Շարմազանովը Վրաստանի դեսպանին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի շուրջ Հայաստանի դիրքորոշումը

Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակով:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ ՀՀ-ի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Մինչդեռ այդ հարցում Բաքվի դիրքորոշումն այլ է, նշել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից շարունակ հնչող ռազմատենչ ու հայատյաց հայտարարություններին:

Քննարկվել են նաեւ մշակութային համագործակցության ուղղություներին, զբոսաշրջության զարգացմանը, հոգեւոր-պատմական արժեքները միմյանց ճանաչելի դարձնելուն միտված քայլերը:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարեւորում է համագործակցության ընդլայնումը բոլոր ուղղություններով, հատկապես խորհրդարանական դիվանագիտության հարթակում:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Գիորգի Սագանելիձեն վերահաստատել է իրենց հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախդրի խաղաղ կարգավորման հարցում: Դեսպանը գոհունակությամբ փաստել է երկու երկրիների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է անեն հնարավորը դրանք առավել խորացնելու եւ ամրապնդելու համար: 

Տպել
860 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ