկ այժմ նաեւ Ղրղզստանում իշխանափոխությունը ընդդիմությունից շատ ավելի քիչ ջանքեր է խլում»,- բացատրում է մեր զրուցակիցը:

Ըստ էության, ընդդիմության ներսում կա այն համոզմունքը, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունեցավ, իսկ հիշյալ երկրներում ընդդիմությունը հասավ հաղթանակի, քանի որ Հայաստանի ընդդիմությունը չուներ Արեւմուտքի աջակցությունը: Ընդդիմության մոտ ձեւավորված է նաեւ այն կարծիքը, ըստ որի Արեւմուտքը չի աջակցում Հայաստանում իշխանափոխության իրականցմանը, քանի որ կա Ղարաբաղի խնդիրը, որը պետք է լուծի Ռ. Քոչարյանի իշխանությունը, որը լինելով ոչ լեգիտիմ՝ ավելի հեշտ կենթարկվի Արեւմուտքի ճնշումներին, քան, եթե Հայաստանում ձեւավորվի լեգիտիմ իշխանություն, որը վայելում է հասարակության վստահությունը:

Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունից հետո, ԱՄՆ-ում ահաբեկիչներին զենք վաճառելու մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձերբակալությունից հետո ընդդիմության մի մասի մոտ հույս է արթնացել, որ ԱՄՆ-ի իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են լուծել ներկա  իշխանությունների հարցը եւ սպասում են համապատասխան հրահանգների: «Պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանի իշխանությունները մեր ընդդիմության հետ 2004-ին համագործակցելիս հենց այդպես էլ վարվում էին: Նրանք իրենց ներկայացուցիչներին ուղարկում էին Հայաստան, որոնք ընդդիմությանը ներկայացնում էին գործողությունների որոշակի ծրագիր, հորդորում էին իրականացնել այս կամ այն քայլը կամ, ընդհակառակը, ձեռնպահ մնալ այս կամ այն քայլի իրականացումից: Շատ դեպքերում դա անում էր հենց Հայաստանում ՌԴ դեսպանը»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:

Այսօր, երբ ընդդիմության գրեթե բոլոր ուժերի համար պարզ է, որ ՌԴ կողմից ուղարկված կամ այդ երկիրը ներկայացնող էմիսարների խոստումներն ու երաշխիքները չեն իրագործվում եւ, ընդհակառակը, հարեւան երկրների օրինակը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում հատկապես Արեւմուտքի աջակցությունը վայելող քաղաքական ուժերը, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հույսը կապում են Արեւմուտքի հետ. «Ըստ էության, արեւմտամետ այդ գործիչները այսօր սպասում են, որ նախկին օրինակի նման իրենց հետ հանդիպելու ցանկություն կհայտնեն արդեն ԱՄՆ-ից եկած էմիսարները եւ կսկսեն իշխանափոխության դետալներ քննարկել»,- ասում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ եթե արեւմտյան էմիսարները ուշանան, մեր ընդդիմությունը պատրաստ է դարձյալ հավատալ ռուսական էմիսարներին:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1571 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին